Ի՞նչ տեղի կունենա, եթե Ամուլսարի ծրագիրը մերժվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Ի՞նչ տեղի կունենա, եթե Ամուլսարի ծրագիրը մերժվի

16:00 17.08.2019

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը SHANTNEWS-ի տաղավարում նշեց, որ եթե Ամուլսարի հանքը չգործարկելու համար հիմք ու հակափաստարկներ չլինեն, այլ պարզապես որոշում կայացվի կասեցնելու, ապա գործը կքննվի միջազգային արբիտրաժում.

«Նման արբիտրաժների կայացրած որոշումների տուգանքների համամասնություննները համակցելով, կարելի է ենթադրել, որ  Հայաստանի վրա կդրվի առնվազն, լավագույն դեպքում մոտ 700-750 մլն դոլարի տուգանք և փոխհատուցում»:

Որոշում կայացնելու հարցում արդյո՞ք այդ թիվը վճռորոշ դեր ունի հարցին Գևորգյանը նշեց, որ 700 մլն դոլարը կազմում է Հայաստանի բյուջեի մոտ 20-25 տոկոսը:

«Մենք, եթե կարողանանք նման գումար հավաքել, դնել սեղանին ու գնալ, ճակատ տալ արբիտրաժում, մեծ հաճույքով կարելի է գնալ դրան: Թվերի հետ հաշվի պետք է նստել: Իսկ ինչ վերաբերում է առողջության վնասին, ապա մարդկային  գործունեության ցանկացած տեսակ բնության հետ խնդիր է առաջացնում՝ մեքենա վարել, թուղթ, գրիչ ստեղծել»:

Վնասի չափերի մասին խոսելիս էլ Գևորգյանը հիշատակեց մյուս հանքերը, որոնք գործարկվում են: Բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանը հակադարձեց, որ այդ թվերը ոչ մի կերպ հիմնավորված չեն:

«Ավինյանի կողմից շրջանառվեց 2 մլրդ, իրենք ասում են` 560 մլն են ծախսել: Այստեղ կան միֆեր: Առաջինը այն է, որ օֆշորային կազմակերպություններն իրավունք չունեն դիմելու միջազգային արբիտրաժ: Եվ նման բան ասելը ոչ պրոֆեսիոնալ է: Պատահական չէ, որ «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը 2 կազմակերպություն է ստեղծել Կանադայում և Մեծ Բրիտանիայում, որպեսզի իրենց միջոցով ազդի, բայց դա հետադարձ ուժ չունի և մեր վրա չի ազդելու»:

Նազելի Վարդանյանն անդրադարձավ նաև միջազգային արբիտրաժի պրոցեսին.

«Միջազգային արբիտրաժում գործընթացները տասնյակ տարիներ են տևում, և մեծ գումարներ են պետք: Այսօր «Լիդիան Արմենիա» ընկերությունը գումար չունի նույնիսկ իր հանքարդյունաբերությունն իրականացնելու:  Իսկ ինչ վերաբերում է տնտեսության տուժելուն, ապա ներկայացնեմ, որ համախառն ներքին արդյունքում մետաղական հանքերը կազմում են 2.8-3 տոկոս, գյուղատնտեսությունը՝ 40 տոկոս, տուրիզմը՝ 15 տոկոս: Պատահական չէ, որ վարչապետն էլ գիդի կարգավիճակում գովազդում է Հայաստանը: Եթե տուրիզմ ես զարգացնում, տանելու ես հանքավայր ցույց տա՞ս, թե՞ տանելու ես Ջերմուկ ցույց տաս: Իսկ աշխատատեղերի մասով ասեմ, որ աշխատող բնակչության միայն 0,9 տոկոսն է զբաղված հանքարդյունաբերությամբ»:

Բանավեճի մանրամասները՝ տեսանյությում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP