Գյումրիի կենտրոնում տարածքները սեփականաշնորհվել են լումաներով, դրանցում ապօրինի կառուցապատումը շարունակվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Գյումրիի կենտրոնում տարածքները սեփականաշնորհվել են լումաներով, դրանցում ապօրինի կառուցապատումը շարունակվում է

23:40 09.08.2019

Գյումրիում որոշ հանրային սպասարկման օբյեկտներ համարվում են ապօրինի ու ինքնակամ շինություններ, որոնք ոչ թե ապամոնտաժելու, այլ օրինականացնելու հարցում քաղաքապետարանը սեփականատերերի հետ համաձայնության չի գալիս:

Այս մասին այսօր խոսել են քաղաքապետի տեղակալն ու իրավաբանական բաժնի պետը: Ըստ նրանց՝ սեփականատերերը շինություններն օրինականացնելու փոխարեն գերադասում են տույժ ու տուգանք վճարել: 10 տարի առաջ սկսած կառուցապատումները, առանց շինթույլտվությունների, շարունակում են նաև այսօր։

Նախ քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը որոշեց խոսել նախադեպային այն իրավիճակներից, որոնք քաղաքապետարանին հասցրել են դատարան: Խոսքն Աբովյան ճեմափողոցում գտնվող Անի ռեստորանի դռան մասին է:

Ռեստորանի և հարևանությամբ տեղակայված տիկնիկային թատրոնի մուտքը մեկն էր, իսկ մշակութային հաստատության  ղեկավարությունն ու ռեստորանի սեփականատերը միևնույն դռնից օգտվել չէին ցանկանում, խանգարում էին իրար։ Որպես այլընտրանք՝ ռեստորանի սեփականատերը պատուհաններից մեկը վերածեց դռան: Քաղաքապետարանն էլ շինարարությունը որակեց անօրինական ու  կիրառեց վարչական տույժ։

«Տուգանվել է 400 հազար, 2․5 միլիոն դրամ, իրենք խմիչքի համար թույլտվություն են խնդրել, մենք մերժել ենք, քաղաքապետարանը բոլոր քայլերն արել է: Էստեղ կա նաև արվեստագետներից գրություն, տիկնիկային թատրոնից, ծնողներից գրություններ, որոնք խնդրում են այդ կառույցի գործառնական նշանակությունը փոխել ու դարձնել մշակութային»- պարզաբանել է Գյումրիի քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը:

Քաղաքապետարանը պահանջել է նաև վերականգնել շենքի ճարտարապետական տեսքն ու տիկնիկային թատրոնի մուտքի համար հարկադիր, այսպես կոչված, սերվիտուտ կիրառել, այսինքն՝ թույլատրել նույն մուտքով ելումուտ անել: Դատարանն այս միջնորդությունը մերժել է:

Քաղաքապետարանն անպօրինի և ինքնակամ շինությունների ապամոնտաժման, գործունեության դադարեցման կամ օրինականացման  պահանջով մի քանի հայց է ներկայացրել։ Քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետի տվյալներով՝ այդ կառույցները հիմնականում հանրային սպասարկման օբյեկտներ են և գտնվում են քաղաքի կենտրոնական հատվածներում։

Ինքնակամ ու առանց շինթույլտվության կառուցներ կան նաև վարձակալությամբ տրված սրճարանների կամ սննդի սպասարկման օբյեկտների տարածքներում: Սեփականատերերն ինքնակամ ընդլայնել են իրենց հատկացված տարածքները:

Որպես օրինակ՝ բանախոսները մատնանշեցին Ռիժկովի ճեմափողոցում գտնվող սպասարկման օբյեկտները: Քաղաքապետարանը չի պատրաստվում կիրառել դրանք ապամոնտաժելու խիստ մոտեցում: Սահմանափակվում են վարչական տույժերով ու դատական հայցերով, որոնց ելքը, համենայնդեպս, սեփականատերերի ծրագրերին չի խանգարում:

«Տվյալ հատվածում բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված՝ առանց թույլտվության սալիկապատման, երեսպատման և շենքի ճակատային հատվածների փոփոխության հիմքով, իսկ ինչ վերաբերում է սրճարաններին, դրանք վարձակալությամբ են տրամադրվել, և քաղաքացիների անցուդարձի հետ կապված՝ բավականին տեղ կա», -նշել է Գյումրիի քաղաքապետարանաի իրավաբանական բաժնի պետ Աննա Մանուկյանը։

Քաղաքապետարանը հիմա վարձակալությամբ ու սեփականության իրավունքով տրված տարածքների նոր ուսումնասիրություն է սկսելու: Պարզելու են, թե տարիներ առաջ հատկացված տարածքներն արդյո՞ք նպատակային են օգտագործվում:

Շատ տարածքներ երբևէ չեն էլ օգտագործվել: Ուսումնասիրությունների արդյունքում քաղաքապետի տեղակալը չի բացառում, որ սեփականության իրավունքի դադարեցումներ լինեն:

«Կան, որ, ասենք, 2009-2019 թվականներին սեփականաշնորհել են, և ոչ մի բան չկա արված էդ հողատարածքների վրա, գնել են նաև շատ չնչին գումարներով, լումաներով, 400 քմ հող կար, որը գնել են 171 հազար դրամով։ Մենք հանել ենք դրանց պայմանագրերը, որպեսզի ուսումնասիրենք և առաջիկայում էդ փաթեթները կճշտենք՝ էդտեղ շինարարություն կատարվե՞լ է, թե՞ չէ»,- ասել է Հայկ Սուլթանյանը:

Կանոնակարգման անհրաժեշտություն ունի, բայց դեռ անլուծելի է մնում շուկայամերձ տարածքում առևտրականների, այսպես ասած, զավթած մայթերն ու փողոցներն ազատելը: Այս ուղղությամբ քաղաքապետարանը ոչինչ չի ձեռնարկում:

Փողոցաշինական մեծ ծրագրով պայմանավորված՝ հիմնանորոգվող փողոցների երկայնքով տեղադրված կրպակներն են միայն ապամոնտաժվել, որոնք հետո սեփականատերերի կողմից այլ տարածքներում են տեղադրվել:

 
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP