71-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ դիտավորությամբ վրաերթի է ենթարկել հարևանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 09 2024
  • $
    387.29
  • RUBLE
    4.17
  • 433.34
WEATHER
+20.09 oC

71-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ դիտավորությամբ վրաերթի է ենթարկել հարևանին

22:43 12.08.2019

Օգոստոսի 11-ին` ժամը 18:50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի բութ տրավմա, ուսահոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Նոր-Գեղի գյուղի 62-ամյա մի բնակիչ և հայտնել, որ իրենց բակում վրաերթի է ենթարկվել:
Մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 15-ի սահմաններում, իր 71-ամյա հարևանը, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իրենց տան դիմաց, իր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով դիտավորությամբ վրաերթի է ենթարկել իրեն՝ պատճառելով վնասվածքները:
Նախապատրաստվում են նյութեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Հեզբոլլահ»-ը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող բնակավայրերին

19:20 30.09.2024

«Հեզբոլլահ»-ը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող բնակավայրերին

Երկուշաբթի օրը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկները հրթիռային հարվածներ են հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող երեք բնակավայրի և Սաֆադ քաղաքի վրա, ասվում է շարժման մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ «Իսլամական դիմադրության մարտիկները մի շարք հրթիռներ են արձակել օկուպացված Սաֆադ քաղաքի ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։ Հրթիռների հարձակման տակ են հայտնվել նաև իսրայելական Քաբրի, Գեշեր Հասիֆ և Սաար բնակավայրերը։ […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի առաջնորդի սպանությունը

19:12 30.09.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի առաջնորդի սպանությունը

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի լիբանանյան ճյուղի առաջնորդ Նիդալ Աբդել-Աալի և շարժման մեկ այլ բարձրաստիճան անդամի սպանությունը Լիբանանում ավիահարվածի ժամանակ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ «Գիշերը իսրայելական բանակը և ռազմաօդային ուժերը համատեղ հետախուզական գործողության ժամանակ հարվածել և սպանել են ահաբեկիչ Նիդալ Աբդել-Աալին: Նրա հետ ոչնչացվել է նաև ահաբեկիչ […] ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

19:03 30.09.2024

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Մասնավորապես Իսահակյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից մինչև Բաղրամյան պողոտա ընկած ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: Նշված ճանապարհահատվածը կգծանշվի և կտեղադրվեն ճանապարհային համապատասխան նշաններ: ...

Վարչապետն ընդունել է Սեմ Սիմոնյանին և Էլի Աքիլյանին

18:53 30.09.2024

Վարչապետն ընդունել է Սեմ Սիմոնյանին և Էլի Աքիլյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies ընկերության համահիմնադիր Էլի Աքիլյանին: Վարչապետը ողջունել է վերջիններիս գործունեությունը մեր երկրում և ընդգծել «Թումո» կենտրոնների զարգացման ու բոլոր մարզերում նման կենտրոններ հիմնելու կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկը գիտելիքահեն տնտեսության զարգացումն է ու այդ համատեքստում կարևորել […] ...

«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները ծխախոտի տուփից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ

18:49 30.09.2024

«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները ծխախոտի տուփից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողները, սեպտեմբերի 28-ին շրջայց կատարելիս, ժամը 18։00-ի սահմաններում զբոսահրապարակի հարակից տարածքում հայտնաբերել են ծխախոտի տուփ, որում առկա են եղել թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 1,2 գրամ քաշով, դեղնականաչավուն, առանձնացված զանգվածներ, ինչպես նաև՝ ծխախոտի 2 գլանակ։ Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։ ...

Երմակի գնահատմամբ՝ Զելենսկիի այցն ԱՄՆ շատ դժվար է եղել

18:43 30.09.2024

Երմակի գնահատմամբ՝ Զելենսկիի այցն ԱՄՆ շատ դժվար է եղել

Վլադիմիր Զելենսկիի այցը Միացյալ Նահանգներ «շատ դժվար էր», ասել է նրա գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Դա շատ դժվար, բայց շատ կարևոր այց էր՝ բովանդակության և ժամանակի առումով»,- ասել է Երմակը՝ մեկնաբանելով Զելենսկիի արտասահմանյան այցը։ Զելենսկիի այցը Միացյալ Նահանգներ սկսվեց սեպտեմբերի 22-ին՝ Սկրանթոնում գտնվող ռազմամթերքի գործարան այցելությամբ: Մի խումբ հանրապետական ​​կոնգրեսականներ արդեն կոչ են արել հետաքննել […] ...

BACK_TO_TOP