ՀՀ կառավարությունը հաստատել է Գյումրիի քաղաքապետարանի ներկայացրած սուբվենցիոն 4 ծրագրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

ՀՀ կառավարությունը հաստատել է Գյումրիի քաղաքապետարանի ներկայացրած սուբվենցիոն 4 ծրագրերը

16:41 25.07.2019

Կառավարությունը հաստատել է Գյումրիի քաղաքապետարանի ներկայացրած սուբվենցիոն 4 ծրագրերը, որոնց ընդհանուր արժեքը 1 մլրդ 160 միլիոն դրամ է: 4 ծրագրի դեպքում էլ պահանջը հետևյալն է՝ գումարի 60 տոկոսը հատկացնելու է տեղական բյուջեն, մնացած 40 տոկոսը ֆինանսավորում է պետական բյուջեն: Ըստ այդմ՝ քաղաքի բյուջեից ընդհանուր կներդրվի 600 միլիոն դրամ: Ծրագրերն են՝ քաղաքապետարանի նկուղային հարկում 3 կրթամշակութային կենտրոնների հիմնում, կոմունալ-տնտեսության ավտոպարկի թարմացում և փողոցաշինություն:

Սուբվենցիոն ծրագրերից մեկի էսքիզն է. Գյումրիի քաղաքապետարանի նկուղում՝ 1600 քառակուսի մետր մակերեսով տարածքում, նախատեսում են տեղակայել քաղաքային գրադարանը՝ 30 հազար կտորից ավելի գրականությամբ, բացել գյումրեցի նկարիչների պատկերասրահ և «Կումայրի» արգելոց-թանգարան, որտեղ կցուցադրեն պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող քաղաքի հազվագյուտ նմուշները: Ծրագիրը հաստատված է, մնում է աշխատանքների մեկնարկի ժամկետները հստակեցնել, իսկ դա կախված է շինմրցույթի անցկացումից:

Նկուղում կրթամշակութային կենտրոն ունենալու նախագծի բյուջեն 100 մլն դրամ է, այստեղ տեղական բյուջեից ներդրումը 60 միլիոն է: Քաղաքային գրադարանը տեղափոխելու պատճառը շենքի վթարային վիճակն է: Որտեղ մինչև հիմա գործում է գրադարանը, նաև գրքային ֆոնդի պահպանման խնդիրներ ունի: 19-րդ դարի պատմական շինության պատերն արդեն քանդվում են: Իսկ քաղաքապետարանի նկուղային կամ, այսպես կոչված, 0 հարկի մեծ տարածքն էլ օպտիմալ օգտագործելու՝ 3-ը 1-ում տարբերակն է աշխատելու։ Մի հատվածն էլ կծառայի որպես պատկերասրահ:
Փողոցների սանմաքրման համար այս մեկ փոշեկուլը բավարար չէ, երկրորդն ունենալու համար սուբվենցիոն ծրագիրն է օգնելու: Հաջորդ 2 ծրագրերը, որոնք հաստատվել են, մեկ նպատակի համար են՝ քաղաքի կոմունալ սպասարկման բեռի թեթևացման: Ժամանակին ու տեղին աղբահանություն իրականացնելու համար անհրաժեշտ է ավտոպարկի թարմացում: Երկու ծրագրի ֆինանսավորմամբ 6 աղբատար, 1 վակուումային փոշեկուլ, 4 կոմբինացված ջրցան ու ձյուն մաքրող 1 գրեյդեր տիպի տեխնիկա  են  ձեռք բերելու: Ամբողջի համար ծախսվելու է 500 մլն դրամ: Գումարի ուղիղ կեսը տրվելու է քաղաքի բյուջեից:
Կոմունալ ծառայության ավտոպարկը թարմացնելու համար դեռ գնումների համար մրցույթ են հայտարարելու: Մրցույթ, բայց արդեն շինարարի ընտրության նպատակով՝ ևս մեկ հաստատված սուբվենցիոն ծրագրի համար: Այն փողոցաշինական է՝ 520 մլն դրամ արժողության: Հիմնանորոգումներ են սպասվում «Շիրակ» օդանավակայանից շրջանցիկ փողոցներով Մուշ, ինչպես նաև «Մայր Հայաստան» հուշահամալիր տանող ճանապարհներին:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP