12:34 31.07.2019
ԱՄՆ Դեթրոյթ քաղաքում բանավեճ է կայացել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների միջև: Այն հեռարձակվել է CNN հեռուստաալիքով:
Կուսակցությունը 20 մասնակիցներից պետք է ընտրի այն դեմոկրատ թեկնածուին, ով 2020թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ կպայքարի ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: Քանի որ մասնակիցների թիվը բավականին մեծ է եղել, բանավեճի երկրորդ մասը կանցկացվի այսօր՝ հուլիսի 31-ին:
Մինչ դեմոկրատները պայքարում էին նախագահի թեկնածուի տեղի համար, հարյուրավոր ցուցարարներ դուրս էին եկել Դեթրոյթի փողոցներ: Նրանք իրենց բողոքն էին արտահայտում ընթացող բանավեճի դեմ, ինչպես նաև պահանջում էին լուծում տալ տարբեր հարցերի՝ կապված ռասայական խտրականության, գաղութացման, կլիմայական փոփոխությունների հետ:
12:05 08.04.2025
Կրթության ոլորտում մասնագիտական զարգացման և խրախուսման ծրագրերը կշարունակվեն. միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրակրթության, նախադպրոցական և միջին մասնագիտական կրթության ոլորտների 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը: Հանդիպմանը ներկա են եղել ոլորտային ստորաբաժանումների և կառույցների ներկայացուցիչներ: Կշարունակվի 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը Ներկայացնելով միջնաժամկետ ծախսային ծրագրերի հիմնական ուղղությունները՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը […] ...
11:53 08.04.2025
Հակոբ Արշակյանը ԵԽ փոխնախագահի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ հարցերՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլաե Շտեֆանուտայի հետ: Հանդիպման սկզբում Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանին Հայաստանին եւ հայ ժողովրդին հուզող հարցերին անսասան ու հաստատուն աջակցության համար: Նա նշել է, որ Եվրոպական խորհրդարանն իր բազմաթիվ հայտարարություններով ու բանաձեւերով արտահայտել է իր անաչառ եւ արդար դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի ու […] ...
11:33 08.04.2025
Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
11:24 08.04.2025
Հայտնաբերվել է ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափի` շուրջ 12 կգ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցՔաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի վնասակար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը: Օրերս «Ագարակ» անցման կետում, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի Ն․Ա․-ի կողմից շահագործվող բեռնատար […] ...
11:15 08.04.2025
Շտապօգնության բժիշկն ամրակապված չի եղել․ մանրամասներ ողբերգական վթարիցԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն անդրադարձել է շտապ բժշկական օգնության ավտոմեքենայի վթարին ու հայտնել, որ մահացած բժիշկն ամրակապված չի եղել։ «Ցավով պետք է նշեմ, որ բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ շտապօգնության «Տոյոտա» մակնիշի մեքենան դուրս է եկել […] ...