ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան հնչեցրած կեղծ մեղադրանքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+15.09 oC

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան հնչեցրած կեղծ մեղադրանքներին

16:32 15.08.2019

ՀՀ ԱԳ նախարարությունն արձագանքել է օգոստոսի 11-ին Պյատիգորսկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան ներկայացրած անհիմն քննադատություններին: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը SHANTNEWS.am-ին ասել է.

«ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն այցելել է Պյատիգորսկում բացված «Մաշուկ-2019» երիտասարդական ֆորումի ճամբար, այցելել ազգային տաղավարներ, ինչպես նաև ծանոթացել ֆորումի մասնակիցների կամավորական ծրագրերին: Օգոստոսի 11-ին Վարդան Տողանյանը 10-րդ երիտասարդական ֆորումի շրջանակներում ֆորումի մոտ 500 մասնակիցների համար հանդես է եկել դասախոսությամբ՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի պատմամշակութային կապերին: Դասախոսության ավարտին ՀՀ դեսպանը պատասխանել է մոտ երեք տասնյակ մասնակիցների, այդ թվում՝ ադրբեջանցի մասնակցուհու հարցերին: ԼՂ հիմնախնդրի առնչությամբ դեսպան Տողանյանը ներկայացրել է հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը: Վերոնշյալ դեպքը, որի մասին ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանությունը նամակ է հղել ՌԴ ԱԳՆ-ին, տեղի չի ունեցել ՀՀ դեսպան Տողանյանի՝ ճամբարում եղած ժամանակ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 25.11.2024

SHANTNEWS

«Ատալանտան» հետաքրքրված է Սպերցյանով

17:55 25.11.2024

«Ատալանտան» հետաքրքրված է Սպերցյանով

Իտալիայի Ա սերիան ներկայացնող «Ատալանտան» հետաքրքրված է ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հայտնում է «РБ Спорт»-ը։ 24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիեմենտան բոլորովին վերջերս հանդիպել է Բերգամոն ներկայացնող ակումբի ղեկավարների հետ։ Կողմերը Սպերցյանի հավանական տեղափոխության հարցում բանակցություններ են վարել։ Հայ ֆուտբոլիստի տեղափոխությունն իտալական ակումբ 2025 թ. ձմռանը քիչ հավանական է, սակայն […] ...

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 4 մլրդ դրամի գույք, 1 մլրդ դրամ

17:48 25.11.2024

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 4 մլրդ դրամի գույք, 1 մլրդ դրամ

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության (այսուհետ՝ Իրավասու մարմին) ձևավորումից ի վեր՝ 2020 թվականի սեպտեմբերից առ այսօր, նախաձեռնվել է 553 ուսումնասիրություն: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից: Իրավասու մարմինը 172 անձի վերաբերյալ դատարան է ներկայացրել հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ 201 միջնորդություն: Իրավասու մարմնի կողմից դատարան է ներկայացվել 116 հայցադիմում, որոնցով պահանջում է […] ...

Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը

17:42 25.11.2024

Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգում էր Կրթության տեսչական մարմնի գործունեության և ստուգումների 2025 թվականի տարեկան ծրագրերի, ԿՏՄ որակի բաժնի գործունեության 2025 թվականի տարեկան ծրագրի և 2024 թվականի 1-3-րդ եռամսյակների գործունեության կատարողականի գնահատման արդյունքների, ինչպես նաև ստուգումների ուղեցույցի հաստատումը: Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, […] ...

Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին

17:36 25.11.2024

Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստը կայանալու է […] ...

Շատ դժվար է մեծանալ առանց հոր․ Մխիթարյան

17:30 25.11.2024

Շատ դժվար է մեծանալ առանց հոր․ Մխիթարյան

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ շատ բարդ է եղել մեծանալ առանց հոր։ «Շատ դժվար է մեծանալ առանց հոր։ Դա դժվար է նաև այսօր։ Շատ եմ կարոտում նրան և կցանկանայի, որ կողքիս լիներ, որպեսզի նրան տայի ինձ հետաքրքրող հարցերը։ Բարեբախտաբար, մայրս կարողացել է փոխարինել նրան, և ես երախտապարտ եմ ստացած դաստիարակության համար։ Ցանկանում […] ...

BACK_TO_TOP