ՍԱԾ-ը հորդորում է աշխատանքային գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել ծառայության բաժիններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+11.09 oC

ՍԱԾ-ը հորդորում է աշխատանքային գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել ծառայության բաժիններ

22:21 08.08.2019

Սոցիալական ապահովության ծառայությունը հորդորում է գործատուներին և քաղաքացիներին չհապաղել և գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել ծառայության տարածքային բաժիններ:

«Հարգելի քաղաքացիներ,

ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշմամբ աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացի մեկնարկը տրվեց 2017 թվականից, մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը աշխատանքներն ավարտելու ժամկետով: Սահմանված կարգի համաձայն՝ գործընկերային հիմունքներով, Ծառայության և գործատուների միջև համաձայնեցված ժամանակացույցերով աշխատանքային գրքույկները հավաքագրվեցին ըստ աշխատողների թվաքանակի նվազման՝ սկզբում առավել շատ աշխատող ունեցող գործատուներ, ապա մինչև չաշխատող ֆիզիկական անձ սկզբունքով:

Հիմք ընդունելով վերոնշյալ որոշման դրույթները՝ այն է աշխատանքային գրքույկների թվայնացումն իրականացնել գործատուների հետ փոխահամաձայնեցված ժամկետներում (առանց վարչական պատասխանատվության ենթարկելու), Ծառայությունը հավաքագրել և թվայնացրել է շուրջ 270000 աշխատանքային գրքույկ:

Նկատի ունենալով, որ գործընթացն անհրաժեշտ է քաղաքացիների կենսաթոշակային իրավունքի իրացման համար,   Սոցիալական ապահովության ծառայությունը՝ ի դեմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության,  հանդես եկավ նախաձեռնությամբ՝ գրքույկների թվայնացման գործընթացը մեկ տարով՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգելու համար:

Այսպիսով, Ծառայությունը կրկին հիշեցնում է, որ համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 627-Ն որոշմամբ աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքների ժամկետը երկարաձգվել է մինչև 2019թ. դեկտեմբեր ամիս: Այս մասին Ծառայությունը էլեկտրոնային նամակներով և իրազեկման տարբեր աղբյուրներով, պարբերաբար տեղեկացնում է դեռևս չթվայնացված գրքույկները Ծառայության տարածքային բաժիններ ներկայացնելու մասին:

Գրքույկները թվայնացման ներկայացնելու սահմանված ժամկետի վերջում ավելորդ կուտակումներից խուսափելու նպատակով Ծառայությունը գործատուներին և քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է, փոխադարձ համագործակցության շրջանակներում, չհապաղել և գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել Ծառայության տարածքային բաժիններ:

Ծառայության տարածքային բաժինների պատասխանատուների տվյալները տեղադրված են Ծառայության պաշտոնական կայքում (հղումը՝ http://www.ssa.am/?page_id=16760 )»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սթարմերը մտադիր է Կիևի կողմնակիցներին կոչ անել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա

11:05 15.03.2025

Սթարմերը մտադիր է Կիևի կողմնակիցներին կոչ անել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մտադիր է դիմել շաբաթ օրը նախատեսված վիրտուալ հանդիպման մասնակիցներին՝ ի պաշտպանություն Ուկրաինայի՝ կոչ անելով ուժեղացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա, հաղորդում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը: «Վարչապետը կասի առաջնորդներին, որ այժմ եկել է կոնկրետ պարտավորություններ ստանձնելու ժամանակը՝ ստիպելու Պուտինին բանակցություններ վարել կարճաժամկետ հեռանկարում, և պատրաստ լինել երկարաժամկետ հեռանկարում աջակցել Ուկրաինայում արդար […] ...

Կանադայի վարչապետը խելագարություն է անվանել երկրի՝ ԱՄՆ-ին միանալու գաղափարը

10:50 15.03.2025

Կանադայի վարչապետը խելագարություն է անվանել երկրի՝ ԱՄՆ-ին միանալու գաղափարը

Կանադայի նոր վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ իր երկիրը չի միանա Միացյալ Նահանգներին, հաղորդում է CBC-ն: «Դա խելագարություն է: Այսքանը», – ասել է Քարնին, երբ լրագրողը խնդրել է մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մեկնաբանությունները, ով ավելի վաղ՝ ուրբաթ օրը կրկնել է Կանադայի՝ Միացյալ Նահանգներին միանալու մտադրությունը: Նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս արտահայտել է […] ...

Թրամփը դրական է գնահատել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումները

10:33 15.03.2025

Թրամփը դրական է գնահատել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումները

ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաներն ուրբաթ օրը դրական բանակցություններ են վարել Ուկրաինայի հարցով, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Լավ բանակցություններ են եղել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, լավ են նաև Ուկրաինայի հետ շփումները»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ արդարադատության նախարարությունում։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը «դրական պատասխան է ստացել Ռուսաստանից»՝ կապված Ուկրաինայում հրադադարի հետ։ Միաժամանակ […] ...

Եվրոպային սպառնում է «քաղաքակրթական ինքնասպանություն»․ Վենս

10:10 15.03.2025

Եվրոպային սպառնում է «քաղաքակրթական ինքնասպանություն»․ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել է, որ եվրոպական երկրները վտանգում են «քաղաքակրթական ինքնասպանություն գործել»՝ չկարողանալով վերահսկել իրենց սահմանները և սահմանափակելով քաղաքացիների խոսքի ազատությունը։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։ «Եվրոպային սպառնում է քաղաքակրթական ինքնասպանություն, նրանք կա՛մ չեն կարողանում, կա՛մ չեն ցանկանում վերահսկել իրենց սահմանները։ Դուք նաև տեսնում եք, որ նրանք սկսում […] ...

Փլուզում Առինջ գյուղում. փրկարարները քաղաքացուն դուրս են բերել անվտանգ տարածք

09:47 15.03.2025

Փլուզում Առինջ գյուղում. փրկարարները քաղաքացուն դուրս են բերել անվտանգ տարածք

Մարտի 15-ին, ժամը 02:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցի տներից մեկի հատակը մասամբ փլուզվել է (առկա է կրկնակի փլուզման վտանգ), տուժածներ չկան. ներսում գտնվող քաղաքացուն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական […] ...

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի

09:45 15.03.2025

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի՝ միջուկային զենքի կիրառման սպառնալիքով։ «Ես կարող եմ ձեզ ասել, որ սա գնում էր դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ: Դա կլիներ այնպիսի պատերազմ, ինչպիսին չի եղել՝  միջուկային զենքի և զենքի այլ տեսակների կիրառման պատճառով», – ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ մեկնաբանելով Ուկրաինայում […] ...

BACK_TO_TOP