16:59 22.11.2017
Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված և մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի գործով դատական նիստում այսօր ամբաստանյալների պաշտպաններից Հարություն Բաղդասարյանը դատավոր Մեսրոպ Մակյանին մի հարցի շուրջ մտահոգություն հայտնեց և պարզաբանում խնդրեց:
Նախ՝ ասաց, որ օրերս ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկան Արթուր Վանոյանի անվամբ, որն այս գործով տուժող է ճանաչված, Կոտայքի մարզում դպրոց է անվանակոչվել, մինչդեռ Կառավարության որոշմամբ՝ անվանակոչություն կարող է լինել անձի մահից տասը տարի անց:
«Կասկած ունեմ, որ դատարանի և դատախազության կողմից ԿԳՆ-ին ներկայացվել է ինչ-որ փաստաթուղթ … Կա՛մ դուք տեղյակ եք դրանից, կա՛մ քաղաքական իշխանությունն այդ հարցը լուծել է ձեզանից անկախ ճանապարհով: Միջնորդում եմ կրթության նախարարից պահանջել հավաստող փաստաթղթեր, որոնցում, ստացվում է, որ արդեն իսկ հաստատված հանգամանքներ կան և տասը տարին էլ անցել է …»,- նկատեց Հարություն Բաղդասարյանը:
Դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդության դեմ առարկեց՝ պնդելով, որ այն քրեադատավարական ընթացակարգի հետ կապ չունի, իսկ պաշտպանի որոշ մտքեր «վառ երևակայության արդյունքում են ծնվել»:
Դատավոր Մեսրոպ Մակյանն իր հերթին ասաց.
«Տեղյակ եմ անվանակոչության մասին, բայց չգիտեմ՝ ո՞նց է դա լինում, ընթացակարգին տեղյակ չեմ …Դատարանի գործառույթներից դուրս է դա, ես էլ այդ անվանակոչման հետ ոչ մի առնչություն չեմ ունեցել»: Միջնորդությունը մերժվեց:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...