ԲՈԿ նախագահը` Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի դոկտորական ատենախոսության գողացված լինելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

ԲՈԿ նախագահը` Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի դոկտորական ատենախոսության գողացված լինելու մասին

13:08 09.08.2019

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը, անդրադառնալով Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի դոկտորական ատենախոսությունը գողանալու մասին լուրերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ռուբեն Հայրապետյանը դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 2015թ ապրիլի 16-ին՝ ՀՊՏՀ-ում գործող 014 մասնագիտական խորհրդում և սեպտեմբերի 15-ին ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։

Ամեն ինչ սկսվեց 2019թ մարտին, երբ ՀՊՏՀ պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը գրություն ուղարկեց կրթության և գիտության նախարարություն, որին ի պատասխան ԲՈԿ-ը տվել է հետևյալ պատասխանը http://bok.am/wp-cont…/…/2019/08/Grutyun-Gagik-Vardanyan.pdf : Պատասխանն ուղարկելուց հետո, նախարարի իմացությամբ զանգահարել եմ Գագիկ Վարդանյանին՝ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար: Պարոն Վարդանյանն ասաց, որ դադարել է գիտամանկավարժական գործունեությունը և ցանկություն չունի այդ թեմայով զրուցել: Դրանից մի-քանի օր անց հանդիպեցի պարոն Վարդանյանին, որի ընթացքում նա հաստատեց իր դիրքորոշումը:

Դրանից հետո ամիսներ շարունակ օդի մեջ պտտվում էին լուրեր, որոնց արդեն լուրջ չէի վերաբերվում, մինչև հուլիսի 24-ին ԲՈԿ այցելեց դոցենտ Գագիկ Ասլանյանն ու ինձ հանձնեց փաթեթ, որում, ըստ իր վկայության, նշված էին Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսությունում թարգմանաբար օգտագործված կտորներն ու սկզբնաղբյուրները։ Նա ասաց, որ դա պարզապես ինձ է տալիս որպես ի գիտություն, այլ ոչ թե հաղորդում ԲՈԿ-ին։ Այդ մասին տեղյակ պահեցի նախարար Արայիկ Հարությունյանին, ով այդ ժամանակ արձակուրդում էր և Հայաստանում չէր: Նախարարը համակարծիք էր, որ պետք է եղելությունը ճշտել: Հավելեմ, որ դոկտորական ատենախոսության պաշտպանության ժամանակ այդ փաստերի մասին ԲՈՀ-ը տեղեկացված չի եղել, ի տարբերություն բազմաթիվ դոկտոր-պրոֆեսորների, որոնք ժամանակին տիրապետելով որոշակի փաստերի, տարիներ շարունակ լռել են: Չեմ պատկերացնում ԲՈՀ-ի կայացնելիք որոշումը, եթե 2015 թվականի ամռանը տիրապետեր այդ նյութերին:
Ասուլիսից հետո՝ հուլիսի 30-ին, Ռուբեն Հայրապետյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է հետևյալը.
« ․․․ ատենախոսությանս տեսական՝ գրականության ամփոփման հատվածում նկատված հղումներին առնչվող խնդիրները անվանակոչելով «գրագողության փաստեր»՝ շատ լավ հասկանալով, որ այդ ամենն իմ հետազոտության իրական արդյունքների հետ էական կապ չունի»։

Համաձայն «ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» համապատասխան դրույթի՝ «ատենախոսության մեջ հայցորդը պարտավոր է նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր»։

Փաստացի, ոչ մի տարբերություն չկա, թե աշխատանքի որ մասում հեղինակը չի նշում սկզբնաղբյուրները։ Չնայած այդ ամենին, խնդիրն առկա է աշխատանքի տարբեր հատվածներում։ Առկա են թարգմանաբար նյութեր օգտագործելու և սկզբնաղբյուրները չնշելու վերաբերյալ հավաստի թվացող նյութեր: Եթե ցանկություն է առաջանում պարզել, թե ի՞նչ բարդության է խնդիրը և ատենախոսության որ մասին է վերաբերում, կարծում եմ, կարիք կա փորձագիտական քննության: Այժմ փորձագետի դիմելու իրավունք ԲՈԿ-ը չունի, քանի որ դոկտորի վկայական հանձնելուց հետո այդ խնդիրը դուրս է մեր լիազորությունների շրջանակից: Ամենուր հնչող կոչերը, որ ատենախոսությունը փորձագիտության ուղարկենք Հայ-ռուսական համալսարան անհեթեթ են և իրավական կարգավորումներից դուրս:

Հավելեմ, որ այս ընթացքում պետական մարմինների , անհատների և մեկ փաստաբանի կողմից հարցումներ են ուղարկվել, որոնց ԲՈԿ-ը տվել է և տալիս է հնարավորինս ամբողջական պատասխաններ: Բոլոր դիմումներն ու պատասխանները գրանցված են Mullbery համակարգում և կարող են ուսումնասիրվել յուրաքանչյուրի կողմից: Ցանկացած պաշտոնական հարցման տրվել է հնարավորինս ամբողջական և արագ պատասխան»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP