Տնակների հաշվառման աշխատանքային խումբը նախատեսում է մինչև տարեվերջ աղետի գոտին ազատել մոտ 800 տնակից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Տնակների հաշվառման աշխատանքային խումբը նախատեսում է մինչև տարեվերջ աղետի գոտին ազատել մոտ 800 տնակից

16:58 03.08.2019

Աղետի գոտում տնակների հաշվառման աշխատանքային խումբն այսօր հերթական նիստն է անցկացրել Գյումրիում։ Ներկայացվել են տնակների ազատման վերաբերյալ կազմված առաջարկների ուղղությամբ անելիքները։ Աշխատանքային խումբը նորից քննարկել է, թե որ տարբերակն է արդյունավետ՝ բնակարանաշինությո՞ւնը, թե՞ բնակարանների գնման վկայականների տրամադրումը։ Դրա համար նոր ուսումնասիրություններ են պետք ոչ միայն բնակարանային շուկայում, նաև եղած բնակֆոնդի տեխնիկական վիճակը գնահատելու համար:

Ինչպես արդեն հայտնի է, հաջորդ տարվա պետական բյուջեից նախատեսված է Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում շահառու ճանաչված 453 ընտանիքների բնակապահովման համար հատկացնել 3 մլրդ դրամ։ Այն հիմնականում գյուղական բնակավայրերի անօթևաններին է վերաբերում։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն էլ նշեց, որ գումարի չափը դեռ փոփոխման ենթակա է։ Եթե ուսումնասիրվի, որ գյուղերում չկան անհրաժեշտ թվով վաճառքի տներ, ապա իրենք պատրաստ են 7.5 մլրդ, ընդհուպ մինչև 11 մլրդ դրամ հատկացնել բնակարանաշինություն իրականացնելու համար: Ուսումնասիրությունը մարզպետարաններին է հանձնարարվել, գյուղերի մասով դեռ վերջնական պատկեր չունեն։ Իսկ Գյումրիի համար առաջարկներ եղան։ Հաշվառված է մոտ 2850 տնակ, բայց այս փուլում որևէ ընտանիք դեռ ճանաչված չէ որպես շահառու։ Վերջին տասնամյակում կառուցված բնակարանային ֆոնդում ազատ տներ գրեթե չկան։ Աշխատանքային խմբի անդամ Վահան Թումասյանի խոսքերով՝ բարեգործական հիմնադրամները հիմնականում Գյումրիի նորակառույց Մուշ թաղամասում են բնակարաններ գնում: Որոշակի բիզնես է սկսվել այս թաղամասում, գնում են բնակարաններ ռուս սպաներին վարձակալությամբ տրամադրելու համար, այդ իսկ պատճառով էլ Մուշ թաղամասը որպես բնակարանային շուկա փակ է։ Իսկ քաղաքի մյուս թաղամասերում բնակֆոնդը հին է ու շարքից դուրս եկած։

Առաջարկվեց, որ պետությունը հոգա քաղաքի հին բնակֆոնդի վերանորոգումների հարցը և հատկացնի ընտանիքներին։ Հաջորդ տարբերակը քաղաքի վթարայինների ամրացումն է, որտեղ ևս ազատ բնակարաններ կան։ Սրանք առաջարկներ են, որոնք դեռ քննարկվելու են, իսկ ավելի ռեալը, ըստ պատասխանատուների, ֆինանսավորում չպահանջող խնդիրների լուծումն է: Խոսքը տնակներն ազատելու մասին է: Առանց ֆինանսներ ծախսելու հնարավոր է բնակարան ստացած ու դեռ տնակներում ապրող ընտանիքներին ստիպել իրենց բնակարաններ տեղափոխվել ու տնակը քանդել։ Բայց ինչպես այս, այնպես էլ մնացած բոլոր դեպքերում, ըստ Վահագն Վերմիշյանի, խնդիրն անհատական մոտեցում է պահանջում։ Ամեն ընտանիքի հարցն առանձին է քննարկվելու, խորությամբ, որպեսզի այլ խնդիրներ չառաջանան։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ խոսեց բնակարանների գնման վկայագրերի ծրագրի սխալներից։ Օրինակ բերեց, երբ Գյումրիում 4-րդ աստիճանի վթարայնության Անտառավան 26 շենքում տարիներ առաջ բգվ-ով բնակարաններ են գնվել։

Փակ տնակների քանդումը ևս հնարավոր է արագ կազմակերպել: Այլ համայնքներում սեփականություն ունեցող և  Գյումրիում՝տնակներում բնակվող ընտանիքներին աջակցություն չի լինելու։ Նրանց տնակները ևս սեղմ ժամկետներում քանդման ենթակա են: Ու ամենակարևորը, ըստ Քաղշին կոմիտեի պատասխանատուի, տնակների շրջանառությունը բացառող քայլեր անելն է։ Սա ևս կկարգավորվի օրենսդրական ճանապարհով։ Կոմիտեի պատասխանատուները ոստիկանությունից ստացել են Գյումրիի տնակների վերաբերյալ տվյալներ ու ֆիքսել, որ տնակների մեծ մասը վաղուց ապամոնտաժված է, բայց դրանցում ընտանիքներ կան հաշվառված։ Աշխատանքային խումբը նախատեսում է մինչև հոկտեմբերի 1-ը նշված խնդիրների լուծման ուղղությամբ օրենքի նախագծեր մշակել ու ներկայացնել կառավարությանը: Դրանց՝ օրինական ուժ ստանալու դեպքում, մինչև տարեվերջ հնարավոր է տնակների թիվը մոտ 800-ով պակասեցնել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP