13:03 15.08.2019
Կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ խոսել է այն նախագծի մասին, որը ենթադրում է՝ 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորը, երբ հրաժարական տա, անկախ նրա տարիքից, կպահպանվեն հրաժարականի պահին ստացած աշխատավարձը, հավելավճարները և սոցիալական երաշխիքները մինչև իր պաշտոնավարման ժամկետի լրանալը:ադա
«Վաղ կենսաթոշակի սխեմա է առաջարկվում, որը կիրառվել է տարբեր երկրներում: Դա ընդունված միջոց է անցումային շրջանների համար: Նախագծով նախատեսել ենք այդ միջոցը, սպասում ենք կառուցողական առաջարկների»,- ասաց նա:
Լրագրողները մեջբերեցին Ալվինա Գյուլումյանի կարծիքը, որ չի «պատրաստվում անաշխատ եկամուտ ստանալ»:
«Ցանկացած պարագայում կենսաթոշակ ստանում է Սահմանադրական դատարանի դատավորը: Մեր առաջարկն է՝ հրաժարականի դեպքում մինչև 65 տարեկանի հարցը կարգավորելը: Այսինքն՝ ցանկացած դեպքում, եթե տրամաբանությամբ նայենք, բնականաբար դատավորը թոշակի գնալուց ստանում է որոշակի վարձատրություն պետության կողմից»,- ասաց Բադասյանը:
Նա նշեց, որ նախագծի վերջնական փուլում հնարավոր ֆինանսական գնահատականը գուցե լինի:
«Շատ չեն պետական միջոցները: Առհասարակ կառավարությունը մշտապես ասել է, որ կենսաթոշակներն ու աշխատավարձերը պետք է բարձրացման միտում ունենան»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք նպատակը Սահմանադրական դատարանի այս կազմից ազատվելն է, նախարարը պատասխանեց.
«Նպատակը Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով սահմանված մոդելի Սահմանադրական դատարան ունենալն է»:
11:38 15.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 2,3 միլիոն դոլարՀակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 10-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի նախկին ղեկավար Գվիդոն Աղվանի Ավետիսյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք՝ Գեղարքունիքի մարզում. 1 […] ...
11:33 15.04.2025
Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոցՔաղաքացիներին թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից զերծ պահելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս «Ագարակ» մաքսային անցման կետում, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի Վ․Հ․-ի կողմից […] ...
11:20 15.04.2025
«Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոսներԱպրիլի 14-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Վ․Խ․-ին։ Խուզարկության արդյունքում պարզվել է, որ Վ․Խ․-ի հագին եղած կոշիկների ներբանների մեջ թաքցված է 2 բջջային հեռախոս։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
11:02 15.04.2025
Արտավազի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Հրազդան համայնքի «Արտավազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:58 15.04.2025
Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով գտնվում է ԱդրբեջանումՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Այցի ընթացքում Միխայիլ Կավելաշվիլին հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև վարչապետի հետ։ Ինչպես լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն, հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Միխեիլ Կավելաշվիլիի այցն Ադրբեջան կավարտվի ապրիլի 16-ին։ ...
10:38 15.04.2025
Վիլեն Գաբրիելյանի մանդատը ստացավ Արտյոմ ՄեհրաբյանըԱյսօր ԱԺ պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները: Մեհրաբյանը փոխարինել է Վիլեն Գաբրիելյանին, որը վայր էր դրել պատգամավորական մանդատը։ Վիլեն Գաբրիելյանին պետք է փոխարիներ Արշակ Օրդուխանյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի հերթական համարի թեկնածուն էր, բայց վերջինս հրաժարվել էր մանդատից։ ...