Արարատի մարզում երեխաների համար քաղաք է կառուցվելու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 09 2024
  • $
    387.29
  • RUBLE
    4.17
  • 433.34
WEATHER
+15.09 oC

Արարատի մարզում երեխաների համար քաղաք է կառուցվելու

12:10 12.08.2019

Oգոստոսին 8-ին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել «Երեխաների քաղաք» նախագծի իրականացման նպատակով Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով անհատույց հողատարածքներ տրամադրել:

Արարատի մարզպետարանը հիշեցնում է՝ նախագծի համաձայն՝ վերոնշյալ համայնքների տարածքներում նախատեսվում է կառուցել քաղաք, որտեղ կիրականացվեն երեխաների խնամքին, առողջության պահպանմանը, դաստիարակությանը և զարգացմանը, կրթական ծառայությունների արդյունավետ կազմակերպմանն ուղղված ծրագրեր:

Այդ քաղաքում ապահով օթևան կգտնեն հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով շուրջ 600 երեխա և երիտասարդ՝ իրենց ընտանիքների հետ միասին, իսկ միջնորդավորված շահառուներ կարող է լինել մոտ 8000 մարդ՝ Հայաստանի այլ մարզերից և մայրաքաղաքից: Փոքրիկ բնակիչներին բանիմաց ու փորձառու մասնագետները կշրջապատեն առավելագույն ջերմությամբ և հոգատարությամբ, կցուցաբերեն անհատական վերաբերմունք ու մոտեցում:

«Երեխաների քաղաք» նախագծի հիմքում իրական՝ «մեծերի» քաղաքի մոդելն է՝ իրեն բնորոշ ենթակառուցվածքներով՝ մանկապարտեզ, միջնակարգ և ավագ դպրոցներ, հիվանդանոց, սպորտային համալիր և այլ հաստատություններ՝ հարմարեցված շարժողական խնդիրներ ունեցողների ազատ տեղաշարժման համար:

Իր տեսակով յուրօրինակ այս քաղաքի բնակիչներն իրենց այս հետաքրքիր առօրյայում հնարավորություն կունենան մասնագիտություններ ձեռք բերել, տիրապետել արհեստների, յուրացնել համակարգչային հմտություններ և ստացած գիտելիքներն ու փորձը կիրառել այնտեղ գործող արհեստագործական և գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրամասերում, հյուրատանը, ռեստորանում և այլ հաստատություններում:

Մանուկների համար նախատեսված հատուկ «քաղաքների» կառուցումը աշխարհում ընդունված պրակտիկա է, որն առաջին անգամ կիրառվել է Իտալիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Հայաստանում նախագիծն իրականություն կդառնա «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անմիջական աջակցությամբ:

«Երեխաները մեր ձեռքբերումների ժառանգորդն ու անմիջական շարունակողն են, մեր երկրի ապագան: Մենք պարտավոր ենք անել հնարավոր ամեն բան՝ ապահովելու նրանց անհոգ մանկությունը և երջանիկ, հարմարավետ ու ապահով ապրելու իրավունքը: «Կարիտաս» բարեսիրական ընկերության հետ համատեղ մեր բոլոր ուժերն ու ջանքերը կենտրոնացրեցինք նախագիծը կյանքի կոչելու համար: Քննարկումների արդյունքում ընտրեցինք 2 հարմար հողատարածք Շահումյան և Տափերական համայնքներում և նախագիծը ներկայացրեցինք նախարարների խորհրդի նիստին, որից հետո այն կառավարության կողմից հավանության արժանացավ», – ներկայացնելով նախագծի մանրամասները՝ պատմել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Մարզպետի խոսքով՝ Արարատի մարզի երեխաների համար այդօրինակ համալիրի կառուցումը կնպաստի մանկական աղքատության կրճատմանը, սոցիալապես անապահով երեխաների զարգացմանը, կրթության ապահովմանը, ինքնադրսևորմանը, ներառմանը հասարակությունում:

«Երեխաների քաղաքի» կառուցման աշխատանքները կմեկնարկեն արդեն այս տարվա աշնանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի և Հռոմի միջև այսօր ստորագրվեց «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրը. Տիգրան Ավինյան

22:08 30.09.2024

Երևանի և Հռոմի միջև այսօր ստորագրվեց «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրը. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել է․ «Երևանի և Հռոմի միջև այսօր ստորագրվեց «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրը: Այս պատմական համագործակցությունը խորհրդանշում է մեր երկու հնագույն քաղաքների միջև դարավոր կապերի նոր փուլը։ Համաձայնագիրը նպատակ ունի համագործակցության նոր հարթակ ստեղծել քաղաքային կառավարման ոլորտներում՝ վերածելով մեր քաղաքների միջև եղած բարեկամական կապերը»։ […] ...

SHANTNEWS

22:00 30.09.2024

SHANTNEWS

Ալեն Սիմոնյանը մասնակցել է եզդի ժողովրդի ազգային հերոս Ջահանգիր Աղայի 150-ամյակին նվիրված միջոցառմանը

21:55 30.09.2024

Ալեն Սիմոնյանը մասնակցել է եզդի ժողովրդի ազգային հերոս Ջահանգիր Աղայի 150-ամյակին նվիրված միջոցառմանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում մասնակցել եմ եզդի ժողովրդի ազգային հերոս Ջահանգիր Աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը։ Կեցցե՛ հայ-եզդիական միաբանությունն ու բարեկամությունը»։   ...

«Հեզբոլլահ»-ը Նասրալլահի մահից հետո հայտարարել է աշխատանքը շարունակելու մասին

21:50 30.09.2024

«Հեզբոլլահ»-ը Նասրալլահի մահից հետո հայտարարել է աշխատանքը շարունակելու մասին

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ղեկավարությունը լիովին գործում է գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի մահից հետո, ասել է շարժման գլխավոր քարտուղարի տեղակալ Նաիմ Քասեմը։ «Հեզբոլլահ»-ը իր առաջնորդի մահից հետո կշարունակի հասնել իր նպատակներին, շարժման ղեկավարությունը շարունակում է լիարժեք գործել»,- ասել է նա։   ...

Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

21:45 30.09.2024

Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Սեպտեմբերի 30-ին, ժամը 18:14-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Վ. Ս.), «Ford» և «Mercedes-Benz» […] ...

Հոկտեմբերի մեկին Երևանում և որոշ մարզերում լույս չի լինի

21:40 30.09.2024

Հոկտեմբերի մեկին Երևանում և որոշ մարզերում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Ուլնեցի փ. 30/4-32/11 շենքեր, Վ.Դավթյան փ. 1-80 առանձնատներ, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 2/2-9, 5-11 շենքեր և 1-41Բ, 5-11 առանձնատներ, Մամիկոնյանց փ. 2-24/3 շենքեր և 14-28 առանձնատներ, Շիրվանզադեի փ. 15/32-33/19 շենքեր, նախկին Էներգետիկայի […] ...

BACK_TO_TOP