ԱՄՆ-ն պարզապես չի ցանկանում Թուրքիայի զարգացումը. թուրք գեներալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+7.09 oC

ԱՄՆ-ն պարզապես չի ցանկանում Թուրքիայի զարգացումը. թուրք գեներալ

13:25 25.07.2019

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ Էրգին Սայգունը պատմել է, թե ինչու Վաշինգտոնի և Անկարայի միջև ծագեցին լարված հարաբերություններ: Այս մասին գրում է Güneş-ը:
Նա հայտարարել է, որ ռուսական С-400-ները լարվածության էսկալացիայի համար միայն պատճառաբանություն էին, իսկ ԱՄՆ-ն պարզապես չի ցանկանում Թուրքիայի զարգացումը և հետաքրքրված է այլ խաղացողի հզորացմամբ:
Բացի դրանից՝ նա հայտարարել է, որ եթե Անկարան և Վաշինգտոնը С-400-ների մասով համաձայնության գան, ԱՄՆ-ն Թուրքիային նոր պահանջներ կներկայացնի:
Սայգունի կարծիքով՝ ԱՄՆ-ն կպահանջի դադարեցնել Իրանի հետ շփումները, Սիրիայում կստեղծեն քրդական պետություն և կարգելեն Կիպրոսում ռեսուրսներ փնտրել, ընդ որում՝ հաշվի չառնելով Թուրքիայի տեսակետը:
«Ամերիկան դժգոհ է Թուրքիայի անկախ արտաքին քաղաքականությունից, չի ցանկանում, որ Թուրքիան դառնա տարածաշրջանում թելադրող երկիր»,- ասել է նախկին զինվորականը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իլոն Մասկն առաջարկել է ինքնաթիռների փոխարեն Starship հրթիռներ օգտագործել

19:30 17.11.2024

Իլոն Մասկն առաջարկել է ինքնաթիռների փոխարեն Starship հրթիռներ օգտագործել

SpaceX-ը՝ միլիարդատեր Իլոն Մասկի ընկերությունը, նախատեսում է վերակենդանացնել առևտրային ավիացիոն արդյունաբերությունը զարգացնելու իր ծրագրերը։ Մասկը պնդում է, որ Starship հրթիռով Երկիր-տիեզերք ճանապարհորդության իր տեսլականը «այժմ հնարավոր է» Թրամփի վերընտրվելուց հետո: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Starship-ը, որը ներկայացրել է SpaceX-ը գրեթե մեկ տասնամյակ առաջ, կարող է տեղափոխել մինչև 1000 ուղևոր: Տիեզերք թռչելու փոխարեն հրթիռը […] ...

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 2023 թվականի հոկտեմբերից 43,8 հազար պաղեստինցիների մահվան մասին

18:50 17.11.2024

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 2023 թվականի հոկտեմբերից 43,8 հազար պաղեստինցիների մահվան մասին

Ավելի քան 43,8 հազար պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին անկլավում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական զինվորականների գործողությունների արդյունքում։ Նման տվյալներ է հրապարակել Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ «2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում իսրայելցի զոհերի թիվը հասել է 43.846-ի, ևս 103.740 մարդ վիրավորվել է»,-ասվում է Գազայի առողջապահության նախարարության ամփոփագրի մեջ, որը հրապարակվել […] ...

Շոլցն ասել է, որ Զելենսկին չի հրավիրվել G20-ի գագաթնաժողովին

18:30 17.11.2024

Շոլցն ասել է, որ Զելենսկին չի հրավիրվել G20-ի գագաթնաժողովին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ափսոսանք է հայտնել, որ Վլադիմիր Զելենսկին չի հրավիրվել Բրազիլիայում կայանալիք G20 գագաթնաժողովին և դա անվանել է լուրջ մարտահրավեր: «Չեմ ուզում թաքցնել այն փաստը, որ շատ եմ ափսոսում, որ, ի տարբերություն նախորդ հանդիպումների, Զելենսկին հրավիրված չի եղել այս հանդիպմանը»,-ասել է նա լրագրողներին Բեռլինում՝ G20 մեկնելուց առաջ: «Ես, ինչպես և մյուսները, շատ ակտիվորեն […] ...

«Հեռավոր Արևելքի Գալապագոսում» երկրաշարժ է տեղի ունեցել

18:15 17.11.2024

«Հեռավոր Արևելքի Գալապագոսում» երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնական Ամամի կղզիները, որոնք պատկանում են երկրի հարավային մասում գտնվող Կագոսիմա պրեֆեկտուրային և հայտնի են որպես «Հեռավոր Արևելքի Գալապագոս», 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ազգային օդերեւութաբանական ծառայությունը։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ամենաբարձր սեյսմիկ ուժգնությունը՝ երեք բալ, գրանցվել է Ամամի քաղաքում։ ...

Անհայտ անձը Ստամբուլում հարձակվել է Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի վրա

18:00 17.11.2024

Անհայտ անձը Ստամբուլում հարձակվել է Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի վրա

Ստամբուլում հարձակում է տեղի ունեցել «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) գրասենյակի շենքի վրա, քարերով և աղյուսներով կոտրել են շենքի ապակիները։ Այս մասին հայտնում է թուրքական Sözçü հրատարակությունը։ «Գիշերը հարձակման է ենթարկվել Բեյլիքդուզյուում ԱԶԿ-ի շտաբը։ Հարձակվողը քարերով ու աղյուսներով կոտրել է շրջանի շտաբի ապակիները»,- գրում է հրատարակությունը։ Ստամբուլի ԱԶԿ-ի նախագահ Օսման Նուրի Քաբաքթեփեն դատապարտել է հարձակումը […] ...

Վրաստանի խորհրդարանի նիստը տեղի կունենա նոյեմբերի վերջին

17:40 17.11.2024

Վրաստանի խորհրդարանի նիստը տեղի կունենա նոյեմբերի վերջին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նոյեմբերի 25-ին տեղի կունենա երկրի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք ենթադրում ենք, որ նախագահը կրկին կխախտի սահմանադրությունը և խորհրդարանի նիստ չի նշանակի»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ այս դեպքում խորհրդարանը կհանդիպի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո տասներորդ օրը, այսինքն՝ նոյեմբերի 25-ին: Նախօրեին Վրաստանի […] ...

BACK_TO_TOP