Անպտղություն ունեցող զույգերին աջակցող նախագիծն ընդունվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+12.09 oC

Անպտղություն ունեցող զույգերին աջակցող նախագիծն ընդունվեց

11:58 08.08.2019

Կառավարությունն այսօր ընդունել է առողջապահական հերթական կարևոր` այս անգամ անպտղության հաղթահարմանն ուղղված որոշումը:

Այս քայլով` նախատեսվում է բարելավել անպտղություն ունեցող զույգերի իրավունքների իրացումը, սահմանելով մեխանիզմներ բնակչության որոշ խմբերի անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների տրամադրման ու իրականացման համար, ապահովելով վերարտադրողական առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը:

2015 թվականի մայիսի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 568-Ն որոշման փոփոխություններով սահմանվում են.

Ա) անպտղության բուժման և հաղթահարման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հետազոտությունների և բուժման, այդ թվում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ, բժշկական օգնության և սպասարկման ծավալները:

Ըստ որի` բուժօգնության նշված ծավալներից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց 2 տարվա սահմանափակման) անզավակ զույգերը, երբ ամուսիններից մեկը`

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  ՀՀ  օրենքի 72-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված զինծառայող և  զինծառայողներին հավասարեցված անձ է,

2. զինվորական ծառայության ընթացքում կամ ծառայության ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնող,

3. ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ, հաշմանդամություն` զույգերից մեկի մոտ, եթե կնոջ մոտ չկա հղիությունը կրելու հակացուցում,

4. ՀՀ կառավարության  2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման  N 1 հավելվածով սահմանված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում բնակվող զույգերը:

Միաժամանակ զույգերը պետք է բավարարեն հետևյալ պայմանները`

1) ամուսինները կամ ամուսիններից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և ամուսնությունը գրանցված է օրենսդրությամբ սահմանված կարգով,

2) կինը 20-35 (ներառյալ) տարիքային խմբում է (բացառություն է սահմանված միայն զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողների դեպքում` կնոջ տարիքը մինչև 42 տարեկան), ընդ որում 35 տարեկանում դիմելու/հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում, կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը,

Բ) պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման նպատակով շահառուների հերթագրման կարգը, ըստ որի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների  կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար քաղաքացիների դիմումների մուտքագրումն ու հերթագրումն իրականացվում է ըստ դիմելիության ժամկետի` կենտրոնացված ընթացակարգով, միասնական առողջապահական էլեկտրոնային համակարգի միջոցով` այն կազմակերպության կողմից որին դիմել է շահառուն: Բոլոր այն դեպքերում, երբ հերթագրված շահառուի պատճառագիտության հետազոտությունների արդյունքում հայտնաբերվում են արհեստական սերմնավորման կամ բեղմնավորման կիրառման անմիջական ցուցումներ` հանձնաժողովի որոշմամբ պացիենտը սպասարկվում է առաջնահերթ:

Բժշկական կազմակերպությունը բնակչությանն ապահովում է ծրագրի շահառուների դիմումների մուտքագրման և հերթագրման կարգի մասին տեղեկատվությամբ` այն փակցնելով բժշկական կազմակերպության ընդունարանում՝ տեսանելի տեղում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել է ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ. ռազմավարությունը

18:36 23.04.2025

Հաստատվել է ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ. ռազմավարությունը

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը: Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, նոր ռազմավարությամբ առաջարկվում է 6 հիմնական գերակայություն: Առաջին գերակայության ջանքերն ուղղվելու են պետական քաղաքականության և կառավարման ոլորտներում գենդերային հավասարության ապահովմանը, գենդերազգայունության մակարդակի բարձրացմանը, մասնավորապես՝ մասնակցային, ներառական ու հասանելի քաղաքական […] ...

Յանա Եգորյանը՝ Ռուսաստանի քառակի չեմպիոն

18:30 23.04.2025

Յանա Եգորյանը՝ Ռուսաստանի քառակի չեմպիոն

Սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը ոսկե մեդալ է նվաճել Ուֆայում կայացած Ռուսաստանի առաջնությունում։ Եզրափակչում 31-ամյա մարզուհին 15-14 հաշվով հաղթել է Ալինա Կլյուչնիկովային։ Եգորյանի համար սա Ռուսաստանի չորրորդ չեմպիոնությունն է։ Նա ոսկե մեդալ նվաճել էր նաև 2012, 2014 և 2023 թվականներին: ...

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ 2024 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

18:24 23.04.2025

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ 2024 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ազգային ժողով: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 116 րդ հոդվածի 1-ին մասի և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 25 րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ՀՀ Ազգային […] ...

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2109»-ն ու «Կամազ»-ը․ կան տուժածներ

18:17 23.04.2025

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2109»-ն ու «Կամազ»-ը․ կան տուժածներ

Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է […] ...

Գուրգեն Հովհաննիսյանի 8-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում

18:12 23.04.2025

Գուրգեն Հովհաննիսյանի 8-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում

Հայ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը 8-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում: Ծանր քաշային կարգում հանդես եկող Հովհաննիսյանն Օռլանդոյում անցկացրած հերթական մենամարտում նոկաուտի է ենթարկել ամերիկացի Դաջուան Քալոուեյին (11-4): Մենամարտի ելքը վճռվել է 5-րդ ռաունդում, երբ Հովհաննիսյանի հարվածներից 190 կգ քաշով մրցակիցը ընկել է ռինգի հատակին: Ի դեպ, հայ բռնցքամարտիկի համար սա 7-րդ նոկաուտով հաղթանակն է պրոֆեսիոնալ […] ...

Կապահովվի անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

18:06 23.04.2025

Կապահովվի անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Միջոցառման շրջանակում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը՝ ամսական 300 000 դրամ, ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2025 թ. փետրվարի 15-ը։ Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում […] ...

BACK_TO_TOP