16:41 14.08.2019
«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում կայացած զրույցին:
««Սանիթեք» ընկերությունը բազմիցս նամակներով դիմել է երկրի վարչապետին հանդիպելու և իրավիճակը ներկայացնելու խնդրանքով, սակայն բոլոր նամակները մնացել են անպատասխան: Ըստ երևույթին՝ քաղաքապետի արձագանքները բավարար էին:
Ընկերությունը, հրավերի դեպքում, պատրաստակամ էր մասնակցելու երեկ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը, որպեսզի վարչապետը և հասարակությունը հնարավորություն ունենային լսելու իրավիճակի երկու կողմերին։ Սակայն համախմբված զրպարտությունը շարունակվում է, և նպատակը պարզ է:
Հայտնում ենք մեր համաքաղաքացիներին, որ չնայած «Սանիթեք»-ն իր վերջին ասուլիսին շատ անկեղծ էր, ընկերությունն առաջիկայում կրկին, մեկ անգամ ևս հանդես կգա և կետ առ կետ կանդրադառնա երեկվա աշխատանքային հանդիպման ընթացքում հնչած ողջ ապատեղեկատվությանը, որպեսզի չխեղաթյուրվի հասարակական կարծիքը»,- նշված է ընկերության տարածած հայտարարության մեջ:
17:45 08.04.2025
Վիզաների ազատականացման հեռանկարները` օրակարգում․ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելությանըԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում՝ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 7-ին ընդունել է ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելությանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՆԳ և ԱԳ նախարարությունների ներկայացուցիչներ, ԵՄ անդամ երկրների ոլորտային փորձագետներ, Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ անդրադառնալով Ոստիկանության գործառույթների կենտրոնացման, ֆունկցիոնալ նոր մոդելի ներդրման, քաղաքացիական […] ...
17:38 08.04.2025
Քննարկվել է ՀՌՀ 2024 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումըՀեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ին հրավիրած նիստում ներկայացրել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Զեկուցողն անդրադարձել է այն խնդիրներին, որոնք առկա են տեսալսողական մեդիայում եւ ընդգծել, որ մեդիաոլորտը […] ...
17:27 08.04.2025
«Կրթվելը նորաձև է» հատկապես՝ Մատենադարանում. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. ««Կրթվելը նորաձև է» հատկապես՝ Մատենադարանում»,-գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...
17:19 08.04.2025
Ռոնալդինյոն նշել է այն խաղացողին, որի խաղը դիտելիս առավելագույն հաճույք է ստանում«Բարսելոնայի» և «Միլանի» բրազիլացի նախկին լեգենդար հարձակողական ոճի կիսապաշտպան Ռոնալդինյոն գնահատել է «ռոսոներիների» հեռանկարները հաջորդ մրցաշրջանում, ինչպես նաև կիսվել է իր կարծիքով ակումբի պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի խաղի վերաբեյալ։ ««Միլանը» հիանալի խաղացողներ և լավ թիմ ունի։ Կարծում եմ, որ հաջորդ տարի նրանք կարող են մեծ հաջողությունների հասնել: Խորհո՞ւրդ Լեաուի համար։ Նա խորհուրդների կարիք չունի, նա […] ...
17:11 08.04.2025
Հրավեր՝ միանալու երիտասարդության ոլորտի աշխատանքային խմբին. ԿԳՄՍՆՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, համաձայն «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, մեկնարկում է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշները և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը» մշակող աշխատանքային խմբի ձևավորման գործընթացը: Մանրամասները՝ այստեղ: ...
17:02 08.04.2025
Ձերբակալվածի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է սփայսԱպրիլի 3-ին քրեական ոստիկանները ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և Մալաթիայի բաժին են տեղափոխել 25-ամյա Խ․ Կ․-ին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ապրիլի 4-ին դատարանի որոշմամբ խուզարկվել է նրա բնակարանը, որի արդյունքում հայտնաբերվել է 8 փաթեթ 11,49 գրամ սփայս տեսակի թմրամիջոց, արծաթագույն էլեկտրական կշեռք, մագնիսներ և կպչուն ժապավեն: Նախաքննությամբ հանգամանքները […] ...