16:55 29.07.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի հուլիսի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկություն է հրապարակվել տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 46 դեպք, 30 դեպքով հաշվարկվել է 4.583.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 դեպքով նշանակվել է 580.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 23 դեպք, հաշվարկվել է 3.540.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Լոռի․ ապօրինի ծառահատման 5 դեպքով (15 հաճարենի, 30 բոխի, 1 լորենի, 1 հողմատապալ լորենի, 1 թխկի, 1 հողմատապալ թխկի, 4 հողմատապալ հացենի) հաշվարկվել է 2.136.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Տավուշ․ փայտանյութի ապօրինի տեղափոխման 17 դեպքով (15.5 խմ թափուկ վառելափայտ, 29.7 խմ վառելափայտ, 2.3 խմ կողահատ տախտակ) հաշվարկվել է 1.382.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Գեղարքունիք․ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 ցցաչոր բոխի) հաշվարկվել է 21.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 7 դեպք, որից 1 գործի քննությունն ընթացքի մեջ է։
Գեղարքունիք․ ձկան ապօրինի արդյունահանման 6 դեպքով (468 հատ՝ 192.3 կգ սիգ տեսակի ձուկ) հաշվարկվել է 961.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 4 դեպք, որից 2 գործի քննությունն ընթացքի մեջ է։
Շիրակ․ առանց անթափանց ծածկոցի խճի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Գեղարքունիք․ հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 82.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Իրականացվում է թվով 1 ստուգում, որի քննությունն ընթացքի մեջ է։
Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրված իրավախախտման 1 դեպքով գործի քննությունն ընթացքի մեջ է։
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները և վարչական վիճակագրական հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 6 դեպքով նշանակվել է 330.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 1 գործի քննությունն ընթացքի մեջ է։
Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
• ԱՆ ԴԱՀԿ է ուղարկվել 19 գործ (1.460.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։
• Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1.419.000 ՀՀ դրամ:
15:05 07.04.2025
Վթարային ջրանջատում Արարատի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 8-ին ժամը 09:00-21:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ, Արևաբույր գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
14:46 07.04.2025
Վազգեն Թևանյանը հաղթել է դաղստանցի ըմբիշին և դուրս եկել 1/4 եզրափակիչԲրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ․ քաշային Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում մրցել է դաղստանցի, UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Գուսեյնովի հետ և հաղթել 3-0 հաշվով։ Վազգեն Թևանյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ։ ...
14:33 07.04.2025
Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ ցանկացած արտաքին սպառնալիքի դեպքումԻրանական կողմը ցանկացած արտաքին սպառնալիքի կպատասխանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կոշտ և անհապաղ պատասխանով, երկուշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության չգան։ «Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման, և վերջին հինգ […] ...
14:25 07.04.2025
Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում զինադադարի գաղափարը․ ՊեսկովՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը, սակայն դրա համար պետք է լուծվեն մի քանի հարցեր, որոնք առայժմ օդում կախված են։ Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը հարվածները դադարեցնելու անհրաժեշտության մասին։ «Նախագահ Պուտինն իսկապես աջակցում է հրադադարի անհրաժեշտության գաղափարին, սակայն մինչ այդ […] ...
14:14 07.04.2025
Վրաստանի բուհերում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետը երկարաձգվել էՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025-2026 ուսումնական տարվա համար Վրաստանի բուհերում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետները փոխվել են: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի ապրիլի 21-ը ներառյալ: Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները, որոնք վարժ տիրապետում են անգլերենին կամ ռուսերենին […] ...