Լոռու մարզում բնակարանային գողությունների և ՃՏՊ-ների կանխարգելման միջոցառումները դրական միտումներ են ստեղծել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+3.09 oC

Լոռու մարզում բնակարանային գողությունների և ՃՏՊ-ների կանխարգելման միջոցառումները դրական միտումներ են ստեղծել

18:21 19.07.2019

Լոռու մարզի դատախազությունում ամփոփվել է 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում մարզի տարածքում արձանագրված բնակարանային գողությունների և ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերով քրեական շարժընթացը, իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ի կատարումն նշված հանցատեսակներով կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարականների՝ դեռևս այս տարվա մարտին Լոռու մարզի դատախազությունում ոստիկանության մարզային ստորաբաժանումների պետերի, մարզպետարանի ներկայացուցչի և մարզի քաղաքային խոշոր համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել էր օպերատիվ խորհրդակցություն։ Կարևորվել էր Վանաձոր քաղաքի կամ մյուս համայնքների բազմաբնակարան շենքերի մուտքերն անվտանգության տեխնիկական միջոցներով հագեցումը, փողոցների բանուկ խաչմերուկների տեսանկարահանող սարքերով կահավորումը՝ նկատի ունենալով վերջիններիս կանխարգելիչ նշանակությունը ինչպես բնակարանային գողությունների, այնպես էլ այլ հանցատեսակների՝ հատկապես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ՃՏ պատահարների նախականխման առումով:

Բացի դրանից՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչության ղեկավարությանը հանձնարարվել էր ուժեղացնել արտաքին ծառայությունը, շրջիկ խմբերի կազմում ընդգրկել փորձառու աշխատակիցներին, սահմանել հսկողություն ռիսկային թաղամասերում, ինչպես նաև ակտիվացնել տեղամասային տեսուչների ու օպերլիազորների կողմից սպասարկվող տարածքների բնակիչների շրջանում կանխարգելիչ-օպերատիվ միջոցառումների կամ բացատրական աշխատանքների կատարումը` ապահովելով դրանց արդյունավե­տությունը: Լոռու մարզի դատախազի կողմից տարեսկզբին խնդրի վերաբերյալ միջնորդագիր էր հասցեագրվել նաև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալին, որի առնչությամբ Լոռու մարզային վարչությանը, ենթակա բաժիններին տրվել էին համապատասխան հանձնարարություններ:

Լոռու մարզի դատախազությունում կատարված կիսամյակային աշխատանքների ամփոփմամբ պարզվել է, որ եթե 2019թ. առաջին եռամսյակի ընթացքում, այսինքն՝ մինչ համատեղ ուժերով կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկումը, Լոռու մարզի տարածքում արձանագրվել է բնակարանային գողություն 34 դեպք ապա երկրորդ եռամսյակում՝ 30 դեպք: Այսինքն՝ 2019թ. երկրորդ եռամսյակում դեպքերը նվազել են 4-ով կամ 13.3 %-ով, թեև, ընդհանուր առմամբ, բնակարանային հանցագործությունների ընդհանուր քանակական աճի հանգամանքը շարունակում է համարվել մտահոգիչ:

Դրական տեղաշարժ է արձանագրվել նաև բնակարանային գողությունների բացահայտման առումով: Մասնավորապես՝ եթե 2019թ. առաջին եռամսյակում բացահայտումը կազմել է 15.6%, ապա՝ 2019թ. երկրորդ եռամսյակում՝ 21,3 %:

Միաժամանակ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում մարզի տարածքում տեղադրվել է 114 տեսանկարահանող սարքեր, որոնցից 62-ը՝ Վանաձոր քաղաքում, 18-ը՝ Սպիտակում, 22-ը` Տաշիրում, 12-ը՝ Գուգարքում: Վանաձոր քաղաքում բազմաբնակարան շենքերը կահավորվել են նաև կոդավորվող փականներով 58 դռներով:

2019թ. առաջին եռամսյակի համեմատ երկրորդ եռամսյակում մարզի տարածքում նվազում է արձանագրվել նաև ՃԵԿ խախտման, այդ թվում՝ մահվան ելքով դեպքերով: Մասնավորապես՝ եթե առաջին եռամսյակում արձանագրվել է ՃԵԿ կանոնները խախտելու 22 դեպք, որոնցից 6-ը մահվան ելքով, ապա՝ երկրորդ եռամսյակում 16 դեպք, որոնցից միայն 1-ն է եղել մահվան ելքով: Այսինքն՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քանակը նվազել է27.2 տոկոսով, մահվան ելքով դեպքերը՝ 83.3 տոկոսով:

Ընդ որում, առաջին եռամսյակի ընթացքում մարզի տարածքում արձանագրված ՃԵԿ կանոնների խախտման դեպքերը, դրանց պատճառները, այն հնարավոր վայրերը, որտեղ պարբերաբար բնույթ են կրել ՃԵԿ-ի կանոնների խախտումները, ուսումնասիրվել են մարզի դատախազությունում: Արդյունքներով Լոռու մարզի դատախազի կողմից միջնորդագիր էր հասցեագրվել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետին՝ ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ Լոռու մարզի տարածքում արձանագրված ՃԵԿ խախտմամբ հանցագործությունների դեպքերի, դրանց պատճառների և նպաստող հանգամանքների վերացման ուղղությամբ: Մասնավորապես՝ ակտիվացնել բնակչության հետ տարվող բացատրական աշխատանքները, վերանայել երթուղիների տեղաբաշխումը և երեկոյան ու գիշերային ժամերին ուժեղացված ծառայություն կազմակերպել հատկապես այն ճանապարհահատվածներում, որտեղ պարբերաբար արձանագրվում են խախտումներ, իսկ կոպիտ խախտումներ թույլ տված վարորդների նկատմամբ կիրառել վարչական ներգործության խիստ միջոցներ, որոնց կատարման մասին ստացվել է պատասխան գրություն:

Կարևորելով մարզի բնակչության սեփականության իրավունքի պաշտպանության և ճանապարհային երթևեկություն անվտանգության ապահովման անհրաժեշտությունը՝ Լոռու մարզի դատախազությունը, համագործակցելով մյուս իրավապահ կառույցների հետ, շարունակելու է հետևողականությունը նշված հանցատեսակների կանխարգելման և բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու հարցում՝ կիրառելով օրենքով դատախազությանը վերապահված ողջ գործիքակազմը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

23:50 10.04.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

23:44 10.04.2025

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի […] ...

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

23:41 10.04.2025

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել  Նաիր Թիկնիզյանին

23:35 10.04.2025

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...

BACK_TO_TOP