14:35 13.08.2019
Ըստ «Սանիթեքի» պայմանագրի` Երևանում պետք է լինի 16 հազար հատ մետաղական աղբաման, բայց այժմ կա ընդամենը 5000 մետաղական և պլաստմասսե աղբաման: Այս մասին վարչապետի հետ ուղիղ եթերում քննարկման ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Քաղաքապետը վարչապետին տեղեկացրել է Երևանի աղբահանության խնդիրների մասին, ինչպես նաև ներկայացրել «Սանիթեքի» հետ կնքած պայմանագրի մանրամասները:
Մարությանը նշեց, որ ընկերությունը չի կատարում պայմանագրով պարտավորված կետերը, և քաղաքապետարանը տուգանել է չկատարման համար, բայց, միևնույն ժամանակ, խիստ տուգանքների չի ենթարկել՝ թողնելով, որ «Սանիթեք» ընկերությունը կարողանա «շնչել» և լուծել հարցերը:
«Ես առաջին օրվանից սկսել եմ բանակցել նրանց հետ: Մեզնից հասնում է գումար տալ, մենք դա տալիս ենք, ու այլևս միմյանց մասին մոռանում ենք: Դուք կատարում եք ձեր աշխատանքը, մենք՝ մեր: Սակայն նրանք ուզեցին, որ մենք բարձրացնենք գումարը, սակայն մենք դրա մեջ հիմնավոր պատճառ չգտանք»,- ասել է քաղաքապետը:
10:28 13.04.2025
Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Nissan»-ը. կան տուժածներԱպրիլի 12-ին, ժամը 19:56-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհին գտնվող հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս […] ...
10:16 13.04.2025
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
10:00 13.04.2025
Վարչապետն այցելել է Շվանիձորի Էկոպարեկային ծառայության «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տեղամասՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Շվանիձոր այցից և տեղի բնակիչների հետ քննարկումներից։ «Այցելեցի Շվանիձորում գտնվող Էկոպարեկային ծառայության «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տեղամաս, այնուհետև քննարկումներ ունեցանք բնակիչների հետ»,- տեսանյութին կից՝ գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:59 12.04.2025
ՃՏՊ Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներԱպլիլի 12-ին, ժամը 18:15-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ […] ...
23:54 12.04.2025
Ի՞նչ ներբերանգներ են երևում Թուրքիայի ներքաղաքական կյանքումՎերջին շաբաթներն ակտիվ էին Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Հիմա կարծես իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, բայց ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում և ի՞նչ ազդեցություն կարող են դրանք ունենալ: Այս մասին հեռավար «Հորիզոնին» հարցազրույց է տվել Ստամբուլում գործող «Ակօս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուքյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
23:47 12.04.2025
Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով. ՏԿԵ նախարարությունՀՀ ՏԿԵ նախարարությունը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...