Անտառահատումների խնդիրը լուծելու համար պետք է կիրառել միջազգային բոլոր մեխանիզմները. Նազելի Վարդանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+20.09 oC

Անտառահատումների խնդիրը լուծելու համար պետք է կիրառել միջազգային բոլոր մեխանիզմները. Նազելի Վարդանյան

12:28 20.07.2019

«Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության տնօրեն, իրավաբան Նազեlի Վարդանյանը SHANTNEWS- ի եթերում խոսել է անտառների խնդրի մասին:

Նրա խոսքով՝ քրեական և վարչական օրենսգրքերում անտառահատումների համար նախատեսված պատիժները խիստ են, սակայն դա մեծ ազդեցություն չի ունենա.

«Պետք է խնդիրը լուծելու համար կիրառել բոլոր միջազգային մեխանիզմները: Ես կողմնակից չեմ, որ միայն սոցիալական հարցը նայվի, պետք է միջոցներ արվեն, որ մարդիկ անտառից այդ ձևով չօգտվեն»:

Բնապահպանի խոսքով՝ եթե անգամ արգելվեն անտառահատումները, ապա, միևնույն է, սոցիալական խնդիր չլուծելու դեպքում մարդիկ անտառահատումներ կանեն:

Նա նշում է, որ կան գյուղեր, որտեղ գազատարն անցնում է գյուղով, սակայն բնակիչը գումար չունի գազատարին միանալու, և պետությունը պարտավոր է լուծել այդ խնդիրը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթարային ջրանջատում Արարատի մարզում

15:05 07.04.2025

Վթարային ջրանջատում Արարատի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 8-ին ժամը 09:00-21:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ, Արևաբույր գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

SHANTNEWS

15:00 07.04.2025

SHANTNEWS

Վազգեն Թևանյանը հաղթել է դաղստանցի ըմբիշին և դուրս եկել 1/4 եզրափակիչ

14:46 07.04.2025

Վազգեն Թևանյանը հաղթել է դաղստանցի ըմբիշին և դուրս եկել 1/4 եզրափակիչ

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ․ քաշային Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում մրցել է դաղստանցի, UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Գուսեյնովի հետ և հաղթել 3-0 հաշվով։ Վազգեն Թևանյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ։ ...

Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ ցանկացած արտաքին սպառնալիքի դեպքում

14:33 07.04.2025

Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ ցանկացած արտաքին սպառնալիքի դեպքում

Իրանական կողմը ցանկացած արտաքին սպառնալիքի կպատասխանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կոշտ և անհապաղ պատասխանով, երկուշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության չգան։ «Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման, և վերջին հինգ […] ...

Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում զինադադարի գաղափարը․ Պեսկով

14:25 07.04.2025

Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում զինադադարի գաղափարը․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը, սակայն դրա համար պետք է լուծվեն մի քանի հարցեր, որոնք առայժմ օդում կախված են։ Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը հարվածները դադարեցնելու անհրաժեշտության մասին։ «Նախագահ Պուտինն իսկապես աջակցում է հրադադարի անհրաժեշտության գաղափարին, սակայն մինչ այդ […] ...

Վրաստանի բուհերում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետը երկարաձգվել է

14:14 07.04.2025

Վրաստանի բուհերում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետը երկարաձգվել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025-2026 ուսումնական տարվա համար Վրաստանի բուհերում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետները փոխվել են: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի ապրիլի 21-ը ներառյալ: Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները, որոնք վարժ տիրապետում են անգլերենին կամ ռուսերենին […] ...

BACK_TO_TOP