11:01 12.08.2019
Boeing-737 ինքնաթիռների հետ կապված հերթական միջադեպը գրանցվել է այս գիշեր, Չեխիայում։ Անձնակազմը ստիպված է եղել օդանավի վթարային վայրէջք կատարել Պրահայում՝ գրեթե 200 ուղևորների անվտանգությունն ապահովելու համար։
Այս տեսակի ինքնաթիռներն արդեն 2 անգամ ողբերգական պատահարների մասնակից են դարձել,ու դրանց շահագործումը արգելված է մի շարք երկրներում։ Չեխիայում այն արգելված չէ, ինչի արդյունքում գիշերն այդ ինքնաթիռն օդ է բարձրացել՝ բուլղարական Բուրգաս մեկնելու համար։
Թռիչքի հենց սկզբում տվիչներից մեկն ահազանգել է ինքնաթիռի համակարգերից մեկի անաշխատունակության մասին։ Ինքնաթիռի կապիտանն անմիջապես որոշում է ընդունել իջեցնել ինքնաթիռը։ Այդ ժամանակ ինքնաթիռում եղել է 189 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։
Ինքնաթիռը բարեհաջող վթարային վայրէջք է կատարել, տուժողներ չեն եղել։ Իսկ ինքնաթիռի զննության արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել․ անսարք է եղել ոչ թե համակարգը, այլ ազդարարող տվիչը։ Այն փոխվել է, և ինքնաթիռը կրկին օդ է բարձրացել, մեկնել Բուլղարիա։
Այս տեսակի ինքնաթիռների մոտ հայտնաբերված խնդրից ու երկու ավիաաղետից հետո բազմաթիվ երկրներ ժամանակավորապես դադարեցրել են Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործումը։
Այս տարվա մարտի 10-ին թռիչքից րոպեներ անց Ադիս Աբեբայից Նայրոբի ուղևորվող, «Եթովպիական ավիաուղիներին» պատկանող Boeing 737 MAX մոդելի ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Եթովպիայում: Զոհվել էր 157 մարդ: Իսկ դրանից վեց ամիս առաջ ինդոնեզական Lion Air ավիաընկերությանը պատկանող նույն մոդելի ինքնաթիռը կրկին թռիչքից րոպեներ անց ընկել էր Ճավայի ծով, որի հետևանքով զոհվել էր 189 մարդ:
Դրանից հետո հայտնի էր դարձել, որ ամերիկյան Boeing 737 MAX ինքնաթիռներում կարևորագույն բացթողում են հայտնաբերել, որը կարող է վթարի պատճառ դառնալ։ Արտադրող ընկերությունը թաքցրել է այդ թերությունը։
Ինքնաթիռի այս բացթողումը կա տարբերակներից երկուսում՝ MAX 8-ում և MAX 9-ում (մյուս երկուսի՝ MAX 7 և MAX 10 տարբերակների դեպքում դա չկա)։ Խնդիրն այն է, որ ինքնաթիռի կայունությունն ապահովող համակարգերից մեկը պետք է ինքնաթիռի քթամասը բարձրացնի վեր, սակայն ճգնաժամային իրավիճակում այդ համակարգն այս ինքնաթիռներում հակառակ ուղղությամբ կարող է քաշել ինքնաթիռը։ Դրա հետևանքով ինքնաթիռի քթամասը կարող է կախվել այնքան, որ օդաչուներն այլևս չկարողանան ուղղել ինքնաթիռը։
Այս թերության մասին կասկածների առաջանալուց հետո ամերիկյան համապատասխան գերատեսչությունը նախազգուշացրել էր դրա մասին, քանի որ Ինդոնեզիայում ավիավթարի ենթարկված Boeing 737 Max ինքնաթիռի մոտ առաջացած խնդիրները կարող են առաջանալ նաև նույն մոդելի 246 այլ ինքնաթիռների մոտ:
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...