Խոտածածկ տարածքներում բռնկված 54 հրդեհի դեմ պայքարել է 60 մարտական հաշվարկ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+19.09 oC

Խոտածածկ տարածքներում բռնկված 54 հրդեհի դեմ պայքարել է 60 մարտական հաշվարկ

09:04 09.08.2019

Օգոստոսի 8-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 35 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 10 հա բուսածածկույթ, 1000 քմ, 2000 քմ, 700 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 700 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 300 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2500 քմ, 800 քմ, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ 1500 քմ,

Արարատի մարզի Մրգավետ գյուղում՝ մոտ 2000 քմ, Ղուկասավան գյուղում՝ մոտ 200 քմ և 300 քմ եղեգն,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 1000 քմ և 10 ծառ, Մերձավան գյուղում` 10 հա, Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին՝ մոտ 4000 քմ,

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 1 հա,

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ մոտ 1500 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 500 քմ, Չարենցավան քաղաքում՝ 300 քմ, 800 քմ բուսածածկույթ, Արզնի գյուղում՝ 1 հա, Զառ գյուղում՝ 20 հա, Առինջ գյուղում՝ մոտ 5 հա, Պտղնի գյուղում՝ մոտ 3000 քմ և 15 ծառ,

Շիրակի մարզի Ախուրյան գյուղում՝ 200 քմ, Արթիկ-Հառիճ ավտոճանապարհին՝ 1 հա,

Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում՝ 7000 քմ, Գեղանուշ գյուղում՝ 3 հա բուսածածկույթ,

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 1700 քմ, 1300 քմ, Կողբ գյուղում՝ 500 քմ, Սարիգյուղ գյուղում՝ 3.5 հա, Արծվաբերդ գյուղում՝ 7 հա, 14 հա, Պառավաքար գյուղում՝ 2500 քմ,

Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ մոտ 600 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ISNA. Գրոսսին չի մասնակցում Իրան-ԱՄՆ բանակցություններին

17:08 19.04.2025

ISNA. Գրոսսին չի մասնակցում Իրան-ԱՄՆ բանակցություններին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին չի մասնակցում Իրանի և ԱՄՆ-ի բանակցային գործընթացին, որն այժմ ընթանում է Հռոմում։ Այս մասին ISNA-ին հայտնել է իրանական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը։ «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն անցած շաբաթ Թեհրանում էր և լիարժեք բանակցություններ է վարել մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և Հռոմում իրանական պատվիրակության հետ շփումներ նախատեսված […] ...

«Սանթոս»-ը հայտարարություն է տարածել՝ Նեյմարի նոր վնասվածքի հետ կապված

17:00 19.04.2025

«Սանթոս»-ը հայտարարություն է տարածել՝ Նեյմարի նոր վնասվածքի հետ կապված

«Սանթոս»-ը մեկնաբանել է հարձակվող Նեյմարի հետ կապված իրավիճակը, ով վնասվածք էր ստացել Բրազիլիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Ատլետիկո Մինեյրոյի» դեմ հանդիպմանը (2-0). «Ֆուտբոլիստը հետազոտվել է, ինչի արդյունքում նոր վնասվածք է հայտնաբերվել մկանի հետ կապված, Նեյմարն արդեն սկսել է բուժումը։ Եթե ​​խոսենք նախորդ վնասվածքի մասին, ապա ռեցիդիվ չի եղել։ Միաժամանակ մարզիկը կաշխատի մկանների հետ կապված՝ նոր վնասվածքներից […] ...

Սերգեյ Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետ

16:47 19.04.2025

Սերգեյ Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետ

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ապրիլի 17-18-ը այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկերների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության մամուլի ծառայությունը։ «ԱՀԾ-ի և Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարության հետ բանակցություններում նշվել է, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների միջոցով դինամիկ է զարգանում, կրում է կառուցողական, […] ...

Ծաղկահովիտ գյուղում այրվել է անասնակեր

16:39 19.04.2025

Ծաղկահովիտ գյուղում այրվել է անասնակեր

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:43-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։03-ին, մարվել՝ 13։55-ին։ Այրվել […] ...

Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ. ՏԿԵՆ

16:34 19.04.2025

Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ. ՏԿԵՆ

Հարկ վճարողի օրվա առիթով տեսանյութ է հրապարակել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ կից գրառմամբ. «Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ։ Դու ես փոխում քո համայնքը»։ ...

Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան

16:23 19.04.2025

Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան

Հարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […] ...

BACK_TO_TOP