Արեգ Կյուրեղյանը հեռացվեց դատարանից. վիճաբանություն դատավորի և ամբաստանյալի միջև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+23.09 oC

Արեգ Կյուրեղյանը հեռացվեց դատարանից. վիճաբանություն դատավորի և ամբաստանյալի միջև

17:28 14.08.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննության ժամանակ, այսօր ցուցմունք  է տվել 5 վկա: Վկաներից մեկը պատմել է, որ այրվող մեքենաների է ականատես եղել ՊՊԾ գնդի տարածքում հուլիսի 28-ին կամ 29-ին: Վկան կոնկրետ չէր հիշում ամսաթիվը:

Վկան չէր հիշում նաև, թե ովքեր են այրել դրանք, սակայն հիշում էր, որ այրում  էին ու հրում ներքև:

Պետական մեղադրող Պետրոս Պետրոսյանի այն հարցին, թե ինչպես եղավ, որ նախաքննական ցուցմունքներում վկան հստակ նշել էր գործողությունը կատարողների անունները, սակայն հիմա չի հիշում, վկան ասաց, թե «տեսաձայնագրությունով նայում էինք, ասում էինք` էս էս մարդն ա, քննիչն ասում էր՝ անուն-ազգանունը»:

«Արամ Մանուկյանին հիշում եմ ․.. Մենակ նրան եմ հիշում, մյուսներին չեմ հիշում: Հիշում եմ՝ մեր բաժանմունքից Հովհաննիսյան Մայիսի մեքենան էր, «Ջորի» էր, ոստիկանության, չեմ հիշում մոդելը: Մեծ մեքենա էր, պարեկային ծառայության մեքենա էր, ինչքան մեքենա կար, գնդում բոլորն էին, ժամը կարծեմ երեկոյան էր՝ 5-6-ից հետո»,- պատմել է վկան:

Ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը հարցրեց` վկան կարո՞ղ է վերաշարադրել իր նախաքննական ցուցմունքը, նկարագրել նույն իրավիճակը:

Դատավոր Մեսրոպ Մակյանը նկատեց, որ տպավորություն  է ստեղծվում, թե Կյուրեղյանը հարց տալու փոխարեն քննչական փորձարարություն է անում: Ամբաստանյալը սկսեց վիճաբանել դատավորի  հետ: Մեսրոպ Մակյանը նրա նկատմամբ սանկցիա կիրառեց և հեռացրեց դատական նիստից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

15:06 05.10.2024

ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին […] ...

SHANTNEWS

15:00 05.10.2024

SHANTNEWS

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային

14:55 05.10.2024

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային

2024 թվականի հոկտեմբերի 5-ին Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) շրջանակներում շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից: Մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, նախարարի խորհրդական, «WCIT 2024»-ի համակարգող Նազելի Հայրապետյանը, Նորարարությունների, տեխնոլոգիաների և […] ...

Բոսնիա և Հերցեգովինայում ջրհեղեղի հետևանքով 17 մարդ է զոհվել

14:50 05.10.2024

Բոսնիա և Հերցեգովինայում ջրհեղեղի հետևանքով 17 մարդ է զոհվել

Բոսնիա և Հերցեգովինայի հարավ-արևմտյան Հերցեգովինա-Ներետվա կանտոնում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 17 մարդ, ևս 16-ը համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է BH հեռուստաալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հորդառատ անձրևներն ու սողանքները հեղեղումներ են առաջացրել նաև Յաբլանիցա մունիցիպալիտետում։ Երկրի կառավարությունը հայտարարել է տարերային աղետի դրություն: ...

Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետի հանդիպումը

14:40 05.10.2024

Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետի հանդիպումը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Կանադայի վարչապետը նշել է, որ իր համար մշտապես հաճելի է հանդիպել Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ և հավելել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է խոսել երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների, մարդկանց միջև շփումների, նաև Կանադայի ամուր հայկական համայնքի […] ...

Սեմյոն Դանիլյանցը չորրորդն է կարճ ծրագրից հետո

14:36 05.10.2024

Սեմյոն Դանիլյանցը չորրորդն է կարճ ծրագրից հետո

Հայ գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը մասնակցում է Ղազախստանում ընթացող Denis Ten Memorial 2024 մրցաշարին։ Մենասահքի կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչը հավաքել է 73.70 միավոր ու գրանցել չորրորդ արդյունքը։ Կարճ ծրագրում հանդես է եկել 13 գեղասահորդ։ Ազատ ծրագրի մրցումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 5-ին։ ...

BACK_TO_TOP