18:19 27.07.2019
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Վարդավառի 12 կանոնները» և խնդրել է «չորով տարածել»:
Գրառումն ամբողջությամբ ստորև.
«Ընկերնե՛ր,
Վաղը Վարդավառ է՝ իմ և շատերիս ամենասիրելի տոներից մեկը։
Ավանդույթը պահելով՝ հավուր պատշաճի ջրումներ իրականացնելիս առաջարկում եմ օգտվել հետևյալ՝ լրացված ու փոփոխված կանոններից։ Դրանցով փորձ է արվում հավասարակշռել գոյություն ունեցող բոլոր իրավաչափ շահերը (ջրողների, ջրվողների, ակնհայտ հղի կանանց, զբոսաշրջիկների և այլն), ինչպես նաև արտացոլել Հայաստանյան արդի իրողությունները։
Հաճելի ջրումներ!
«ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏԱՍՆԵՐԿՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ (2019 թվականի խմբագրություն)
ԿԱՆՈՆ 1. Արգելվում է ջրել 65 տարեկանից բարձր, 5 տարեկանից ցածր անձանց, ակնհայտ հղի կանանց, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի անդամներին և համազգեստ կրող իրավապահներին։ 5 տարեկանից ցածր անձանց ջրելու արգելքը չի գործում, եթե նրանք պաշտոնատար անձ են։
ԿԱՆՈՆ 2. Ջրումն իրականացվում է 16-28 °C ջերմաստիճանի առերևույթ մաքուր ջրով՝ դույլերով, այլ համանման տարաներով կամ մեխանիկական ջրամղիչ սարքերով՝ խմբային («ջրման խումբ») կամ անհատական կարգով։
ԿԱՆՈՆ 3. Ջրելուց առաջ ջրողը պարտավոր է ջրվողին հասկանալի լեզվով վերջինիս տեղեկացնել նրան ջրելու մտադրության մասին («պատշաճ ծանուցման» պայման)։
ԿԱՆՈՆ 4. Ջրողն իրավունք ունի ջրումն իրականացնել առանց «պատշաճ ծանուցման», եթե «հիմնավոր կասկածից վեր» չափանիշով ակնհայտ է, որ ջրվողը հրաժարվել է ջրվելու մասին պատշաճ ծանուցված լինելու իրավունքից՝ հրապարակային հայտարարությամբ, Գյումրի մեկնելով, գորգ լվանալով կամ այլ համարժեք եղանակով։
ԿԱՆՈՆ 5. «Պատշաճ ծանուցման» պահանջը չարամտորեն չկատարելու դեպքում ջրման գործիքն առանց մեղադրական դատավճի բռնագանձվում է ի շահ պետության, իսկ ջրվողը ստանում է բոլոլա հարուցելու իրավունք։
ԿԱՆՈՆ 6. Եթե ջրվելու մասին «պատշաճ ծանուցված» ջրվողը ներկայացնում է «հիմնավոր պատճառ» ջրվելու անհնարինության մասին, ապա ջրումը կասեցվում է մինչև հիմնավոր պատճառի վերացումը։
ԿԱՆՈՆ 7. Սույն կանոնների 6-րդ կանոնում նշված պատճառի հիմնավորությունը գնահատում է ջրողը՝ ելնելով համաչափության, ջրավահավասարության, մարդու արժանապատվության հարգման սկզբունքներից։ Ամեն դեպքում, Հեղափոխության ժամանակ քայլած լինելը կամ ռոբասերժական նախկին ղեկավարին փնոված լինելը «հիմնավոր պատճառ» համարվել չեն կարող։
ԿԱՆՈՆ 8. Առաջնային ջրվողն իրավունք ունի առաջնային ջրողին ջրել առանց պատշաճ ծանուցման («հակադարձ ջրման» իրավունք)։
ԿԱՆՈՆ 9. Պաշտոնատար անձ կամ նրա ընտանիքի անդամ հանդիսացող առաջնային ջրվողն իրավունք չունի «հակադարձ ջրման» իրավունքն իրացնել ԱԱԾ-ի, ԲԴԽ-ի, ոստիկանության կամ իրավապահ այլ մարմինների միջոցով։
ԿԱՆՈՆ 10. Սույն կանոններով սահմանված կարգով առաջին անգամ ջրված զբոսաշրջիկներին ջրողը պարտավոր է պարզաբանել Վարդավառի հոգևոր-մշակութային նշանակությունը կամ հայ գորգագործության դարավոր ավանդույթը, ինչպես նաև հնարավորություն ստեղծել, որ ջրված զբոսաշրջիկն օգտվի 8-րդ կանոնով սահմանված «հակադարձ ջրման» իրավունքից։
ԿԱՆՈՆ 11. Արգելվում է Երևանի քաղաքապետարանի ու Սանիտեկի աշխատակիցներին, «դուխով» մակնշմամբ գլխարկներ կրողներին, նախկին իշխանության ներկայացուցիչներին, Հ1-ի լրատվականի պատասխանատուներին ջրել՝ որպես պատիժ:
ԿԱՆՈՆ 12. Սույն կանոնների 2-րդ կանոնում նախատեսված՝ «ջրման խմբի» անդամների վրա համապատասխանաբար տարածվում են ջրողների և ջրվողների համար սահմանված կանոնները, քանի դեռ ժողովրդական իշխանությանն այլ բան ձեռնտու չէ։»
Չորով տարածել»,- գրել է Մելիքյանը:
18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:51 18.04.2025
«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում16:47 18.04.2025
Միխայիլ Գալուզինը և Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել16:28 18.04.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Բուդյո-Գլիմտի» սխրանքները․ ԵԼ16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա15:25 18.04.2025
Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի15:05 18.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ14:30 18.04.2025
Ուկրաինական կարգավորման շուրջ շփումները բարդ են․ Պեսկով13:43 18.04.2025
«Ռոլան Գարոսում» կմեծարեն Ռաֆայել Նադալին13:35 18.04.2025
Խորհրդարանը վարկային համաձայնագիր է քննարկել13:11 18.04.2025
