19:14 22.11.2017
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դարձել է Ռոբերտ Շումանի ինստիտուտի լիիրավ անդամ: Այս մասին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Այդ ինստիտուտը Քրիստոնեա-դեմոկրատական և Աջակողմյան կուսակցությունների կրթական կենտրոնն է: Նաև այն Եվրոպայի ժողովրդական կուսակցության ամենախոշոր վերլուծական կենտրոններից մեկն է: Մենք այդ ինստիտուտի հետ աշխատում ենք` սկսած 2012-ից և ակտիվ մասնակցել ենք նրանց կրթական և վերլուծական ծրագրերին: Տասնյակ հանրապետականներ վերապատրաստվել են նրանց կրթական ծրագրերի շրջանակներում՝ Բուդապեշտում, Ստրասբուրգում, Բրյուսելում և այլ վայրերում»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նա հավելեց, որ շատ են կարևորում լիիրավ անդամակցությունը Ռոբերտ Շումանի ինստիտուտին, քանի որ այն կուսակցության միջազգային կապերը հատկապես քաղաքական կրթության և անալիտիկայի ուղղություններով առավել ընդլայնելու լուրջ հնարավորություններ է տալիս:
ՀՀԿ փոխնախագահն ընդգծեց, որ ինստիտուտին լիիրավ անդամակցության պարագայում ակնկալում են ավելի սերտ համագործակցություն, համատեղ սեմինարներ և կուրսերի անցկացում: «Հատկապես ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, լինելով Հայաստանում քաղաքական դպրոց հիմնած առաջին քաղաքական ուժը, որը կրում է Անդրանիկ Մարգարյանի անունը, շատ է կարևորում քաղաքական կրթության և վերլուծական կարողությունների դերը քաղաքականության մեջ, հետևաբար կփորձի լրացուցիչ համագործակցության օրակարգ ստեղծել»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը:
Ռոբերտ Շումանի ինստիտուտի կենտրոնը տեղակայված է Բուդապեշտում, բայց այն համաեվրոպական կառույց է:
11:42 11.04.2025
Հաջորդ մրցաշրջանում Անգլիան 5 ներկայացուցիչ կունենա ՉԼ-ում11:36 11.04.2025
Ամառային դպրոց ԲուխարեստումՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում 2025 թվականի հուլիսի 7-12-ը կազմակերպում է միջազգային հարաբերություններ մասնագիտացմամբ ամառային դպրոց: Այն նախատեսված է 20-28 տարեկան ֆրանսախոս երիտասարդների համար: Անհրաժեշտ պահանջներն են՝ լինել ուսանող կամ ունենալ միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, լրագրություն, իրավաբանություն, օտար լեզուներ մասնագիտությունների ավարտական դիպլոմ, տիրապետել ֆրանսերենի (առնվազն B2 մակարդակ): Հրավիրող կողմը հոգում է ճանապարհածախսը, ճամփորդական ապահովագրությունը և […] ...
11:32 11.04.2025
Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ Նազելի ԲաղդասարյանՀայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում չկա նախատեսված»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում ավելի վաղ տարածված տեղեկությանը, թե Մայիսի […] ...
11:20 11.04.2025
Հաղթեց միայն «Բուդյո-Գլիմտը»․ Կայացել են ՈՒԵՖԱ-ի ԵԼ քառորդ եզրափակչի առաջին խաղերըՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում կայացել են քառորդ եզրափակչի առաջին խաղերը: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2-2 հաշիվն է գրանցել ֆրանսիական «Լիոնի» հետ: « Լոնդոնի «Տոտենհեմը» տանը 1-1 է խաղացել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ, Բիլբաոյի «Աթլետիկն» էլ հյուրընկալվելիս չի կարողացել կոտրել 10 ֆուտբոլիստով մնացած «Ռեյնջերսի» դիմադրությունը` 0-0: Իսկ նորվեգական «Բուդյո-Գլիմտը» տանը 2-0 հաշվով հաղթել է Հռոմի «Լացիոյին»: Պատասխան խաղերը […] ...
11:12 11.04.2025
Կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, վերահսկողություն իրականացնելով «Այգ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն), հայտնաբերել են սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ, որոնք անհամատեղելի են սահմանված նորմերի հետ: Ի մասնավորի՝ պանրի արտադրամասի արտադրական տարածքի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից, պատերին եղել են բորբոսներ, որոշ հատվածներում՝ ծեփերը պոկված, […] ...
11:04 11.04.2025
Իրականացնում է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրըՀՀ կառավարությունն ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրականացնում է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն այցելել են Տավուշի մարզի Աչաջուր համայնք, որտեղ ՊՀԾ-ի հետ համատեղ ֆերմերների ներգրավմամբ նաև Տավուշի մարզպետարանի համակարգմամբ ստեղծվում […] ...
10:55 11.04.2025
Մբապեն իմ լավ ընկերն է, մեր ճանապարհները գրեթե նույն կերպ են ընթանում․ Ռոնալդինյո«Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի նախկին առաջատար Ռոնալդինյոն կարծիք է հայտնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի մասին, գրում է L’Équipe-ը: «Մբապեն իմ լավ ընկերն է: Շատ ուրախ եմ, որ նա տեղափոխվել է Իսպանիա: Փարիզից հետո մեր ճանապարհները գրեթե նույն կերպ են ընթանում, բացառությամբ ակումբներից: Հիմա նա պատմական ակումբում է, որը պետք է նրան օգնի զարգանալ և մեծ […] ...