18:20 08.08.2019
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: Ուսումնասիրությունները կատարվել են նշված հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառները և պայմանները, ճանապարհատրանսպորտային պատահարների, հանցագործությունների կանխման շրջանակներում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունների իրականացմանը խոչընդոտող խնդիրները պարզելու, վերացնելու ուղղությամբ դատախազական ներգործության միջոցների հստակեցման նպատակով:
Արդյունքում նախ պարզվել է, որ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող կայանների կողմից տևականորեն, համատարած կերպով կիրառված կոռուպցիոն հանցավոր սխեմաներով պետությանն ահռելի նյութական վնաս է պատճառվել:
Արդեն տեղեկացվել է, որ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու գործընթացում թույլ տրված չարաշահումների՝ խարդախության եղանակով հափշտակություն կատարելու, կեղծիքների և պաշտոնեական անփութության վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում 2018թ. հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում հարուցվել է ընդհանուր 26 քրեական գործ: Վերջիններիս նախաքննությամբ պարզվել է, որ նշված ոլորտում տեխզննման կայանների պատասխանատու աշխատակիցները 2015թ. հունվարից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, առանց ծառայություններ մատուցելու, այսինքն՝ առանց տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու, քաղաքացիների կողմից բանկերում կատարվող՝ այդ ծառայության համար նախատեսված 5․500-10․500-ական ՀՀ դրամ գումարների վճարման վերաբերյալ փաստաթղթերը ներկայացրել են ՀՀ ֆինանսների նախարարություն և խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի հասնող այդ գումարները: Նախնական հաշվարկներով պատճառված վնասը կազմել է շուրջ 2 մլրդ 150 մլն ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում, 2019թ. հուլիսի 30-ի դրությամբ, վերականգնվել է ավելի քան 840 մլն ՀՀ դրամը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նկարագրված կոռուպցիոն մեխանիզմների ձևավորմանը նպաստել են նաև ոլորտը կարգավորող օրենսդրությունում առկա որոշակի բացերը, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծել վարորդների կողմից իրենց տրանսպորտային միջոցները տեխնիկական զննության ենթարկելու պարտականությունը որպես կանոն չկատարելու համար, ինչն ինքնին ստեղծում է ճանապարհատրանսպորտային երթևեկության անվտանգության ռիսկեր:
Օրենսդրական բացերը հիմնականում պայմանավորված են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցնելու կամ չանցնելու փաստը միայն կտրոնի առկայության կամ բացակայության հանգամանքով պայմանավորելուն հանգեցնող իրավական լուծումների, տեխզննության գործընթացի նկատմամբ պետության վերահսկողական հստակ իրավական մեխանիզմների անլիարժեքության հետ: Բացի այդ՝ առկա են նաև անհստակություններ տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման, վճարման գործընթացի իրավակարգավորումներում։
Ելնելով օրենսդրական այդ բացերը վերացնելու, երթևեկության մասնակիցների անվտանգության երաշխավորման պետության պարտավորությունը պատշաճ իրականացնելու, կոռուպցիոն դրսևորումներին նպաստող գործոնները բացառելու անհրաժեշտությունից՝ կատարված ուսումնասիրության արդյունքների մասին ՀՀ գլխավոր դատախազի կողմից համապատասխան հաղորդում է ներկայացվել ՀՀ վարչապետին։
14:11 17.04.2025
«Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմիցՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ, որը շնորհվում է անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպություններին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երկու տարի) ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն երկարաժամկետ ազդեցություն աղջիկների և կանանց կրթության վրա: Մրցանակն ուղղված է կայուն զարգացման 4-րդ և 5-րդ նպատակների իրականացմանը, այն է՝ ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և ողջ կյանքի ընթացքում […] ...
14:00 17.04.2025
Մի բան է հարգանք մատուցել անցյալին, պատմությանը, և բոլորովին այլ բան ապրել անցյալով․ Միրզոյանը՝ թուրք լրագրողներինԱնթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների: Լրագրողներից մեկը հարցրել է․ «Փաշինյանը նշեց, որ ձեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ներկայումս ձեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ։ Ուրեմն, կարծում եք, այս հարցը այլևս լարվածության աղբյուր չի՞ լինի Թուրքիայի և Հայաստանի միջև։ […] ...
13:48 17.04.2025
Իրազեկում՝ շրջանառության հարկի գումարից ծախսերի նվազեցման վերաբերյալ2025 թվականից շրջանառության հարկ վճարողները առևտրական, արտադրական, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործունեության տեսակների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից օրենսգրքով սահմանված կարգով նվազեցնում են այդ գործունեության տեսակների հետ կապված ծախսերը։ Ստորև ներկայացնում ենք շրջանառության հարկի գումարից ծախսերի նվազեցման առանձնահատկություններն՝ ըստ գործունեության տեսակների։ Առևտրական գործունեության մասով․ շրջանառության հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով, շրջանառության հարկի գումարից նվազեցվում են հաշվետու […] ...
13:40 17.04.2025
Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասըՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Արարատի մարզի Հովտաշատ համայնքի նախկին ղեկավարը 2013-2016թթ. ընթացքում ձևական աճուրդների միջոցով, չարաշահելով իր լիազորությունները, վաճառել է հողակտորներ, որոնք հետագայում ձևակերպվել են որդու անվամբ: Նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ հիշյալ համայնքի ղեկավարի կողմից ապօրինի օտարվել է 13 հողատարածք: Հաշվի առնելով […] ...
13:24 17.04.2025
Իրանի արտգործնախարարը ժամանել է ՄոսկվաԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Ժամանման կադրերը հրապարակվել են նրա Telegram ալիքում։ Ավելի վաղ Արաղչին ասել էր, որ իր այցի հիմնական նպատակը Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի գրավոր ուղերձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցելն է։ ...
13:17 17.04.2025
Պարեկների ձերբակալած տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց «Կրիստալ»Ապրիլի 15-ին՝ կեսգիշերն անց, մայրաքաղաքի պարեկները Մանանդյան փողոցում, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Դավիթաշեն թաղամասի բնակիչ 35-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է բյուրեղանման զանգված, որն ըստ իրեն` «Կրիստալ» տեսակի թմրանյութ է: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, տղամարդը` ձերբակալվածների պահման վայր: ...