18:40 25.07.2019
Վրացի քաղաքագետ ու հրապարակախոս, «Գրուզինֆորմ »-ի գլխավոր խմբագիր Առնո Հիդիրբեգիշվիլին անդրադարձել է հուլիսի 29-ից օգոստոսի 3-ը Վրաստանի միանգամից 3 տարածքներում կայանալիք «Agile Spirit 2019» միջազգային բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժություններին: Դրանք Վրաստանում արդեն ավանդական բնույթ են կրում: Անց են կացվում 2011 թվականից ի վեր:
Միջազգային զորավարժություններին կմասնակցի ավելի քան 3 000 զինվոր՝ 14 գործընկեր ու ՆԱՏՕ-ի անդամ երկրներից՝ ԱՄՆ-ից, Բելգիայից, Բուլղարիայից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Լատվիայից, Լիտվայից, Չերնոգորիայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Թուրքիայից, Ուկրաինայից ու Վրաստանից:
«Դրանք կլինեն ավելի լայնամասշտաբ զորավարժություններ: Այս տարի, նախորդի հետ համեմատ, կմասնակցի կրկնակի ավելի տեխնիկա: Սակայն, այս տարվա զորավարժություններին չեն մասնակցի Հայաստանն ու Ադրբեջանը, և դա պատահական չէ»,- հայտարարել է Հիդիրբեգիշվիլին՝ առանց մեկնաբանությունների:
Ռուսաստանի հետ ներկայիս լարված պայմաններում զորավարժությունների անցկացումը քաղաքագետն այնքան էլ ցանկալի չի համարել, թեև գտնում է , որ Մոսկվան քայլեր չի ձեռնարկի, քանի դեռ Վրաստանը չի անցնում «կարմիր գիծը»: Սակայն, եթե, ՆԱՏՕ-ի ռազմածովային ստորաբաժանումների՝ Բաթումի ու Փոթիի նավահանգիստներ (հետագայում նաև Անակլիա) մուտքի դիվանագիտական թույլտվությունների պարզեցումից հետո, ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ն որոշեն ռազմակայաններ տեղադրել այդ տարածքներում, պատկերը կտրուկ կփոխվի:
«Ռուսաստանն ու Թուրքիան առանց հապաղելու զորքեր կտեղակայեն Վրաստանի այդ տարածքներում ու տարածքային ջրերում: Թուրքիան կգրավի Աջարիան և վերահսկողության տակ կառնի Բաթումի նավահանգիստը: Ռուսաստանը մուտք կգործի Սամեգրելո և իր վերահսկողության տակ կառնի Փոթիի նավահանգիստը: Համապատասխանաբար, այդ տարածքային ջրերը կվերահսկվեն թուրքական ու ռուսական ռազմածովային ուժերի կողմից: Բնականաբար, Թուրքիան և Ռուսաստանը կլուծարեն Ղրիմի պայմանագիրը»,- հայտարարել է վերլուծաբանը:
12:14 10.04.2025
Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: […] ...
12:05 10.04.2025
Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է The Atheltic-ը։ Նրա հետ բանակցություններում ակումբի ղեկավարները առաջընթաց են գրանցել։ Նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կլինի 2 տարով։ Սալահի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։ ...
11:57 10.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք, 59 միլիոն դրամՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ վառելիքի ներկրմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 14 անշարժ գույք, որից 10-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում. Երևանում գտնվող […] ...
11:53 10.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ըԲացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հոգեկան ներգործության, 4 դեպք՝ խուլիգանության, 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության […] ...
11:46 10.04.2025
Լևանդովսկիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում4 անպատասխան գնդակ է ուղարկել Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը: Կատալոնական թիմի կազմում դուբլ է ձևակերպել Ռոբերտ Լևանդովսկին, իսկ Ռաֆինյան աչքի է ընկել գոլով ու 2 ասիստով: «Բարսելոնայի» հարձակվող Լևանդովսկին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը գլխավոր եվրագավաթի մեկ մրցաշրջանում երկնիշ թվով գոլ է խփել 3 տարբեր թիմերի կազմում, հայտնում է Opta-ն: Լեհ հարձակվողն այս մրցաշրջանում աչքի […] ...