13:13 23.07.2019
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտնվել է փակուղու առջև։ Մամուլը հիշեցնում է, որ մի քանի ամիս է, ինչ Հարիրիի ղեկավարած կաբինետը չի կարողանում կառավարության նիստ հրավիրել:
Մինչ Լիբանանում պտտվում է զինյալ բախումների ուրվականը, մի շարք արաբ վերլուծաբաններ նկատում են, որ Իրանի և «Հըզբոլլահի» գլխավոր դաշնակից համարվող երկրի արտաքին գործերի նախարար Ժբրան Բասիլը մեծ ճնշումների է ենթարկում Հարիրիին՝ փորձելով նրանից որոշ զիջումներ ստանալ:
Արաբական «Ալ Ժումուրիա» պարբերականն այսօր հրապարակած հոդվածում ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հարիրին, իբրև քաղաքական գործիչ, անճանաչելի է դարձել. նա հիմա բոլորովին մեկ այլ քաղաքական գործչի է վերածվել:
Թերթը հիշեցնում է այն ժամանակաշրջանը, երբ Հարիրին հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից, մի քանի շաբաթ մնաց Սաուդյան Արաբիայում, որից հետո հայտնվեց Փարիզում, ապա վերադարձավ Բեյրութ ու վերստանձնեց վարչապետի իր պարտականությունները։ Այդ օրերին էր նաև, որ Հարիրիի՝ Էր-Ռիադում գտնվելը համարվեց քաղաքական կալանք և իր ու գահաժառանգ Մուհամեդի միջև առկա անհամաձայնությունների բացորոշ ցուցիչ:
Ի դեպ, մի շարք լիբանանցի քաղաքական գործիչներ հանգել են այն համոզմանը, որ 2017 թվականի տագնապից հետո Հարիրին առաջվա նման չունի պաշտոնական Էր-Ռիադի աջակցությունն ու այդ պատճառով է նաև, որ շատերը նրան համարում են բոլորովին նոր Հարիրի, որ առաջվա նման չի խոսում երկրի անվտանգության խնդիրների, «Հըզբոլլահի»՝ սիրիական պատերազմին մասնակցության, ինչպես նաև մի շարք կարևորագույն հարցերի մասին: Նշվում է, որ Լիբանանի վարչապետն այսօր բավարարվում է՝ խոսելով միայն երկրի տնտեսական ոլորտում կատարվելիք բարեփոխումների մասին, որոնց գլխավոր կետն, անշուշտ, Լիբանանի տարեկան բյուջեի վավերացումն է, ինչի համար Հարիրին և իր թիմակիցները մեծ ճիգեր գործադրեցին՝ ապահովելու միջազգային հանրության դրական կարծիքը, որից հետո էլ սպասում են, որ Փարիզում կայացվի Լիբանանին տնտեսական աջակցություն ապահովող «Սեդր» խորհրդաժողովը:
Լիբանանի զարգացումներին հետևող ցանկացած ոք շատ լավ հասկանում է, որ երկրում ընթացող քաղաքական գործընթացներն այսօր փոխկապակցված են տնտեսական ոլորտի հետ ու դրա մեջ շատ ակներև կերպով երևում է Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների բացահայտ միտումը՝ տնտեսական ծանր պատիժների ենթարկել Իրանի կարևորագույն լծակ համարվող «Հըզբոլլահին»։
Լիբանանցիները մեծ սպասումների մեջ են. երկրում տնտեսական բարդ իրավիճակ է տիրում, իսկ բնապահպանության, աղբահանության և կենսոլորտի հետ կապված խնդիրները սկսել են ծանր բեռ դառնալ քաղաքականապես անկայուն վիճակում հայտնված Բեյրութի համար, ու այս բոլորի հետ մեկտեղ երբեք չի բացառվում, որ Հարիրին տեղի կտա, և հրաժարական ներկայացնելով, գուցե որոշ ժամանակ հեռանա մեծ քաղաքականությունից։
Հարց է ծագում՝ ո՞վ է շահելու Հարիրիի նման քայլից, և արդյո՞ք Լիբանանի սյունիների համար մեծագույն հենակետ համարվող Սաուդյան Արաբիայի համար ձեռնտու է կորցնել Լիբանանում իր համար նախկինում այնքան վստահելի, սակայն այսօր ոչ այնքան սիրելի քաղաքական գործիչ Սաադ Ալ Հարիրիին։
Ի դեպ, այս բոլոր զարգացումներում կարևոր տեղ է զբաղեցնում Լիբանանի հաջորդ նախագահի ընտրության մեծ պայքարը, որում կարևոր դերակատարություն ունեն Էր-Ռիադն ու հատկապես Թեհրանը։
23:59 06.04.2025
Իսրայելը և Հունգարիան քննարկել են զենքի արտադրության ոլորտում համագործակցությունըԻսրայելը շահագրգռված է Հունգարիայի հետ զենքի արտադրության ոլորտում համագործակցությամբ. այս թեման քննարկել են երկու երկրների կառավարությունների ղեկավարները։ Այս մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն Բուդապեշտ կատարած այցից հետո, որտեղ հանդիպում է ունեցել հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանի հետ։ «Մենք քննարկել ենք զենքի արտադրության ոլորտում համագործակցությունը: Դրանք մեզ անհրաժեշտ են, որպեսզի շարունակենք և հասնենք լիակատար […] ...
