Մինասի թանգարանը համալրվել է նոր ցուցանմուշներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Մինասի թանգարանը համալրվել է նոր ցուցանմուշներով

19:59 24.07.2019

Մինաս Ավետիսյանի Ջաջուռ գյուղի թանգարանը համալրվել է նոր ցուցանմուշներով: Թանգարանը համարվում է Հայաստանի Ազգային պատկերասրահի մասնաճյուղը, որտեղից էլ ժամանակավոր ցուցադրության են բերվել նկարչի 8 գրաֆիկական աշխատանքներ և էսքիզներ, ինչպես նաև Մինասի ինքնադիմանկարը: Էսքիզները բացահայտում են գաղտնիքը, թե ինչպես է աշխատել Մինասը և ինչի արդյունքում են ծնվել նրա վառ կարմիրով ու դեղինով գեղանկարներն ու որմնանկարները:

Մինասի կարմիրն ու դեղինը նկարչի բոլոր բնօրինակ գործերում են, որոնք ներկայացված են թանգարանում: Դրանցից առանձնանում է մեկը, որտեղ կարմիրի ու դեղինի հետ գերակշռող է նաև կապույտը: Մինասի ինքնադիմանկարն է, որն արվել է 1960 թվականին՝ Լենինգրադ քաղաքում: Մինչ Ջաջուռի թանգարան հասնելը Ազգային պատկերասրահում ինքնադիմանկարը վերականգնվել է, գույները թարմացվել են: Ավելի վառ ու պատկերավոր են երիտասարդ Մինասի դիմագծերը: Ինքնադիմանկարի և իր որդու՝ Արման Ավետիսյանի նմանությունն ակնհայտ է:

 

Ինքն էլ վերլուծում է հոր ինքնադիմանկարը: Այն միայն դիմագծերի ու բնավորության արտացոլումը չէ գեղանկարում: Դրանում նաև քննադատություն է 60-ականների խորհրդային իշխանությունների նկատմամբ և ազատության ձգտում:

Միայն Ազգային պատկերասրահում Մինասի 90 գրաֆիկական աշխատանք է պահվում: Դրանցից 8-ը ժամանակավոր ցուցադրվում են Ջաջուռի թանգարանում: Մի քանիսը նկարչի աշխատանքային, այսպես ասած, սևագրերն են: Էսքիզներում ու գրաֆիկական աշխատանքներում պատկերներ են, որոնք հանդիպում են նաև նկարչի շատ գեղանկարչական աշխատանքներում ու որմնանկարներում: Մինասի գրաֆիկական աշխատանքները հասնում են մի քանի հարյուրի: Դրանց միայն մի մասն է գտնվում Ազգային պատկերասրահում: Շատ աշխատանքներ անձնական հավաքածուներում են, որտեղից ևս պարբերաբար ժամանակավոր ցուցադրության համար թանգարանը համալրվում է:

 

«Ցավոք սրտի, ոչ մի հաշվարկ հնարավոր էլ չէ անել, բայց գիտենք, որ շուրջ 500-600 գրաֆիկական աշխատանքների հեղինակ է Մինասը: Նա համեմատաբար ուշ անդրադարձավ գրաֆիկային: Մինչև կյանքի ավարտը՝ մինչև 1975 թիվը, շատ մեծ էվոլյուցիա ապրեցին նրա գրաֆիկական մոտեցումները: Իսկ ինքնադիմանկարում ավելի շատ պոետիկ մարդու ենք տեսնում, տեսնում ենք նաև կարոտ հայրենիքի նկատմամբ: Այս նկարում նաև պատուհան է նկարել, որը նշանակում էր ազատություն, ելք սովետական գաղափարախոսության ժամանակվա փակուղիներից: Այսպիսի բաների համար այն ժամանակ պատժում էին: Այսինքն՝ ինքնադիմանկարում տեսնում ենք ավելի համարձակ նկարչի, որն իր բողոքն է  ներկայացնում»,- SHANTNEWS-ին ասել է Մինաս Ավետիսյանի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը:

 

Մինասի թանգարան այցելությունները մի քանի անգամ ավելացել են: Սա հիմնականում թանգարանների այցելությունների դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման արդյունք է: Աբոնեմենտները գործում են մինչև օգոստոսի 31-ը: Այդ ընթացքում այցելուները հնարավորություն կունենան Ջաջուռի թանգարանում տեսնել թարմացված ցուցադրությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով

19:41 27.11.2024

Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում 2025 թվականին 6 երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով: Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։ Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 157 932 000 (հարյուր հիսունյոթ միլիոն ինը հարյուր երեսուներկու հազար) ՀՀ դրամ, որից յուրաքանչյուր երիտասարդական կենտրոնի ստեղծման համար կարող է […] ...

Համայնքային ոստիկանությունում ծառայության համար կատարվում է ընդունելություն. hայտարարություն

19:34 27.11.2024

Համայնքային ոստիկանությունում ծառայության համար կատարվում է ընդունելություն. hայտարարություն

Ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից Համայնքային ոստիկանությունում և ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար հայտարարվում է ընդունելություն։ Համայնքային ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ԼՂ-ից […] ...

Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը

19:28 27.11.2024

Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը

Եվրախորհրդարանը հաստատել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայացրած Եվրահանձնաժողովի նոր կազմը, որը սեպտեմբերին հաստատել էր Եվրամիության խորհուրդը։ Եվրախորհրդարանում քվեարկությունը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ նոյեմբերի 27-ին, պատգամավորների ձայների 370 կողմ, 282 դեմ հարաբերությամբ։ Նորացված Եվրահանձնաժողովը պաշտոնապես կսկսի աշխատանքը դեկտեմբերին։ Ցուցակում ընդհանուր առմամբ 26 եվրահանձնակատար կա, Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասը կդառնա ԵՄ արտաքին գործերի և անվտանգության […] ...

Հայաստանի հետ սկզբունքորեն համաձայնեցված է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը. Զախարովա

19:23 27.11.2024

Հայաստանի հետ սկզբունքորեն համաձայնեցված է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը. Զախարովա

Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը ՀՀ իշխանությունների հետ սկզբունքորեն համաձայնեցված է: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 27-ին կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Մեկնաբանելով գործընթացի վերաբերյալ զարգացումները՝ ռուս պաշտոնյան նշել է, որ այժմ հայկական կողմից սպասում են վերջնական հաստատման, քանի որ ՌԴ ԱԳՆ-ն […] ...

Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն

19:17 27.11.2024

Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն

Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտությամբ է մեկնարկել Երևանում ընթացող Եվրոպայի Մ19 առաջնության որակավորման առաջին փուլի մինի-մրցաշարում։ Առաջին տուրում հայ ֆուտբոլիստուհիները մրցել են Ուկրաինայի Մ19 թիմի հետ և պարտվել 0-2 հաշվով։ Այս խմբում ընդգրկված է նաև Իսրայելը, որի դեմ Հայաստանի թիմը կխաղա դեկտեմբերի 2-ին։ ...

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է տնտեսական ոլորտը կանոնակարգող նախագծեր

19:12 27.11.2024

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է տնտեսական ոլորտը կանոնակարգող նախագծեր

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախաձեռնություններ: Գործադիրի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամակահատվածում իրականացվել են փոփոխություններ: Ըստ այդմ՝ Կառավարությունը կսահմանի հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր […] ...

BACK_TO_TOP