15:29 30.07.2019
«Սահմանազատման հարցերով հանձնաժողովի պասիվությունը կասկածներ է հարուցում առ այն, որ վրացական իշխանությունները Դավիթ Գարեջին հանձնել են Ադրբեջանին: Չնայած սպասումներին, Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ իրավիճակը չի փոխվել»,- ասել է «Ուժը միասնության մեջ է» շարժման առաջնորդ Դավիթ Կացարավան: Ըստ նրա՝ Վրաստանի քաղաքացիները, ինչպես նաև զբոսաշրջիկները, հնարավություն չունեն մոտենալու համալիրի մի հատվածին:
Կացարավայի հավաստմամբ՝ այսօր տեղի է ունենալու նախաձեռնող խմբի նիստ, որը մտադիր է հատուկ դիմում ուղարկել սահմանազատման հարցերով հանձնաժողովին: Խումբը պահանջելու է, որ հանձնաժողովը հայտարարություն անի առկա խնդրի վերաբերյալ, քանի որ, ըստ նրա, հարցի շուրջ տիրում է տեղեկատվական վակուում: Իշխանությունների կողմից չկա հարցին վերաբերող որևէ տեղեկատվություն:
«Տաճարների մուտքը մեզ համար սահմանափակվել է: Մոտենալ կարելի է միայն վանքին: Եթե հաշվի առնենք, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովը սկսել է աշխատանքը, մենք դա համարում ենք մտահոգիչ: Հուլիսի 24-ի դրությամբ՝ անապատի վանք տանող ճանապարհին ադրբեջանական կողմն ավելացրել է սահմանապահների թիվը: Լուսանկարներում և տեսանյութերում երևում է, որ տարածքում կա միայն ութ վրացի սահմանապահ, իսկ ադրբեջանական կողմից սահմանապահների թիվը 20-ից ավելին է: Սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովի պասիվությունը կասկածների տեղիք է տալիս, որ վրացական իշխանությունները հանձնել են Դավիթ Գարեջին»,-
ասել է Դավիթ Կացարավան:
Նա չի բացառել, որ մոտ ապագայում հանդիպում կազմակերպվի դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` նրանց տեղեկացնելու և, անհրաժեշտության դեպքում, նրանցից օգնություն ստանալու համար: Կացարավան ընդգծել է խնդրի կարգավորման հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ընդգրկելու կարևորությունը, քանի որ մշակութային ժառանգության հուշարձանին վտանգ է սպառնում:
11:15 10.04.2025
ՊՍԺ-ի կամային հաղթանակը «Ստադ դե Ֆրանսում»Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում 3-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ասթոն Վիլայի» նկատմամբ։ Հյուրերին 35-րդ րոպեին առաջ Է մղել Մորգան Ռոջերսը։ 4 րոպե անց հեռվից հարվածով գոլ է խփել 19-ամյա Դեզիրե Դուեն ու հավասարեցրել հաշիվը։ Լուիս Էնրիկեի թիմի երկրորդ գոլը 49-րդ րոպեին խփել է Խվիչա Կվարացխելիան, իսկ հանդիպման վերջակետը […] ...
11:09 10.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել 15 անշարժ գույք, ավելի քան 6 միլիարդ դրամՀակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք՝ Երևանում, 6 անշարժ գույք՝ Ավշար […] ...
11:00 10.04.2025
Սիսիանցի տղամարդու տանը կից խորդանոցում մեծ քանակությամբ մարիխուանա է հայտնաբերվելՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Սիսիան քաղաքի բնակիչ 51-ամյա տղամարդը տանը մեծ քանակությամբ մարիխուանա տեսակի թմրամիջոց է պահում: Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ապրիլի 8-ին 51-ամյա տղամարդու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 250 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված: Տղամարդը հայտնել է, որ […] ...
10:41 10.04.2025
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգինԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական […] ...
10:24 10.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․63 դրամ։ ...
10:17 10.04.2025
«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ Դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռաֆինյան ու Լամին Յամալը։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին։ ...