18:53 27.07.2019
Շիրակի մարզում 114 վթարային շենք կա, որոնց ամրացումը տեսականորեն ամեն տարի մարզպետարանի համապատասխան փաստաթղթերով ներկայացվում է կառավարությանը, բայց ֆինանսավորում չի հատկացվում: Արդյունքում Գյումրիի վթարայինների թիվը 88-ից արդեն դարձել է 92, իսկ շենքերի վթարայնության աստիճանը բարձրացել է: Պետբյուջեն ամրացման համար գումարներ, իսկ փրկարար ծառայությունը փլուզումների հետևանքները վնասազերծելու համար տեխնիկա չունի: Սեյսմիկ ծառայության ուսումնասիրություններն էլ միայն ակնադիտական են: Այս խնդիրների մասին են խոսել համապատասխան կառույցների պատասխանատուները: Շիրակի մարզի վթարային շենքերի սեյսմիկ ուսումնասիրություն, որպես այդպիսին, 1998-ին է կատարվել: Հետո տարբեր տարիներին ՝ պայմանավորված շենքերում փլուզումների հետ, միայն ակնադիտական ուսումնասիրություններ են կատարվել: Իրականացվել է նաև Գյումրիի սեյսմիկ ռիսկի գնահատում. ամենամեծ վտանգը վթարայիններն են ներկայացնում:
«Հաշվարկված էր, որ 200 զոհ կլինի վթարային շենքում: Բայց դա 2006-ին կատարված սեյսմիկ ռիսկի գնահատմամբ: Հիմա բնակիչների մի մասը տեղափոխվել է վթարային շենքերից: Այսինքն՝ ավելի քիչ են այդ շենքները բնակեցված: Ցավով եմ նշում, որ ներկայում իրականացվում է վթարային շենքների ակնադիտական ուսումնասիրություն: Նեղ մասնագիտական և գործիքային ուսումնասիրություններն աշխատատար և ֆինանսատար են: Ըստ էության՝ համայնքապետարանը պետք է հանդես գա որպես պատվիրատու: Կառավարության որոշում կա, համաձայն որի՝ բոլոր շենքները պետք է անցնեն անձնագրավորում: 10 տարին մեկ շենքները պետք է ուսումնասիրվեն, ունենան համապատասխան անձնագրեր, որոնց մեջ պետք է լինեն շենքի վթարայնության աստիճանը և այլ պարամետրեր» ,- ասել է «ՍՊՏԾ» հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետ Կարեն Մխիթարյանը:
Շիրակի մարզպետարանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացրել 4-րդ աստիճանի վթարայնության 10 շենքի ցանկ: Այս ցանկն ամեն տարի ներկայացվում է գործադիրին: Պարտադիր գործընթաց է, որը մարզպետարանը կատարում է, թեև՝ անարդյունք: Ցանկի հետ նաև առաջարկներ են ներկայացնում, թե ինչպես ավելի ձեռնտու կլինի վթարայիններում ապրողների բնակարանային հարցը լուծելը:
«Իհարկե, պետությանն ավելի ձեռնտու է վթարայինները քանդելն ու բնակիչներին բնակարանների գնման վկայագրեր տրամադրելը: Բայց, օրինակ, Տիգրան Մեծ 5 շենքի դեպքում պետք է ամրացում կատարվի: Այդ շենքի մի հատվածն ամրացված է: Մյուս մասն էլ պետք է ուժեղացվի: Իսկ Ամասիայի 26 փողոց 15 շենքի բնակիչներին առաջարկել ենք վկայագրերի տրամադրման միջոցով փոխհատուցում տրամադրել»,- ասել է Շիրակի մարզպետարանի ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ Մկրտիչ Ասատրյանը:
Բնակարանի գնման վկայագրի տարբերակով փոխհատուցում կատարելու առաջարկ է արվել Անտառավան 26, Ղուկասյան 29, Իսահակյան 9, Հանեսօղլյան 5 շենքերի, ինչպես նաև Ամասիայի 26-րդ փողոցի 15 շենքի բնակիչներին: Կառավարությունում ցանկն ու առաջարկները դեռ քննարկում են:
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...
23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...
23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...