Շիրակի մարզի Բասեն գյուղում բնակիչները հրաժարվել են հացքաղ անել․ ցորենի արտերը 100 տոկոսով վնասված են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Շիրակի մարզի Բասեն գյուղում բնակիչները հրաժարվել են հացքաղ անել․ ցորենի արտերը 100 տոկոսով վնասված են

19:59 30.07.2019

Շիրակի մարզի 5 տարածաշրջանից 3-ում ՝ Անիի, Ախուրյանի ու Արթիկի տարածաշրջաններում, 2 շաբաթ է` հացքաղը սկսված է: Ընդհանուր առմամբ, մարզում ցանվել է 38 հազար հեկտար հացահատիկ, որից մոտ 18 հազարն արդեն հնձվել է: Նախնական արդյունքներից պարզ է դառնում, որ բերքի ցուցանիշը Շիրակում նախորդ տարվա համեմատ ցածր է լինելու: Սպասվելիք 120 հազար տոննայի փոխարեն կանխատեսվում է, որ  դրա կեսն էլ տնտեսությունները չեն ստանա: Ցածր բերքատվության պատճառն այս տարվա կարկտահարություններն են:Շիրակի մարզի ամենաշատ տուժած գյուղերից մեկում՝ Շիրակում, կարկուտը բերքը վնասել էր 80-100 տոկոսով: Ցանքատարածքներում ցորենի բերքը գրեթե հասունացած էր: Հիմա տնտեսությունները 1 հեկտարից մի քանի անգամ պակաս բերք են հավաքում:

«9-մետրանոց դոմիկ ունեի, այդտեղ պոլնի հացահատիկ է միշտ եղել ՝ 10-15 տոննա, ջրի բոչկա ունեինք, 12 տոննա էլ էդտեղ էինք լցնում, անցյալ տարի 25 տոննա հացահատիկ էր, էս տարի՝ հինգ հեկտարից ՝ 1.5 տոննա»,- ասում է շիրակցի Անդրանիկ Սանոսյանը։Գյուղացին հինգ հեկտարից մոտ 1.5 տոննա բերք է ստացել, այն դեպքում, երբ 2 տոննա սերմացու էր ցանել: Արտից տուն բերած ցորենն էլ  արդեն բարձր որակի չէ, գյուղի բոլոր հողագործները ցորենի որակից են բողոքում: «Կեսը հասած է, կեսը՝ նվազ, կարկտահարությունից հետո լրիվ բույսը հետ փախավ։ Ամեն տարի 4 տոննա կհանեինք, էս տարի 300 կգ ենք հավաքել»,- ասել է Սուսաննա Նիկողոսյանը։ Շիրակ գյուղում 430 հեկտար աշնանացան է կատարվել, նախորդ տարի 1 հեկտարից 30 ցենտներ բերք են ստացել, հիմա դրա ուղիղ կեսն են հավաքում: Արտերից կոմբայնների բունկերները կիսադատարկ են գնում: Գյուղի վարելահողերի 90 տոկոսը բարձր կարգի է ու ջրովի, հացահատիկային մշակաբույսերից լավ բերք կարող են ստանալ, եթե ցանածն ու մշակածը կարկուտներից պաշտպանել հնարավոր լինի: Գյուղի վարչական տարածքում հակակարկտային կայաններ չկան: «Հակակարկտային կայաններ չունենք, մենք Մարմաշեն համայնքից սուբվենցիոն ծրագրով ներկայացրել ենք փաթեթ հակակարկտային կայանների մասով, որպեսզի ձեռք բերենք 5 կայան, բայց չեն հաստատում էդ փաթեթը՝ պատճառաբանելով, որ մյուս համայնքներում եղածն արդյունավետ չէ, օգուտ չի տալիս»,- պարզաբանում է Շիրակ բնակավայրի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանը։ Որ եղած հակակարկտային ցանցերն արդյունավետ չեն գործել, արդեն հաստատում է Բասեն գյուղի վարչական ղեկավարը: 1202 հեկտար  ցանքատարածքից Բասենում բերք չեն հավաքել: Հունիսին 3 անգամ տեղացած կարկուտը 100 տոկոսով ոչնչացրել է հացահատիկի բերքը: Բասենում հացքաղ չեն անում: «Կարկուտն էն ձևի է ավերել, որ հնարավոր չէ, որ կոմբայնը մտնի քաղե, լրիվ ջարդված է, ծղոտների վրա գլուխ չկա, որ կարողանա քաղի»,- ասում է բասենցի Հովհաննես Թորոսյանը։«Գյուղի 80 տոկասը նույն վիճակում է, ոչ ոք չի քաղել, մարդիկ են եղել, որ փորձնական քաղել են, քաղել են ընդամենը մի պարկ ցորեն կամ գարի, 30-ից 50 կգ»,- ասում է իր արտերը չքաղած Մհեր Մնացյանը։Բասենը կարկտահարություններից ամենաշատը տուժած բնակավայրն է համարվում: Տնտեսությունների կրած վնասը գնահատվել է 410 միլիոն դրամ: Վնասված ցանքերում հողագործները մեկ այլ երևույթի են հանդիպել, դեղնած արտերը հանկարծ սկսել են կանաչել, ու ամառվա կեսին նոր հասկեր են աճել։ Մոտ մեկ ամսից տնտեսությունները սկսելու են աշնանացանը, բայց սերմացու չունեն: Նման անելանելի վիճակում հայտվել են ոչ միայն Բասենի  հողագործները: Բազմակի կարկտահարություններից 53 բնակավայր է տուժել, իսկ կրած ընդհանուր վնասը գնահատվել է մոտ 600 միլիոն դրամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

BACK_TO_TOP