Առերևույթ չարաշահումներ Թեղուտի հանքավայրի շահագործման նպատակով կատարված անտառահատմամբ հասցված վնասը հատուցելու գործընթացներում. քրեական գործ է հարուցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+21.09 oC

Առերևույթ չարաշահումներ Թեղուտի հանքավայրի շահագործման նպատակով կատարված անտառահատմամբ հասցված վնասը հատուցելու գործընթացներում. քրեական գործ է հարուցվել

16:39 26.07.2019

ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության նախաձեռնությամբ և կողմից ուսումնասիրվել է Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակներում իրականացված անտառածածկույթի հատմամբ հասցված վնասի հատուցման պետական ծրագրով նախատեսված պարտավորությունների կատարման վիճակը: Այդ նպատակով համապատասխան փաստաթղթեր և տեղեկատվություն է պահանջվել ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարություններից:

Մասնավորապես նշվում է, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, առերևույթ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2012-2015թթ. աշխատանքների կատարման կարգագիր ակտերում իրականությանը չհամապատասխանող, ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ են մտցրել շուրջ 114.580.000 ՀՀ դրամ անտառապատման, ագրոտեխնիկական խնամքի աշխատանքները կատարված լինելու վերաբերյալ` պետության համար առաջացնելով ծանր հետևանք: Իսկ ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների պաշտոնատար անձինք առերևույթ ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով 2012-2015թթ. չեն կատարել հրամանով և պայմանագրով իրենց վրա դրված վերահսկողության պարտականությունը, ինչի հետևանքով պետության համար առաջացրել են ծանր հետևանքներ:

Ուսումնասիրությունների արդյունքներով՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի, 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Քրեական գործի շրջանակներում քննության առարկա է դարձվելու նաև ուսումնասիրության առարկային առնչվող մի քանի այլ պետական մարմիններին վերապահված գործառույթների իրականացումը՝ համապատասխան պատասխանատու պաշտոնատար անձանց գործողություններին ևս քրեաիրավական գնահատական տալու նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

16:27 07.04.2025

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը մեր երկրում: Հանդիպմանը մասնակցել է նաև Ալեքսանդր Թիմանը, ով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը: Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարվա առաջին եռամսյակում […] ...

Նարեկ Մկրտչյանն ընդունել է Իտալիայի նորանշանակ դեսպանին

16:23 07.04.2025

Նարեկ Մկրտչյանն ընդունել է Իտալիայի նորանշանակ դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին ստանձնած պաշտոնի կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցեր․ դիտարկվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, կենսաթոշակային ապահովության, թվայնացման և այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունը։ Նարեկ […] ...

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը Մայր Աթոռում

16:16 07.04.2025

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը Մայր Աթոռում

Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որը նաև մայրության և գեղեցկության տոնն է։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ այդ օրը հռչակել է որպես մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, օրհնությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ […] ...

Արման Անդրեասյանը կիսաեզրափակչում է․ Ըմբշամարտի ԵԱ

16:11 07.04.2025

Արման Անդրեասյանը կիսաեզրափակչում է․ Ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը (70 կգ) դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 25-ամյա ըմբիշը քառորդ եզրափակչում 4-0 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Օլեքսիյ Բորուտայի դեմ գոտեմարտում։ Կիսաեզրափակչում Անդրեասյանի մրցակիցը կլինի վրացի Ակակի Կեմերտելիձեն։ Կողմերը գոտեմարտել են նաև նախորդ տարվա Եվրոպայի առաջնության եզրափակչում։ Հայ մարզիկը հաղթել էր 7-3 հաշվով ու դարձել չեմպիոն։ ...

ՃՏՊ մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցում․ կան տուժածներ

16:06 07.04.2025

ՃՏՊ մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցում․ կան տուժածներ

Ապրիլի 7-ին` ժամը 12։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 91/5 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», […] ...

2023 թվականի հոկտեմբերից Գազայում սպանվել է 210 լրագրող

16:00 07.04.2025

2023 թվականի հոկտեմբերից Գազայում սպանվել է 210 լրագրող

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է լրատվամիջոցի առնվազն 210 աշխատակից։ Այս մասին հայտնել է անկլավի իշխանությունների մամուլի ծառայությունը Telegram ալիքում։ Մամուլի ծառայությունը հիշեցրել է, որ ապրիլի սկզբին անկլավի հարավային մասում գտնվող Խան Յունիս քաղաքում վրանը, որում գտնվում էին ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, գնդակոծվել էր։ Մեկ լրագրող զոհվել է, 9-ը՝ վիրավորվել։ […] ...

BACK_TO_TOP