Ավտոճանապարհներին մերկասառույց է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
15:36:51
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+12.09 oC

Ավտոճանապարհներին մերկասառույց է

09:36 23.11.2017

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

Նոյեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով: 

Երևան-Սևան, Ապարան-Սպիտակ, Սևան-Հրազդան, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին, Հրազդան քաղաքում, Չայնիի և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում առկա են տեղումներ՝ ձյան տեսքով:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում են նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնին

19:28 15.04.2025

Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնին: Վարչապետը ողջունել է Սլովենիայի փոխվարչապետի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների կառավարությունների միջև փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով կապերը զարգացնելու […] ...

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Խետագ Ցաբոլովը 6 տարով որակազրկվել է

19:22 15.04.2025

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Խետագ Ցաբոլովը 6 տարով որակազրկվել է

Ռուսաստանի հավաքականի կազմում ըմբշամարտի 2014 թվականի աշխարհի առաջնության հաղթող Խետագ Ցաբոլովը 6 տարով որակազրկվել է հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Այս մասին հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը: Հետաքննության ընթացքում Ցաբոլովին թույլ են տվել մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին, որտեղ նա պարտվել է բրոնզի համար պայքարում։ Մարզիկի որակազրկման վեցամյա ժամկետը սկսվում է 2024 թվականի հունիսի 28-ին։ Նշենք, որ […] ...

Իրանի գերագույն առաջնորդը առաջնահերթություն է համարել Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը

19:12 15.04.2025

Իրանի գերագույն առաջնորդը առաջնահերթություն է համարել Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Մոսկվայի և Պեկինի հետ հարաբերությունների զարգացումն անվանել է Թեհրանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։ «Առաջնահերթությունը տնտեսական հարաբերություններ հաստատելն է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Չինաստանը և Ռուսաստանը, որոնք տնտեսական կենտրոններ են Ասիայում»,-մեջբերում է նրա խոսքերը Tasnim գործակալությունը։ Ինչպես նշել է Խամենեին, որոշ գործընթացներ բավականին դժվար է իրականացնել, սակայն կարող են […] ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Օդեսա

19:00 15.04.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Օդեսա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն երեքշաբթի այցելել է Օդեսա, որտեղ խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային։ Այս մասին նա հայտնել է X-ում։ «Այսօր ես Վլադիմիր Զելենսկիի հետ այցելել եմ Օդեսա, ՆԱՏՕ-ի աջակցությունն անսասան է»,- գրել է նա։ Նրա խոսքով՝ դաշինքը կշարունակի օգնել Ուկրաինային։ ...

Սպերցյանի գործակալը հրաժարվել է հայ ֆուտբոլիստի` անգլիական ակումբ տեղափոխվելու տարբերակից

18:52 15.04.2025

Սպերցյանի գործակալը հրաժարվել է հայ ֆուտբոլիստի` անգլիական ակումբ տեղափոխվելու տարբերակից

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող էր կարիերան շարունակել «Նոթինգհեմ Ֆորեսթում»։ Անգլիական ակումբի ներկայացուցիչները կապվել են հայ ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիմենտայի հետ, սակայն նա մի շարք պատճառներով հրաժարվել է Էդուարդի՝ կարիերայի շարունակության այդ տարբերակից։ Պատճառները չեն նշվում: Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում 29 խաղում 7 գոլ է խփել, կատարել 4 գոլային փոխանցում։ ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

18:47 15.04.2025

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Եղանակային գործոններով պայմանավորված՝ ապրիլի 14-ից 15-ը ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում բազմաթիվ ահազանգեր են ստացվել ավտոճանապարհներին արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիլիջան, Վանաձոր, Հրազդան քաղաքներում, Սառնակունք, Ծաղկաշեն, Անգեղակոթ, Լծեն, Աղվանի, Ազատան գյուղերում, Տաթև-Լծեն, Աղվանի-Տաթև, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհներին և Մ-2 ավտոճանապարհի 163-րդ կիլոմետրին։ Փրկարարներն ընդհանուր առմամբ արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու՝ ցուցաբերել […] ...

BACK_TO_TOP