23:21 18.07.2019
«RT» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է ԱՄՆ սենատորի հայտարարությանն այն մասին, որ ռուսների կողմից մշակված FaceApp հավելվածի պատճառով ԱՄՆ ազգային անվտանգությանը վտանգի տակ կարող է հայտնվել:
«Աշխարհի ամենանորաձև FaceApp հավելվածում ռուսական հետք են գտել: Չեմ կատակում: Բրիտանացի մասնագետները և ամերիկյան առնվազն 1 քաղաքական գործիչ արդեն հայտարարել են, որ այն պահին, երբ դուք ձեր կնճռոտ և սպիտակած մազերով ինքնանկարներն ենք ներբեռնում՝ ծրագրավորողները քաշում են ձեր մյուս նկարներն ու մինչև իսկ ձեր հարևանի շան ԴՆԹ տվյալներն ուղարկում ուղիղ Պուտինի համակարգիչ: Իսկ դա նրանք անում են, որովհետև նրանք «ռաշըն մշակողներ» (рашн разработчики-խմբ.) են: Ինձնից այսքանը»,- գրել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ սենատոր Չակ Շումերը Հետաքննության դաշնային բյուրոյին կոչ էր արել պարզել, թե ինչ ձևով են հավելվածում լուսանկարներ ներբեռնող ԱՄՆ քաղաքացիների տվյալները հասնում ռուսական իշխանություններին կամ նրանց հետ կապ ունեցող կառույցներին:
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ FaceApp հավելվածի կիրառումը վերջին օրերի ընթացքում մեծ տարածում է ստացել, սակայն այն հավաքում է օգտագործողի տվյալները:
12:44 07.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 4-7-ը12:36 07.04.2025
«Արաքս» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել […] ...
12:28 07.04.2025
Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակըՀրապարակվել է Հիդրոմետի օդի աղտոտվածության 2024թ. ամփոփագիրը, որի համաձայն Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը: Եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում փոշու ամենաբարձր մակարդակը գրանցվում էր Երևանում, ապա 2024-ին այդ ցուցանիշը նվազել է, և Երևանը 4-րդն է այդ ցուցանիշով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
12:20 07.04.2025
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլըԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ավարտական ներկայացմամբ ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրին այս տարի մասնակցել է 70 աշակերտ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն այս տարի անցկացվել է մարտի 18-ից […] ...
12:12 07.04.2025
Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:50 07.04.2025
Երևանի քաղաքապետարանը մշակել է օդի որակի բարելավման քառամյա ծրագիրԵրևանի քաղաքապետարանը մշակել է օդի որակի բարելավման քառամյա ծրագիր: Համապարփակ այս նախագիծը կընդգրկի թիրախային գործողություններ, թվային հստակ ցուցանիշներ ու բոլոր այն հնարավոր քայլերը, որոնք կնպաստեն օդի աղտոտվածության նվազեցմանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից»։ ...