19:28 29.07.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը hուլիսի 29-ին ընդունել է Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Լոս Անջելեսի Կառավարիչների խորհրդի անդամ Քեթրին Բարգերը, Կոլորադոյի նահանգային սենատոր Դոմինիկ Մորենոն, Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Դանեա Էսգարը, Արիզոնայի նահանգային սենատորներ Փոլ Բոյերը և Օթոնիել Նավարետեն և ԱՄՆ Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախմբի անդամներ: Այցը կազմակերպվել է ԱՄՆ Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախմբի կողմից:
Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԱՄՆ հետ փոխգործակցության համակողմանի ընդլայնմանը, և այդ համատեքստում ԱՄՆ նահանգների, հատկապես Կալիֆոռնիայի հետ կապերի ամրապնդումը կարևոր դեր է խաղում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էլենի Կունալակիսը նշել է, որ շատ ուրախ է գտնվել Հայաստանում՝ հատկապես հաշվի առնելով թավշյա հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցող ժողովրդավարական վերափոխումները:
Կողմերը կարևորել են ԱՄՆ հանրային կյանքի տարբեր ոլորտներում հայ համայնքի ունեցած դերակատարությունը ու ներդրումը հայ-ամերիկյան համագործակցության զարգացման մեջ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Կալիֆոռնիայի, Կոլորադոյի և Արիզոնայի միջև գիտակրթական կապերի ամրապնդմանը, այդ թվում՝ ուսանողների փոխանակման ծրագրերի աշխուժացման հնարավորությանը՝ հատկապես հանրային կառավարման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Այս համատեքստում Տիգրան Ավինյանը մատնանշել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական հետազոտությունների ինստիտուտի և Լոս Անջելեսի քաղաքապետարանի համագործակցությամբ իրականացվող Հանրային քաղաքականության մասնագետների ծրագրի և «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամի դրական փորձը:
Զրուցակիցները քննարկել են տնտեսական կապերի աշխուժացման համար անհրաժեշտ քայլերը, այդ թվում՝ ԱՄՆ կողմից Հայաստանում առևտրային գրասենյակ բացելու հնարավորությունը: Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հնարավորությունները և ԱՄՆ հետ այս ուղղությամբ համագործակցության զարգացման հեռանկարները:
08:25 22.11.2024
ՊՍԺ-ի նոր մարզաբազայի տարածքը կազմել է 59 հեկտար08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը22:30 21.11.2024
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ21:40 21.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին21:12 21.11.2024
Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր20:51 21.11.2024
«Ռեալի» կանանց թիմը BMW-ից ավտոմեքենաներ է ստացել19:54 21.11.2024
3 ֆուտբոլիստ նորամուտն է նշել «Արարատի» հիմնական թիմում19:12 21.11.2024
Հայաստանի հերթական մեդալը զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ում18:50 21.11.2024
Քննարկվել են ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները17:37 21.11.2024
Շանթ Խաչատրյանը ևս եզրափակչի ուղեգիր է նվաճել16:54 21.11.2024
Հայտնի են դարձել Ուսիկի ու Ֆյուրիի հոնորարները ռևանշ մենամարտում16:49 21.11.2024
Ժամանակավորապես սահմանափակվում է կենդանի խոզերի ներմուծումը16:39 21.11.2024
Որքա՞ն գումար է ծախսում Թիկնիզյանը մեկ ամսում16:20 21.11.2024
Խուան Մատան՝ ամերիկյան ակումբի համասեփականատեր16:16 21.11.2024
Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ16:00 21.11.2024
Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն է. Ռոդրի08:25 22.11.2024
ՊՍԺ-ի նոր մարզաբազայի տարածքը կազմել է 59 հեկտարՖրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզի արվարձանում գտնվող Պուասիում շահագործման է հանձնել նոր մարզաբազան՝ ուսումնա-մարզական կենտրոն կամպուսը։ 2020 թվականից 59 հեկտար տարածքում սկսված շինարարության ծախսը կազմել է մոտ 300 միլիոն եվրո, հաղորդում է RMC Sport-ը։ Նոր մարզաբազայում կմարզվեն ակումբի բոլոր թիմերը։ Աշխատակիցների թիվը հասնում է 250-ի։ Կամպուսում գտնվում է նաև ՊՍԺ-ի դպրոցը, որն ունի 140 աշակերտ։ Inauguration […] ...
08:20 22.11.2024
Կիմ Չեն Ընն ասել է, որ աշխարհը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նման քաոս չի տեսելԱՄՆ-ի գործողությունների պատճառով միջազգային հանրությունն այժմ ապրում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր իր ամենադաժան և քաոսային շրջանը: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ «Այժմ մենք տեսնում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենաքաոսային և դաժան աշխարհը»,-ասել է ԿԺԴՀ-ի պետական գործերի նախագահը: Նա բացատրել է, որ Միացյալ […] ...
08:10 22.11.2024
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
08:05 22.11.2024
«Չելսին» պատրաստ է 120 միլիոն եվրոյի դիմաց Ֆերնանդեսին ուղարկել«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը կարող է տեղափոխվել իսպանական թոփ ակումբ։ Ինչպես հայտնում է Defensa Central-ը, արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Լոնդոնցիները որոշել են գումարի չափը, որի դիմաց պատրաստ են բաժանվել Ֆերնանդեսից. այն կազմում է 120 միլիոն եվրո։ 23-ամյա կիսապաշտպանը «Չելսի» է տեղափոխվել երկու տարի առաջ «Բենֆիկայից» 121 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին մասնակցել […] ...
08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհՆոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած և վառելիքի արտահոսք։ ...
00:00 22.11.2024
Ավստրալիայի խորհրդարանը կքննարկի 16 տարեկանից ցածր օգտատերերի համար սոցիալական ցանցերի արգելքըԱվստրալիայի կապի նախարար Միշել Ռոուլենդը հինգշաբթի օրը խորհրդարանում ներկայացրել է Ինտերնետի անվտանգության մասին օրենքի փոփոխություն, որն արգելում է 16 տարեկանից ցածր երիտասարդների կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է CNN-ը։ Ռոուլենդն ասել է, որ բարեփոխման նպատակն է «պաշտպանել երիտասարդներին և որպեսզի ծնողները իմանան, որ մենք իրենց կողքին ենք»: «Ի վերջո, սա երիտասարդ ավստրալացիների համար ավելի անվտանգ […] ...