Ռուբիոն գնահատել է Փարիզում Կիևի ներկայացուցիչների հետ հանդիպումը13:04 18.04.2025
Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ12:58 18.04.2025
«Աթլետիկն» ու «Տոտենհեմը» ԵԼ-ի կիսաեզրափակչում են11:49 18.04.2025
Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակիչ11:07 18.04.2025
ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր ճանապարհը10:45 18.04.2025
«Արսենալը»` ՉԼ գլխավոր ֆավորիտ10:21 18.04.2025
Մբապեն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի եզրափակչին10:13 18.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 18-ին10:00 18.04.2025
ԱՄՆ-ը կարող է Սիրիայում ռազմական ներկայությունը կրճատել մինչև 500-ի09:40 18.04.2025
Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-ի09:00 18.04.2025
Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ08:45 18.04.2025
Թրամփը նշել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա սպասվում է սեպտեմբերին08:35 18.04.2025
Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները08:20 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:10 18.04.2025
Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել08:00 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:59 17.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համար23:57 17.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:48 17.04.2025
Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա23:43 17.04.2025
Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը23:22 17.04.2025
Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի23:19 17.04.2025
Կառավարությունը սահմանել է ամառային զորակոչի ժամկետը17:58 18.04.2025
Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին։ Նախագահը հանդես է եկել աշխատաժողովի բացման խոսքով և ընդգծել նման նախաձեռնությունների և աշխատաժողովների կազմակերպման կարևորությունը երկրի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների ճշգրտման, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների շարունակականության տեսանկյունից։ Ելույթի ավարտին Հանրապետության նախագահը հաջողություններ և արդյունավետ քննարկումներ է […] ...
17:54 18.04.2025
«Դպրոցական սնունդ» ծրագիրը կփորձարկվի Երևանի դպրոցներում․ քննարկում ԿԳՄՍՆ-ումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուի գլխավորած պատվիրակությանը: «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջորդ փուլի իրականացման շրջանակում պատվիրակությունն այցելել է ՀՀ Տավուշի, Լոռու և մի շարք այլ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններ, ուսումնասիրել ենթակառուցվածքներն ու ծրագրի ընթացքը: Արաքսիա Սվաջյանը ողջունել է […] ...
17:48 18.04.2025
«իԳործ» ծրագրի 2025-ի նախնական փուլն անցած մասնակիցներն արդեն հայտնի են«իԳործ»՝ այսպես է կոչվում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերից մեկը, որի իրականացման նպատակն է արտերկրում բնակվող հայազգի մասնագետներին վերադարձնել հայրենիք և ներառել նրանց պետական համակարգում։ Ծրագրի շարժիչ ուժը հայրենադարձության գաղափարն է՝ վերադարձ ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ մտքով ու կարողություններով, որպեսզի գիտելիքն ու փորձը ծառայեն հայրենիքի զարգացմանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:41 18.04.2025
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԱՊՀ ՄԽՎ հանդիսավոր նիստումՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԱՊՀ ՄԽՎ հանդիսավոր նիստում. «Մեծարգո՛ Վալենտինա Իվանովնա, Հարգելի՛ գործընկերներ, նիստի մասնակիցներ, Ողջունում եմ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանդիսավոր նիստի մասնակիցներին եւ հյուրերին Մեծ հաղթանակի տոնին ընդառաջ: Այսօր մենք հավաքվել ենք եւս մեկ անգամ հիշելու Հայրենական մեծ պատերազմի տարիներին ազատությունը պաշտպանողների սխրանքը, կամքն ու անսահման արիությունը, ինչպես նաեւ մեր […] ...
17:36 18.04.2025
Կոտայքի Կարենիս գյուղում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներԱպրիլի 18-ի` ժամը 09։45-ից Կոտայքի մարզի Կարենիս գյուղում՝ ավտոճանապարհին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբի կողմից իրականացվել են մոտ 800 մ երկարության և մոտ 15 մ բարձրության հատվածի հարկադիր քարաթափման (մոտ 5 խմ) աշխատանքներ: Փրկարարները, ոստիկանության պարեկային ծառայության ծառայողների և համայնքապետարանի աշխատակիցների հետ համատեղ, սահմանազատել […] ...