«Շանթի» անդրադարձից հետո Գյումրիում կենդանիների բացօթյա գերեզմանոցի խնդիրը դարձավ հանրային քննարկման թեմա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

«Շանթի» անդրադարձից հետո Գյումրիում կենդանիների բացօթյա գերեզմանոցի խնդիրը դարձավ հանրային քննարկման թեմա

12:15 19.07.2019

Մսի կոմբինատի տարածքում հայտնաբերված բաց անասնագերեզմանոցի խնդիրը մեր լուսաբանումից հետո դարձել է քննարկման ակտուալ թեմա: «Շանթի» անդրադարձին արձագանքեցին կենսաբաններն ու բնապահպանները, որոնք փաստեցին, որ բաց երկնքի տակ գտնվող ոսկորները լուրջ վտանգ են շրջակա միջավայրի համար և կարող են վիրուսների տարածման պատճառ  դառնալ:

«Մենք էլ էինք ապշած, զարմացած, երբեք չէինք մտածում, որ նման բան կարող է լինել, երբ հետաքրքրվեցինք, թե աշխարհի որևէ տարածքում նման բան հնարավո՞ր է տեսնել, պարզվեց, որ նման բան ոչ մի տեղ չկա»,-պարզաբանել է կենսաբանական գիտությունների թեկնածու Անահիտ Գրիգորյանը:

«Ձեզ թվում է, որ ուղղակի ոսկորների կույտ է, բայց կարող ենք ասել, որ ոչ մի հետազոտություն չի արվել: Ոսկորների ներկայիս բջջագենետիկական անալիզները ցույց կտան, թե դրանց մեջ ինչ կա, գուցե բակտերիա կամ վիրուս, որը սպասում է ակտիվացման»,-բացատրել է կենսաբանական գիտությունների թեկնածու Անգին Գրիգորյանը:

Այսօր «Երկխոսության մեդիա կենտրոնում» թեմայի շուրջ անցկացված քննարկմանը փաստաբան Թամարա Յայլոյանը նշել է, որ անկախ սեփականատեր ունենալու հանգամանքից՝ տարածքը ոսկորներից մաքրելու պարտավորություն ունի նաև համայնքը:

«Համայնքը չի կարող հրաժարվել, որովհետև ինքն է լիազոր մարմինը՝ տվյալ պարագայում թափոնների կառավարման հարցում:Դա նույնն է, որ ասենք համայնքը հրաժարվում է քաղաքի աղբահանության հարցը լուծել, կամ այլ թափոնների հարցը, ուղղակի համայնքի աշխատակիցները, համապատասխան բաժինը պետք է հրավիրի սեփականատիրոջը և նրա հետ փորձի այս հարցը լուծել»,-ասել է Թամարա Յայլոյանը:

«Բնապահպանության նախարարին կդիմեմ, որպեսզի համապատասխան մասնագետներ ուղարկի, կարողանանք հստակ  եզրակացություն ունենանք վտանգավորության մասին: Մեկ-երկու օրվա խնդիր է, 10 րոպեում կարելի է գտնել սեփականատիրոջը, կամք է պետք էստեղ և էդ հարցը լուծել»,- նշել է ԱԺ պատգամավոր Սարիկ Մինասյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

16:33 22.11.2024

«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

Լևերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ցանկանում է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Սիթիում»։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 120 միլիոն եվրո։ 21-ամյա ֆուտբոլիստը մտադիր է փոխարինել բելգիացի կիսապաշտպան Քևին Դե Բրույնեին, որն այս մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ անգլիական ակումբից։ Ֆլորիան Վիրցը մտավախություն ունի, որ մշտական տեղ չի ունենա Մադրիդի «Ռեալի» ու Մյունխենի «Բավարիայի» մեկնարկային […] ...

Կասեցվել է թռչնամսի արտադրամասի գործունեությունը

16:26 22.11.2024

Կասեցվել է թռչնամսի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասի գործունեությունը: (Կոտայքի մարզի, գ. Նոր Գեղի)։ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները տեղում անցկացրել են մանրակրկիտ ստուգումներ և նմուշառում ամբողջական հավի և կրծքամսի խմբաքանակներից։ Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ ամբողջական հավի մսի նմուշը ամբողջական հավի մսի նմուշը մանրէաբանական […] ...

Զելենսկին վախեցել է Մոսկվայի պատասխանից․ Լավրով

16:18 22.11.2024

Զելենսկին վախեցել է Մոսկվայի պատասխանից․ Լավրով

Վլադիմիր Զելենսկին վախեցել է Արևմուտքի՝ ՌԴ խորքերը հարվածելու թույլտվությանը Մոսկվայի պատասխանից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում։ «Ինչ վերաբերում է մեր պատասխանին (նոր հիպերձայնային հրթիռի կիրառմամբ), ապա, ինչպես հասկանում եմ, Զելենսկին վախեցել է և ուղղակիորեն սկսել մեղադրել իր տերերին, որ իրեն անզեն են թողել»,- նշել է Լավրովը։ Հիշեցնենք, որ ՌԴ […] ...

Մեր նպատակն ամենևին էլ ՉԼ-ում հաղթելը չէ․ ՊՍԺ-ի նախագահ

16:10 22.11.2024

Մեր նպատակն ամենևին էլ ՉԼ-ում հաղթելը չէ․ ՊՍԺ-ի նախագահ

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին հայտարարել է, որ թիմի գլխավոր նպատակը սեփական ոճի ձևավորումն է, այլ ոչ թե Չեմպիոնների լիգայում հաղթելը։ «Կրկնօրինակել «Բարսելոնայի՞ն»։ Չեմ կարծում, որ մենք ցանկանում ենք որևէ մեկին կրկնօրինակել։ Մենք պահպանում ենք մեր ինքնությունը։ Այն գալիս է մեր երիտասարդ խաղացողներից։ Նայեք, թե ինչ խաղադաշտերում են հանդես գալիս մեր երիտասարդ ֆուտբոլիստները։ Երիտասարդները գիտեն, թե […] ...

1935 թվականից հոկտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․2°C-ով

16:02 22.11.2024

1935 թվականից հոկտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․2°C-ով

2024 թվականի հոկտեմբեր ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C, որը մոտ էր նորմային։ Միևնույն ժամանակ այս տարվա հոկտեմբեր ամսվա տեղումները՝ 66․2մմ, գերազանցեցին նորման՝ կազմելով նորմայի 132․3%-ը։ Տեղումները հիմնականում դիտվել են հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում։ Տաք եղանակներ դիտվեցին հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ օրական առավելագույն ջերմաստիճանները Կապանում և Մեղրիում հասան մինչև 33°C, իսկ Արարատյան դաշտում՝ […] ...

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է շուրջ 666մլն դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

15:55 22.11.2024

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է շուրջ 666մլն դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են Հյուսիսային պողոտայի նախկին տարածքում մի շարք քաղաքացիների սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը խարդախությամբ և փաստաթղթերի կեղծմամբ ձեռք բերելու դեպքերի էական մի շարք հանգամանքներ: Քննությամբ պարզվել է, որ անշարժ գույքի գնահատում իրականացնող ՍՊ ընկերության տնօրեն Հ.Ա.-ն օժանդակել է Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին […] ...

BACK_TO_TOP