Մեկնարկում է Բերքառատ Արցախ հեռուստամարաթոն-2017-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

Մեկնարկում է Բերքառատ Արցախ հեռուստամարաթոն-2017-ը

13:52 23.11.2017

Այսօր 22:00-ին մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ը: Մարաթոնին կարելի է հետևել Շանթ,  Հանրային, Արմենիա, Երկիր մեդիա, հեռուստանընկերություններով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացնում են՝ հեռուստամարաթոնը, որն ամեն տարի իրականացվում է Լոս Անջելեսում, հանրագումարի է բերում տարվա ընթացքում ՀH-ում, Արցախում և Սփյուռքում իրականացված ծրագրերը:

Հենց դրա միջոցով են գոյանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնական միջոցները, որոնք յուրաքանչյուր տարի ուղղվում են հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատված խոշորածավալ ռազմավարական ծրագրերի իրականացմանը:

«Բերքառատ Արցախ»  հեռուստամարաթոնի ամբողջ հասույթը կտրամադրվի Արցախում խորքային հորերի հորատման, ոռոգման նոր ցանցի կառուցման և արևային էներգիայի համակարգի ներդրման նախագծերի իրականացմանը:

20:00-ից  սկսած Հիմնադրամը հրավիրում է միասին հետևելու «Բերքառատ Արցախ» խորագրի ներքո անցկացվող մարաթոնին: Ցանկացողները կարող են նաև տեղում նվիրատվություն անել: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր

21:21 28.04.2025

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր

Ապրիլի 28-ին, ժամը 15:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազանչի գյուղի մոտակայքում՝ տրակտորի կցորդչի վրա, այրվում է անասանկեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 19:50-ին: […] ...

Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները

21:12 28.04.2025

Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ապրիլի 28֊ին, ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում մասնակցել է Շվեդիայի Ռիկսդակի և ՀՀ Ազգային ժողովի միջև ժողովրդավարական զարգացման համագործակցության հանձնախմբի նիստին։ «Օրակարգային հարցերի շրջանակներում քննարկեցինք երկու երկրներում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները, խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքի, լիագումար նիստերի անցկացման հետ կապված հարցերը։ Քննարկեցինք […] ...

Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալ

21:00 28.04.2025

Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալ

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի սամբոյի առաջնությունում, տարիքային չորս խմբերում, Հայաստանի մարզիկ – մարզուհիները նվաճել են 21 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե: Մեծահասակների պայքարում իր երկրորդ ոսկե մեդալն էր նվաճել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ): Եվս 5 մարզիկ դարձել էր բրոնզե մեդալակիր։ Երիտասարդների մրցաշարում Մհեր Օհանյանը (71 կգ ) դարձել էր […] ...

Հորդորում ենք չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը․ ոստիկանություն

20:47 28.04.2025

Հորդորում ենք չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը․ ոստիկանություն

Ապրիլի 27-ին՝ ժամը 23-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում Շիրակի մարզի պարեկները կանգնեցրել են Գյումրիի Հալաբյան փողոցի բնակիչ 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան: Վարորդի սթափության վիճակը ստուգելուց հետո պարեկը նրան հայտնել է, որ զրկվում է վարորդական իրավունքից, ինչն օրենքի պահանջ է: Այդ լսելով` վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են […] ...

Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

20:35 28.04.2025

Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Վրաստանի  նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Հանրապետության նախագահի նստավայրում ապրիլի 29-ին՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միխեիլ Կավելաշվիլին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ […] ...

«Ինտեր»-ի՝ չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել են

20:30 28.04.2025

«Ինտեր»-ի՝ չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել են

Ա Սերիայի 34-րդ տուրում «Ռոմայից» կրած պարտությունից (0-1) հետո «Ինտերի» չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել են, հայտնում է Opta-ն։ Այժմ չեմպիոնական գավաթը նվաճելու հավանականությունը գնահատվում է ընդամենը 18,7 տոկոս։ Վիճակագրական ընկերության սուպերհամակրգչի համաձայն` 81,3 տոկոս հավանականությամբ չեմպիոն կհռչակվի «Նապոլին»։ Ի դեպ, 34-րդ տուրից առաջ «Ինտերը» 55,8 տոկոս հավանականությամբ շարունակում էր մնալ ֆավորիտ։ Միլանյան թիմն Ա […] ...

BACK_TO_TOP