Գյումրու մսի վաճառակետերում խնդիրները մասնակի կարգավորվել են․ որոշ տնտեսվարողների գործունեությունը դեռ կասեցված է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Գյումրու մսի վաճառակետերում խնդիրները մասնակի կարգավորվել են․ որոշ տնտեսվարողների գործունեությունը դեռ կասեցված է

23:49 29.07.2019

Սննդի անվտանգության տեսչական մարմնի պատասխանատուներն այսօր նորից ստուգայցով եղել են Գյումրու շուկայի տարածքի մսի  վաճառակետերում:

Հիշեցնենք, որ 20 օր առաջ կատարած ստուգումների ժամանակ վաճառողներին ցուցումներ ու ժամանակ էր տրվել՝  ապահովել մսի վաճառքի անհրաժեշտ պայմանները, վերջնաժամկետը հուլիսի 25-ն էր:

Այսօրվա այցի նպատակը հանձնարարականների կատարման արդյունքների ստուգումն էր։Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարների ու աշխատակիցների ստուգումներն այսօր սկսվեցին շուկայի այն տարածքից, որտեղ եղել էին նաև 20 օր առաջ։ Այս անգամ եկել էին համոզվելու՝ արդյո՞ք մսավաճառները կատարել էին տրված հանձնարարականներն ու ցուցումները։Պարզվեց, որ շատերը խնդիրները վաճառակետերում վերացրել էին, տեղադրել նոր սառնարան ու սառցարաններ, ապահովել հոսող սառը և տաք ջրով։

Սահմանված ժամկետում պահանջներին ենթարկված մսավաճառներին տեսչական մարմնի ղեկավարը խորհրդանշական նվերներ  էր պատրաստել՝ հիգիենիկ սկուտեղներ, որոնք  անհրաժեշտ են մսեղիքը սառնարաններում պահելու համար:

Այս շրջայցի  ընթացքում  մասնագետների ուշադրությունն ավելի շատ միայն վաճառակետերի սանիտարական պայմաններին էր ուղղված, մսի որակին, թարմությանն  ու փորձաքննությանը մեկ ուրիշ անգամ կհետևեն: Վաճառակետերում առկա ուղեկցող փաստաթղթերը բավարարեցին պատասխանատուներին։ Իսկ ստուգայցը շարունակեցին շուկայի Լաչինի միջանցք կոչվող հատվածի վաճառակետերում, որոնց  գործունեությունը դեռ կասեցված է։

Տնտեսվարողները խոստացել են՝ 2 օրից վաճառակետերը պատրաստ կլինեն: Սննդի անվտանգության տեսչությունը նաև մարզի մսամթերքի փորձաքննություն իրականացնող երկու ընկերություններում է ստուգումներ կատարել: Մսի որակը հսկող կառույցներում ևս թերություններ են արձանագրել

Փորձաքննություն իրականացնող ընկերությունների գործառույթը հաջորդ տարվանից կփոխվի, հնարավոր է, ընդհանրապես գործունեությունը դադարեցվի։
Հիշեցնենք, որ  մեկ տարի առաջ տեսչական մարմնի մարզային ծառայությունում բացվեց ժամանակակից լաբորատորիա, որն այդպես էլ չգործարկվեց։

«Լաբորատորիան իրականում ֆիկտիվ, փուչիկ է եղել: Ժամանակին, երբ այն բացվել էր, պարզ էր, որ չէր գործելու, հիմնական սարքը, որ  իրականացնելու էր աշխատանքը, աշխատող չէր, մասնագետներ, որպես այդպիսին, չկային: Թե՛ շենքային, թե՛ սարքային պայմաննեոը չէին բավարարում, որ էդ լաբորատորիան գործեր, այնտեղ սննդի հետազոտություն չի կարող իրականացվել։ Մի սենյակում չի կարող հետազոտվել և՛ սնունդ, և՛ կենդանիների արյուն»,- ասել է Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Նորից տեսչական մարմնի օրակարգում են  մնում սպանդանոցների, մսամթերքը շուկա հասցնող մեքենաների հարցերը: Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը խոսեց նաև գյուղերում իրականացվող անասնաբուժական ծառայությունների մասին:

Թեև հարցի կարգավորումն իրենց համակարգինը չէ , բայց նախարարության հետ քննարկում են,  որ ամեն գյուղ ունենա իր անասնաբույժը , այդ դեպքում ժամանակին կարվեն պատվաստումներն ու կկանխվի հիվանդությունների տարածումը, հետևաբար, հիվանդ անասունի միսը չի հայտնվի շուկայում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

BACK_TO_TOP