14:45 29.07.2019
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացի և որոշ հարցերի վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է.
«ՀՀ արդարադատության նախարարությունը, հետևելով վերջին մի քանի շաբաթների ընթացքում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներին, անհրաժեշտ է համարում բազմակողմանի տեղեկություն տրամադրել հասարակությանը Կոնվենցիայի վավերացման գործընթացի և հանրության շրջանում Կոնվենցիայի կարգավորման առարկայի վերաբերյալ տարածվող մեկնաբանությունների առնչությամբ։
Վավերացման գործընթացի վերաբերյալ
Այսպես, Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականի օգոստոսի 1-ին: Հայաստանի կողմից այն ստորագրվել է 2018թ. հունվարի 18-ին։ Ընդհանրապես, այս կոնվենցիայի մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, որ ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածով ամրագրված է, որ ՀՀ պետական քաղաքականության հիմնական նպատակներից է կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության ապահովումը։ Ուստի պատահական չէ նաև, որ Ազգային ժողովի կողմից 2019թ. փետրվարին հաստատված ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված է, որ Կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու նաև կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Բացի սրանից՝ Կառավարության ծրագրում նշված է, որ հասարակական անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունի բռնությունից զերծ հանրության հայեցակարգը։ Հանրային համերաշխության մակարդակի բարձրացման նպատակով կառավարությունը մտադիր է գործուն միջոցներ ձեռնարկել հանրային կյանքի բոլոր ոլորտներում բռնության դեպքերի նվազեցման և բացառման ուղղությամբ:
Այս տրամաբանությամբ, ՀՀ կառավարության 16 մայիսի 2019 թվականի N 650–Լ որոշմամբ հաստատված հնգամյա միջոցառումների ծրագրի 11-րդ կետով նախատեսվել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացի կազմակերպումը։
Ուստի Կոնվենցիայի վավերացման գործընթացի համար պատասխանատու գերատեսչություններն արդեն իսկ սկսել են տվյալ գործընթացը՝ ինչպես դա պահանջվում է «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով։
Իրավասու բոլոր պետական մարմիններից ստացվել և ամփոփվել են կարծիքները, և փաթեթն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացվել է Կառավարություն։ Նույն հոդվածի իմաստով, նախքան միջազգային պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելը, Կառավարությունը, Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դիմելու է Սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով:
Այս ընթացքում հետևելով տարբեր շրջանակներից հանրային քննարկման դաշտ բերվող Կոնվենցիայի որոշ դրույթների վերաբերյալ հակամետ, երբեմն նաև մանիպուլյատիվ մեկնաբանություններին, այդ թվում՝ Սահմանադրությամբ նախատեսված «ընտանիքի» կամ «սեռերի» կոնցեպտի հետ թվացյալ հակասությունների վերաբերյալ հայտարարություններին, արդարադատության նախարարությունը հարկ է համարում հանրությանը հավաստիացնել, որ Կոնվենցիան որևէ կերպ չի հակասում Սահմանադրությամբ նախատեսված՝ ընտանիքի կամ սեռերի կոնցեպտին, Կոնվենցիան չի կարգավորում ընտանեկան կյանքը կամ ընտանիքի կառուցվածքը, և որևէ պետություն պարտավոր չէ ըստ Կոնվենցիայի փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները: Այն չի պարունակում «ընտանիքի» սահմանումը և ոչ էլ խրախուսում է ընտանիքի որևէ կառուցվածք։ Կոնվենցիան որևէ կերպ չի ազդում ամուսնության մասին ազգային օրենսդրության վրա: Կոնվենցիան որևէ կերպ վտանգի տակ չի առնում ազգային ավանդույթներն ու արժեքները, ավելին՝ այն չի պարտավորեցնում վերացնել ավանդույթները, ինչպես դա փորձ է արվում ներկայացնել: Կոնվենցիան միմիայն նշում է, որ ավանդույթները, մշակույթը և կրոնը չեն կարող կանանց նկատմամբ բռնությունն արդարացնելու հիմք հանդիսանալ։
Ի դեպ, Հայաստանի համար 1993 թվականից ուժի մեջ գտնվող «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» 1973թ. ՄԱԿ-ի կոնվենցիայի նախաբանում և 2-րդ հոդվածում սահմանված է, որ «գիտակցելով, որ տղամարդկանց ու կանանց միջև լիակատար հավասարության հասնելու համար անհրաժեշտ է փոխել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ավանդական դերը հասարակության մեջ և ընտանիքում, մասնակից պետությունները պարտավորվում են ձեռնարկել բոլոր համապատասխան, ներառյալ՝ օրենսդրական, միջոցները՝ փոխելու կամ վերացնելու համար այն գործող օրենքները, ենթաօրենսդրական ակտերը, սովորույթներն ու պրակտիկան, որոնք ներկայացնում են խտրականություն կանանց նկատմամբ։ Ուստի կարծում ենք, որ «ավանդույթների պահպանությանը» միտված արշավն ընդամենը հանրությանը մոլորության մեջ դնելու փորձ է՝ անկախ այդ փորձերի իրական նպատակների տարբերությունների։
Միաժամանակ, արդարադատության նախարարությունն օգտակար է համարել ստանալ նաև Եվրոպայի Խորհրդի սահմանադրական հարցերով մասնագիտացված խորհրդատվական կառույցի՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը մեր Սահմանադրության տեսանկյունից Կոնվենցիայի վավերացման ազդեցության հարցի վերաբերյալ (constitutional implication of the Convention) և հատկապես շահարկվող հարցերին անդրադառնալու տեսանկյունից։ Կարծիքը ստանալուն պես այն կհանրայնացվի։
Մինչ այդ նախարարությունը, հետևելով մասնագիտական և ոչ մասնագիտական շրջանակների կողմից շարունակվող շահարկումներին, մեր հասարակության իրազեկման համար առաջարկում է օգտվել այս հայտարարությանը կից տեղադրված հակափաստարկների տեղեկանքից, որը շարունակվում է լրացվել՝ ներառելով հակափաստարկներ նոր շրջանառվող փաստարկների վերաբերյալ։
Կոչ ենք անում մեր հասարակությանը չտրվել մանիպուլյացիաների, ժամանակ գտնել ու կարդալ Կոնվենցիան, որի հայերեն թարգմանությունը հասանելի է հետևյալ հղումով։
Կառավարությունը հանձնառու է և վճռական մարդու իրավունքների պաշտպանության իրապես արդյունավետ գործիքակազմերի ստեղծման, ամրապնդման և երաշխավորման ուղղությամբ։
Հետայսու արդարադատության նախարարությունը կշարունակի հանրության իրազեկումը հաղորդակցության այլ արդյունավետ ձևերով ևս»։
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...
23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...
23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...