Դելֆինարիումը բացվեց․ կենդանիների համար ստեղծված պայմաններն այդպես էլ չեն ուսումնասիրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Դելֆինարիումը բացվեց․ կենդանիների համար ստեղծված պայմաններն այդպես էլ չեն ուսումնասիրվել

23:31 09.08.2019

Տոնական շոու ծրագրով երեկ Գյումրիի դելֆինարիումը բացեց իր դռները հանդիսատեսի առջև: Երկշաբաթյա մարզումները թույլ են տվել Թավրիզից Գյումրի տեղափոխված դելֆիններին հարմարվել ստեղծված պայմաններին: Փակ տարածքում գտնվող լողավազանում դելֆիններն իրենց հմտություններն են ցույց տվել: Երկու դելֆինների կեցության ու անվտանգության հարցերը մի քանի օր առաջ հայտնվել էին կենդանասերների ու կենդանիների պաշտպանների ուշադրության կենտրոնում: Կարծիքներն ու մտահոգությունները, սակայն, առանց տեղում կատարված դիտարկումների էին: Դելֆինարիումի տնօրինությունն օրեր առաջ նաև իրազեկել էր բնապահպաններին ու կենդանասերներին, որ լինելու է առաջին ցուցադրությունը, բայց ոչ ոք չէր ներկայացել:

«Գրավոր կամ բանավոր իրազեկելու այս նորագույն տեխնոլոգիաների պայմաններում ես չգիտեմ՝ ինչքանով է լուրջ։ Մենք բոլոր բնապահպաններին, կենդանասերներին կոչ ենք արել համացանցով, էլեկտրոնային բոլոր տարբերակներով տեղյակ ենք պահել, որ մենք բացվում ենք, մեր դռները բաց է եղել, թող գային, նայեին ու կարծիք հայտնեին»,-ասել է դելֆինարիումի տնօրեն Թորգոմ Գևորգյանը։

Մասնագետները նշում են, որ երկու դելֆինների ազատ տեղաշարժի համար լողավազանի տարածքն ու ջրի որակը հարմարացված են ծովային պայմաններին: Թե ինչքանո՞վ էին երկու դելֆիններն իրենց լավ զգում փակ լողավազանում, հանդիսատեսը փորձում էր հասկանալ նրանց աշխույժ խաղից: Դելֆինարիումի հիմնադիր, ռուսաստանաբնակ գործարար Գագիկ Պետրոսյանն էլ իր հերթին հերքում է այն տեղեկությունները, թե դելֆինները Գյումրի են տեղափոխվել առանց պաշտոնական թույլտվության, ինչպես նաև համապատասխան նախարարություն չի ներկայացվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության վերաբերյալ փաստաթուղթ:

 «Մենք օրենքով սահմանված բոլոր կետերով ներմուծել ենք մեր կենդանիներին, մենք բոլոր համաշխարհային կազմակերպություններից թույլտվություն ունենք, որ բերել ենք Հայաստան։ Ո՞վ է ասում, որ անօրեն ինչ-որ բան ենք արել, փաստաթղթեր ունենք, կարող ենք ցույց տալ»,-ասել է դելֆինարիումի հիմնադիր, գործարար Գագիկ Պետրոսյանը։

Դելֆինները Սոչիի դելֆինարիումի կենդանիների երկրորդ սերունդն են, որոնք ապրել են Թավրիզի դելֆինարիումի լողավազանում: Գյումրիի դելֆինարիումի հիմնադիրը ծանոթ է նաև միջազգային փորձին, թե ինչ պայմաններ է անհրաժեշտ ստեղծել կենդանիներին լողավազանում հարմարեցնելու համար, ձեռք բերած փորձը կիրառել ու դելֆինարիումներ է բացել նաև այլ երկրներում: Սաշայի ու Քսյուշայի հետ մի քանի օրից շոու ծրագրում կներկայանա նաև ծովառյուծ Զայան: Դելֆինների հետ նրա խաղը նոր է բեմադրվում: Ծովառյուծին էլ են Թավրիզից բերել։

Դելֆինների ներկրման ու շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության վերաբերյալ փաստաթղթերի առկայության մասին Shantnews-ին այսօր պարզաբանումներ է տվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանը։ Նա նախ նշել է, որ կենդանիները Հայաստան են հասել մաքսային օրինական ճանապարհով։ Իսկ տեսչական մարմնի Շիրակի մարզային կառույցը դելֆինարիումում փաստաթղթային ուսումնասիրություններ է կատարում, իսկ կենդանիների արտահանումն ու ներկրումը կարգավորվում է միջազգային առևտրի մասին օրենքով: Ներմուծման  թույլտվությունների տրամադրման վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությունը կտևի 15 օր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP