Շիրակի մարզը գաստրոտուրիզմի զարգացման լայն հնարավորություններ ունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Շիրակի մարզը գաստրոտուրիզմի զարգացման լայն հնարավորություններ ունի

18:39 19.07.2019

«Ռեստորանների հայկական միությունը», որն ընդամենը երկու ամիս է, որ սկսել է իր գործունեությունը, նախաձեռնել է մարզերում խոհարարների, մատուցողների համար վերապատրաստումներ, որոնք ուղղված են սպասարկման, նաև զբոսաշրջիկների հյուրընկալության որակի բարձրացմանը, գաստրոտուրիզմի զարգացմանը։ Իսկ գաստրոտուրիզմը համարվում է զբոսաշրջության արագ զարգացող ճյուղ ու բնորոշվում է այսպես՝ ճանապարհորդություն՝ ծանոթանալու այլ երկրի ազգային խոհանոցի առանձնահատկություններին։ Ու առաջինը վերապատրաստումները սկսել են Գյումրիից՝ հաշվի առնելով քաղաքի մշակութային կոլորիտն ու խոհանոցային առանձնահատկությունները։

Վերապատրաստումների փուլերից մեկն այն է, որ մատուցողուհին իր փորձը մասնագետներին է ցուցադրում: Նա Գյումրու ռեստորաններից մեկում է աշխատում, բայց դասընթացավարներից դեռ շատ բան ունի սովորելու, օրինակ՝ ինչպիսի մոտեցում է պետք ցուցաբերել հաճախորդին:

Առաջինը՝ հյուրի հանդեպ անհատական մոտեցումն է։ Մասնագետի ցուցումներից էր այն, որ պատվիրված ուտեստի պատրաստման համար մատուցողը պետք է միշտ առավելագույն ժամանակ նշի: Սրանք հյուրընկալության հմտություններ են, որոնք պարտավոր է իմանալ ամեն մատուցող։

Մասնագետները մի քանի օրում համոզվել են, որ Շիրակի մարզում գաստրոտուրիզմը զարգացնելու ներուժ կա, որը ըստ կազմակերպիչների, ճիշտ օգտագործելու համար խոհարարական արվեստում հմտություններ են պետք։

«Ռեստորանների հայկական միության» տնօրեն Վահե Գևորգյանի խոսքերով՝ մենք, որպես հյուրընկալ ազգ, որոշել ենք այդ հյուրընկալությունը որոշակիորեն բրենդավորել, ներկայանալ աշխարհին այդ տեսքով և հնարավորինս մատուցել բարձրակարգ ծառայություններ, որովհետև հյուրընկալությունը նաև քաղաքականություն է, քանի որ Հայաստանում եղած զբոսաշրջիկներն իրենց երկրներ վերադառնալիս կպատմեն մեր երկրի մասին և կլինեն Հայաստանի ամենալավ դեսպաններն իրենց երկրներում:

Զբոսաշրջիկներին Հայաստանում ավելի շատ ձգում է մշակութային ժառանգությունը։ Մի քանի օրով հյուր լինելով քաղաքներում ու գյուղերում՝ ցանկություն են ունենում ճաշակել ավանդական կերակուրները: Մասնագետները, գաստրոտուրիզմի առանձնահատկությունները ուսումնասիրելով, ասում են, որ Գյումրիում ավանդական ճաշատեսակները բազմազան են, մնում է միայն պատշաճ մատուցել։

Քյալլան, կամ յաղլին, պոչով ապուրն ու թաթար բորանին, պանրխաշն ու ճմուռը, Գյումրվա հալվան. ավանդական այս կերակրատեսակները զբոսաշրջիկներին մատուցելու համար նախ պետք է ուտեստն այնպես ներկայացնել, որ օտարերկրացին չվարանի դրանք ճաշակել, ասում են մասնագետները:

Գյումրվա շատ ուտեստներ մոռացվել են: «Ռեստորանների հայկական միության» խնդիրն է նաև այդ ուտեստները վերականգնել ռեստորանների ճաշացանկերում: Օրինակ՝ թիրիտը, որը ձավարով ու ծիրանաչրով կերակուր է, որը հիմա ոչ մի ռեստորան չի պատրաստում:

Հմուտ խոհարարուհի Մարգարիտա Պետրոսյանը հայկական ճաշացանկից խաշ, չանախ ու սպաս էլ է պատրաստում, կուզենար, որ ձավարով տոլման էլ մտներ ռեստորանի մենյու: Գյումրվա խոհանոցն ընդլայնելու ուղղությամբ լայն հնարավորություններ կան: Դրա հետ մեկտեղ, ռեստորանները մեծ աշխատանք ունեն տանելու խոհարարների ու մատուցողների հմտություններն ավելացնելու համար։ Փորձը ցույց է տվել, որ համեղ խոհանոցի համն ու հոտը մեծ ազդեցություն է ունենում զբոսաշրջիկների ընկալումների վրա։ Իսկ մարդու մոտ ամենաերկար պահպանվողը՝ համի մասին հիշողությունն է։ Հայկական խոհանոցի համբավը շուրջ 3000 տարվա պատմություն ունի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP