18:19 21.07.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․
«Վաղ առավոտից, շարունակվում է Արարատի մ., Հովտաշեն համայնքի արագիլների աղտոտվածության աղբյուրի հայտնաբերման գործընթացը։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները մի խումբ կամավորների հետ համատեղ իրականացնում են արագիլների մաքրման աշխատանքներ»։
Ավելի վաղ բնապահպան Լյուբա Բալյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր էկոլոգիական աղետի մասին՝ որպես օրինակ բերելով սննդային յուղի ճենճի մեջ հայտնված արագիլներին։
16:35 07.04.2025
Հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած 10604 քաղաքացի ետ է ստացել 978 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 10604 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1790 քաղաքացի) ետ է ստացել 978 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +162 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 92,2 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
16:27 07.04.2025
Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը մեր երկրում: Հանդիպմանը մասնակցել է նաև Ալեքսանդր Թիմանը, ով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը: Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարվա առաջին եռամսյակում […] ...
16:23 07.04.2025
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Իտալիայի նորանշանակ դեսպանինԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին ստանձնած պաշտոնի կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցեր․ դիտարկվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, կենսաթոշակային ապահովության, թվայնացման և այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունը։ Նարեկ […] ...
16:16 07.04.2025
Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը Մայր ԱթոռումԱպրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որը նաև մայրության և գեղեցկության տոնն է։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ այդ օրը հռչակել է որպես մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, օրհնությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ […] ...
16:11 07.04.2025
Արման Անդրեասյանը կիսաեզրափակչում է․ Ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը (70 կգ) դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 25-ամյա ըմբիշը քառորդ եզրափակչում 4-0 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Օլեքսիյ Բորուտայի դեմ գոտեմարտում։ Կիսաեզրափակչում Անդրեասյանի մրցակիցը կլինի վրացի Ակակի Կեմերտելիձեն։ Կողմերը գոտեմարտել են նաև նախորդ տարվա Եվրոպայի առաջնության եզրափակչում։ Հայ մարզիկը հաղթել էր 7-3 հաշվով ու դարձել չեմպիոն։ ...
16:06 07.04.2025
ՃՏՊ մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցում․ կան տուժածներԱպրիլի 7-ին` ժամը 12։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 91/5 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», […] ...