23:40 06.04.2025
Ճապոնիան ստեղծել է ծովային խումբ հեռավոր կղզիներ փոխադրումների համարՃապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանիի մասնակցությամբ տեղի է ունցել երկրի նոր ստորաբաժանման՝ ծովային տրանսպորտային խմբի կազմավորման արարողությունը, որը նախատեսված է արտակարգ իրավիճակների դեպքում հեռավոր կղզիներ տեղափոխելու համար։ Արարողությունը տեղի է ունեցել Հիրոսիմայի Կուրի ռազմածովային ինքնապաշտպանական ուժերի բազայում։ Ճապոնիայի ծայրամասային կղզիները վերաբերում են երկրի հարավ-արևմուտքում գտնվող կղզիներին. դրանք գտնվում են Թայվանին ամենամոտ: «Եթե մենք պետք է […] ...
23:20 06.04.2025
Ֆրանսիան և Ալժիրը պայմանավորվել են վերսկսել համագործակցությունըՖրանսիան և Ալժիրը մտադիր են նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում և երկարատև ճգնաժամից հետո վերսկսել համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբունի հետ հանդիպումից հետո։ «Նախագահ Տեբբունի հետ մենք արտահայտեցինք մեր ընդհանուր ցանկությունը՝ վերականգնելու հանգիստ և խաղաղ գործընկերությունը հավասարության ոգով»,-մեջբերում է Բարրոյի խոսքերը Agence France-Presse-ը: […] ...
23:00 06.04.2025
Հութիների հակառակորդները Եմենում ցամաքային գործողություն են նախապատրաստում․ CNNՀութի ապստամբական շարժման հակառակորդները ցամաքային գործողություն են նախապատրաստում Եմենում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Դրա հաղորդմամբ՝ գործողությունը, որը, ամենայն հավանականությամբ, կսկսվի երկրի հարավից և արևելքից, կարող է ռազմածովային աջակցություն ստանալ ԱՄՆ-ից և Սաուդյան Արաբիայից, այդ թվում՝ Հոդեյդա նավահանգստի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով։ Վերլուծաբանները, մատնանշում է հեռուստաալիքը, կարծում են, որ ԱՄՆ-ից ցամաքային […] ...
22:38 06.04.2025
Իրանի արտգործնախարարն ասել է, որ նամակների փոխանակումից հետո ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն եղելԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը դեռևս բանակցություններ չեն վարել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պատասխան է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին։ «Մենք արտահայտել ենք մեր տեսակետը, ուստի, հավատարիմ ենք դիվանագիտությանը և բանակցությունների ուղուն: Իհարկե, պետք է գիտակցել, որ մինչ այժմ ոչ մի բանակցային փուլ չի կայացել», -ասել […] ...
22:18 06.04.2025
Փարիզում հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Լը Պենի«Ազգային հանրահավաք» կուսակցության համակիրները զանգվածային ցույց են անցկացրել՝ ընդդեմ այս կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին 2027 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու դեմ։ Ինքը՝ Լը Պենը, ելույթ ունենալով ցույցի ժամանակ, դատավարությունն անվանել է քաղաքական և խոստացել, որ կշարունակի պայքարել «մինչև հաղթանակ»։ Ինչպես համոզված է ՏԱՍՍ-ի թղթակիցը, մի քանի հազար մարդ է հավաքվել Փարիզի […] ...