Մինասի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարների փրկության գործը մեկնարկել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

Մինասի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարների փրկության գործը մեկնարկել է

19:58 02.08.2019

Մինասի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարների փրկության գործը մեկնարկել է: Դրանք հանվել են կիսավեր շենքից և այժմ վերականգնվում են: Հիշեցնենք՝ որմնանկարները գտնվում էին նախկին գալվանոմետրերի գործարանում, որտեղ տեղումների հետևանքով սկսել էին պոկվել ու թափվել: «Ցերեկ» որմնանկարի մեծ մասն արդեն ոչնչացել էր, իսկ «Գիշեր»-ը համեմատաբար ավելի լավ էր պահպանվել: Որմնանկարների փրկության համար «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը դրամահավաք էր հայտարարել: Արձագանքողներ եղել են, բարերար է գտնվել, որն էլ ֆինանսավորել է որմնանկարների՝ պատից անջատման և վերականգնման ծրագիրը:

Որմնանկարների վերականգնման իտալացի մասնագետ Ֆաբրիցիո Իակոպինին կրկին Գյումրիում է: Նա անցած մի քանի տարիների ընթացքում Գյումրիում Մինասի 10-ը որմնանկար է վերականգնել, ևս երկուսը Հակոբ Հակոբյանի և Ռաֆայել Աթոյանի վրձնին են պատկանում: Այս անգամ վերականգնում է ամենավատ վիճակում գտնվող որմնանկարները:

«Գիշեր» և «Ցերեկ»-ը նախկին գալվանոմետրերի գործարանի պատերին քայքայվում էին: Այն, ինչ որմնանկարներից մնացել է՝ իտալական, Գյումրիում արդեն փորձված տեխնոլոգիայով, պատից հանվել է: Իտալացի մասնագետը նշում է, որ  հրատապ որոշում էր, որ կայացվել է քայքայվող որմնանկարների համար:

«Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարները Մինասը 1974-ին է նկարել: 30 տարուց ավելի լքված շենքում «Ցերեկ» որմնանկարի մեծ մասը փչացել է, այն ամբողջությամբ վերականգնել հնարավոր չէ: Ըստ այդմ՝ ամրացման և նկարչական վերականգնման ենթակա է միայն «Գիշեր» որմնանկարը, թեև «Ցերեկ»-ի համար էլ լուծում գտել են:

Իսկ թե ինչպես հնարավոր եղավ որմնանկարների փրկության համար միջոցներ գտնել, «Մինաս Ավետիսյան» հիմնադրամն առայժմ փակագծերը չի բացում: Դրամահավաք էին հայտարարել, իսկ թե ովքեր են արձագանքել ու ֆինանսավորել, դեռ չեն հրապարակում:

«Բարերարը մեզ գտավ: Այս պահին ստիպված եմ լռել, դա բարերարի խնդրանքն է: Չնայած մեր պայմանավորվածությունն այնպիսին է, որ հետո կհայտարարվի թե՛ բարերարի անունը, թե՛ վայրը, որտեղ տեղափոխվելու է որմնանկարը: «Ցերեկ» որմնանկարը կտանենք Ջաջուռի թանգարան, դրա մի մասը պահպանված չէ, և այլ լուծում կգտնենք ցուցադրելու, իսկ «Գիշեր» որմնանկարն ամբողջությամբ կվերականգնվի: Ամեն դեպքում, որմնանկարը հանդիսանում է պետության սեփականությունը և պահպանվում է պետության  կողմից: Բոլոր դեպքերում, որմնանկարները տրվում են ի պահ: Երբ պետությունը որոշում է փոխել հասցեատիրոջը, կառավարության որոշմամբ, որմնանկարիչը կարող է տեղափոխվել մեկ վայրից մյուսը»,- SHANTNEWS-ին ասել է «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Ավետիսյանը:

 

«Գիշեր» որմնանկարը, ըստ Արման Ավետիսյանի, ի պահ է տրվելու ֆինանսավորվող կազմակերպություններից մեկին: Սա, ըստ նրա, չի նշանակում, թե որմնանկարը վաճառվելու է կամ սեփականության իրավունքով է հանձնվելու: Մինասի երկու գործերն էլ պետական պահպանվող հուշարձանների ցանկում են: Նույն  պայմաններով նաև տարիներ առաջ Մինասի մեկ այլ գործ Զվարթնոց օդանավակայան տեղափոխվեց: «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարների վերականգնման աշխատանքները դեռ մեկուկես ամիս տևելու են, որից հետո միայն պարզ կդառնա, թե ուր է տարվելու «Գիշեր» որմնանկարը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

96 մլն ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է

18:19 27.11.2024

96 մլն ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու հերթական դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ մեղադրյալի մասով: Իրականացված ապացուցողական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հափշտակության մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի 26-ամյա բնակիչ է, ինչպես նաև՝ […] ...

Մենք անցկացրինք հրաշալի հանդիպում․ Ինձագին մեկնաբանել է «Ինտերի» հաղթանակը

18:14 27.11.2024

Մենք անցկացրինք հրաշալի հանդիպում․ Ինձագին մեկնաբանել է «Ինտերի» հաղթանակը

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում գերմանական «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ հաղթանակը 1-0 հաշվով։ «Մենք անցկացրինք հրաշալի հանդիպում, միշտ վերահսկում էինք իրավիճակը, իսկ դա հեշտ չէ «Լայպցիգի» դեմ խաղում։ Նրանք շատ էին գրոհում խաղի վերջնամասում, Զոմերը լավ աշխատեց։ Ցավալի է, որ չհաջողվեց խփել երկրորդ գոլը»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի […] ...

«Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը հայաստանյան բեմում ներկայացնելը կարևոր է. Դանիել Դանիելյան

18:10 27.11.2024

«Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը հայաստանյան բեմում ներկայացնելը կարևոր է. Դանիել Դանիելյան

Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մամուլի ասուլիսով ազդարարվել է աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության հայաստանյան հյուրախաղերի մասին: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով […] ...

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ

18:05 27.11.2024

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Արայիկ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ բնույթ և այդ առումով ընդգծել ԵՄ հետևողական աջակցությունը մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, տարբեր ոլորտներում կարողությունների […] ...

SHANTNEWS

18:00 27.11.2024

SHANTNEWS

Ինչո՞ւ «Լիվերպուլը» պայմանագիր չի առաջարկել Սալահին

17:55 27.11.2024

Ինչո՞ւ «Լիվերպուլը» պայմանագիր չի առաջարկել Սալահին

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է, որ ակումբից առաջարկ չի ստացել պայմանագիրը երկարաձգելու համար, իսկ գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: TBR Football-ին հայտնի է դարձել, որ անգլիական ակումբը եգիպտոսցուն առաջարկ չի կատարել, որովհետև նրա գործակալը նախապես տեղեկացրել է առնվազն 3 տարվա պայմանագիր ստորագրելու մտադրության մասին: «Լիվերպուլը» ցանկանում է իր առաջատարի հետ պայմանագիր […] ...

BACK_TO_TOP