Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+24.09 oC

Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու համար

17:45 21.11.2017

ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են պետական ծառայության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ տվյալներ, որոնց հիման վրա նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:

Մասնավորապես, պարզվել է, որ դատական իշխանության մարմնի ներկայացուցիչները քրեական գործով ամբաստանյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորի նկատմամբ ընտրված պատիժն առավել մեղմ պատժատեսակով փոխարինելու դիմաց պահանջել են խոշոր չափերով կաշառք: Ընդ որում, կաշառք ստանալու գործընթացն անխոչընդոտ և բարեհաջող ավարտին հասցնելու նպատակով ամբաստանյալի շահերի պաշտպանը` ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վաղինակ Աթոյանը, համաձայնություն է ձեռք բերել հիշյալ կալանավորի և վերջինիս քրոջ հետ` կաշառքն իր միջոցով դատական իշխանության ներկայացուցիչներին փոխանցելու համար:

03.10.2017թ.-ին կայացված դատավճռով վերը նշված ամբաստանյալի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը բեկանվել և նշանակվել է ավելի մեղմ պատիժ՝ 2 տարի ժամկետով ազատազրկում:

Դատավճռի հաջորդ օրը, վերացնելով անձամբ կաշառատուից գումարն ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, Վ. Աթոյանն անձամբ ստացել և դատական իշխանության ներկայացուցիչներին է փոխանցել կաշառքի առարկան` 470.000 ՀՀ դրամը:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի, 312-րդ հոդվածի 2-րդ մասի և 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վ. Աթոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու` դատական իշխանության ներկայացուցիչների կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Վ. Աթոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Վերը նշված հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու և դրանում ներգրավված անձանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու ուղղությամբ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, իսկ ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Տուն ենք գնում մի քանի կգ ավելացրած»․ զբոսաշրջիկների արձակուրդը՝ Հայաստանում

18:12 05.10.2024

«Տուն ենք գնում մի քանի կգ ավելացրած»․ զբոսաշրջիկների արձակուրդը՝ Հայաստանում

«Տուն ենք գնում մի քանի կգ ավելացրած»․ Հայաստանում շվեյցարացի զբոսաշրջիկների արձակուրդի մասին է պատմում Կառավարության ներկայացրած տեսանյութը։ ...

Նիկիտա Սիմոնյանը մեծագույն մարդ է և մարզիկ. Ալեքսանդր Յակուշև

18:05 05.10.2024

Նիկիտա Սիմոնյանը մեծագույն մարդ է և մարզիկ. Ալեքսանդր Յակուշև

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, հանրահայտ հոկեյիստ Ալեքսանդր Յակուշևը գովեստի խոսքեր է ասել Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու, Երևանի «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հասցեին: «Ես ծանոթ եմ Նիկիտա Սիմոնյանի հետ: Նա մեծագույն մարզիկ և մարդ է: Սիմոնյանը շատ բան է արել ոչ միայն «Սպարտակի», այլ նաև հայրենական ֆուտբոլի համար: Նա ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել […] ...

SHANTNEWS

18:00 05.10.2024

SHANTNEWS

ԱՄԷ-ն մարդասիրական օգնությունով ինքնաթիռ է ուղարկել Լիբանան

17:53 05.10.2024

ԱՄԷ-ն մարդասիրական օգնությունով ինքնաթիռ է ուղարկել Լիբանան

ԱՄԷ-ն հումանիտար օգնության առաջին ինքնաթիռն է ուղարկել Լիբանան ընթացիկ ճգնաժամի սկզբից ի վեր, ասվում է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Հետևելով Նորին Մեծության ցուցումներին՝ ԱՄԷ նախագահը 100 միլիոն դոլար արժողությամբ շտապ հումանիտար օգնություն է տրամադրել Լիբանանի ժողովրդին, ԱՄԷ-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ ուրբաթ օրը 40 տոննա շտապ բժշկական օգնություն տեղափոխող ինքնաթիռ է ուղարկվել Լիբանան»,- […] ...

Փախստականների թիմը կներկայացնի Հայաստանը ՈՒԵՖԱ-ի և ՄԱԿ-ի մրցաշարում

17:47 05.10.2024

Փախստականների թիմը կներկայացնի Հայաստանը ՈՒԵՖԱ-ի և ՄԱԿ-ի մրցաշարում

Փախստականների թիմը կներկայացնի Հայաստանը UEFA Unity Euro Cup – 2024 մրցաշարում, որը կկայանա Շվեյցարիայի Նիոն քաղաքում հոկտեմբերի 9-11-ը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Փախստականներից կազմված հավաքականների միջև ավանդական մրցաշարն ՈՒԵՖԱ-ի և ՄԱԿ-ի փասխտականների գրասենյակի համատեղ նախաձեռնությունն է։ Հայաստանի թիմի պատշաճ նախապատրաստմանը աջակցել են ՀՖՖ-ն և UNHCR Armenia-ն: Մրցաշարի վիճակահանությունը կկայանա հոկտեմբերի 9-ին: ...

Մալայզիայի վարչապետը խոսել է BRICS-ին միանալու մասին

17:42 05.10.2024

Մալայզիայի վարչապետը խոսել է BRICS-ին միանալու մասին

Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը CNBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Կուալա Լումպուրն իրավունք ունի ինքնուրույն որոշել փոխգործակցությունը բոլոր գլոբալ գործընկերների հետ: «Երկրները չպետք է թելադրեն ուրիշներին, թե ինչն է լավագույնն իրենց համար։ Որպես առևտրային երկիր՝ Մալայզիան ողջունում է ներդրումներն ամբողջ աշխարհից»,-ասել է վարչապետը։ Պատասխանելով BRICS-ին միանալու Մալայզիայի մտադրության և Ռուսաստանի հետ աճող կապերի մասին հարցին՝ […] ...

BACK_TO_TOP