Անվտանգության փորձաքննություն անցնող Գյումրիի կարուսելներն ու դատարկ զբոսայգիները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
6:56:35
Ամսաթիվ
08 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+11.09 oC

Անվտանգության փորձաքննություն անցնող Գյումրիի կարուսելներն ու դատարկ զբոսայգիները

17:00 17.07.2019

Հին կարուսելներ ու հետաքրքիր ժամանց անցկացնելու փոքր հնարավորություններով զբոսայգիներ․..Այսպիսին են հիմա Գյումրիի երեք զբոսայգիներից երկուսը, որոնք մի քանի տարի առաջ բավական հետաքրքիր ու մարդաշատ ժամանցի վայրեր էին համարվում: Խոսքը կենտրոնական՝ հայտնի Գորկայի և Սայաթ -Նովա փողոցին հարող Արմեն Տիգրանյանի անվան զբոսայգիների մասին է։

Արմեն Տիգրանյանի զբոսայգին այնքան էլ հին չէ, քաղաքի կենտրոնում բացվել է 90-ականներին: Այդ ժամանակ ու նույնիսկ ամիսներ առաջ կանաչապատ էր ու մարդաշատ: Այժմ ոչինչ առաջվանը չէ։ Այգու կարուսելները չկան, դրանք այսպես ասած տեղահանվել են, բայց ոչ վերանորոգելու կամ տեխնիկական անվտանգության փորձաքննության համար: Այս այգու սեփականատերը Գևորգ Ղուկասյանն է՝ Գյումրիի նախկին քաղաքապետի եղբայրը, ում տարածքն անհատույց օգտագործման է տրվել 2011 թվականից ու 99 տարի ժամկետով: Շահագործման 8 տարում նոր կարուսելներով համալրում չի եղել, ուղղակի տարին մեկ անգամ տեխնիկական փորձաքննություն է կատարվել: Այգու սեփականատիրոջ հետ զրուցել չստացվեց, իմացանք, որ քաղաքից բացակայում է: Իսկ տեխնիկական անվտանգության պետն էլ իր ենթադրություններն արեց, թե կարուսելներն ապամոնտաժել են ու, հավանաբար, տեղում նորերը տեղադրելու նպատակ ունեն:

Հին կարուսելների հույսին է մնացել նաև քաղաքի հին ու ամենամեծ՝ Գորկայի զբոսայգին։ Սա էլ երբեմնի մարդաշատ այգին չէ, միայն հունիս 1-ին է մի փոքր աշխուժացել, մյուս օրերին այգում մնում են տոմսավաճառներն ու կարուսելների մեխանիկները։ Ամռան օրերին որտե՞ղ անցկացնել ժամանցը երեխաների հետ. ծնողների համար սա մտահոգող հարց է, երբ քաղաքում փոքրիկների համար զբաղմունքի վայրերը քիչ են: Տրամադրություններն ու միջավայրը Գյումրիի սիրելի վայրում շուտով կփոխվի, տարածքը նոր սեփականատեր ունի, իսկ նորովի տեսքով ու միջավայրով այգին կներկայանա, երբ հենց այգում Թումո ստեղծարար կենտրոնի կառուցումն ավարտի: Իսկ հիմա, քանի դեռ հին կարուսելները մնում են, անկախ այցելուների թվից՝ ամեն տարի մեկ անգամ դրանց անվտանգությունը ստուգվում է, ու սովորաբար դա լինում է գարնանը:
Եղած կարուսելներն արդեն 40 և ավելի տարվա են, բայց հին լինելը չի երևում, քանի որ դրանք ամեն տարի ներկվում են, ընդամենը տեսքն է թարմացվում: Ամեն պահի վերանորոգման կարիք ունեն։ Օրինակ՝ «Լվացք» կարուսելն այգու ամենահին «բնակիչներից» է, մեխանիկ վարպետները ամեն օր դրա վրա գործ ունեն անելու, ստուգում են տեխնիկական վիճակն ու տեղում նորոգում:
Տարեկան փորձաքննությունը տեխնիկական վիճակի ուսումնասիրության մասին եզրակացություն է տալիս, որը պետք է փակցված լինի յուրաքանչյուր կարուսելի մոտ: Իսկ այդ փորձաքննությունն ուժի մեջ է մինչև հաջորդ տարի: Համալիր փորձաքննությունից հետո կոնկրետ Գյումրիի կարուսելների համար միշտ տվել են դրական եզրակացություն: Տեխնիկական անվտանգության պետը՝ անկախ կարուսելների տարիքից, վստահեցնում է, որ բոլորն անվտանգ են:
Զբոսայգու անբաժան կարուսելը՝ «Սատանի անիվը», ամենաբարձրն է ու երկաթյա կոնստրուկտիվ բարդ լուծումներով հավաքած: Ստուգումների ժամանակ այս կարուսելն առաջնային ուշադրության է արժանանում:
Տեխզննում անցնում են բոլորը, անգամ նոր տեղադրվածները: Բագրատունյաց պուրակում մի քանի ամիս է՝ մանկական նոր կարուսել է աշխատում, դա ևս անվտանգության փորձաքննություն է անցել։ Մեխանիզմը բարդ չէ, աշխատում է հոսանքով ու միայն հոսանքի տատանումների դեպքում են տեղի ունենում աշխատանքի ընդհատումներ:
Փորձաքննություն չեն անցնում միայն բակային կարուսելները, դրանց անվտանգությանը հետևելը քաղաքապետարանի խնդիրն է։ Շենքերի բակերում հիմա էլ կան շարքից դուրս եկած, ոչ անվտանգ մանկական խաղեր ու կարուսելներ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան․ բժիշկը մահացել է

10:44 08.04.2025

Վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան․ բժիշկը մահացել է

Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ցավոք, բժիշկը մահացել է: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին: Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր»,-գրել է նախարարը: ...

Չարենցավան համայնքի «Ալափարսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:34 08.04.2025

Չարենցավան համայնքի «Ալափարսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ալափարսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

ՀՀ նախագահն իր կեցավայրում ընդունել է ԱՄԷ Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարին

10:22 08.04.2025

ՀՀ նախագահն իր կեցավայրում ընդունել է ԱՄԷ Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարին

Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայրում ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհայիլ Ալ Մազրուին և «Էթիհադ Ռեյլ» ընկերության գործադիր տնօրեն Շադի Մալակին: Հանդիպման ընթացքում կողմերը համապարփակ քննարկումներ են ունեցել երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ: Հատկապես շեշտվել է […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 8-ին

10:16 08.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 8-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 431 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․59 դրամ: ...

Ճապոնիան երկու տարով երկարաձգել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները

10:00 08.04.2025

Ճապոնիան երկու տարով երկարաձգել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները

Ճապոնիայի կառավարությունը որոշել է ևս երկու տարով երկարաձգել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները, որոնք ներառում են, մասնավորապես, երկկողմ առևտրի ամբողջական արգելք։ Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին։ «Մենք այս որոշումը կայացրել ենք՝ ելնելով մեր մտադրությունից՝ բոլոր ջանքերը գործադրելու՝ համակողմանիորեն լուծելու չլուծված խնդիրները, ինչպիսիք են Ճապոնիայի քաղաքացիների առևանգումը և […] ...

ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է միգրանտների զանգվածային արտաքսման արգելքը

09:50 08.04.2025

ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է միգրանտների զանգվածային արտաքսման արգելքը

ԱՄՆ Գերագույն դատարանը երկուշաբթի օրը բավարարել է ամերիկյան վարչակազմի խնդրանքը և հանել միգրանտների զանգվածային արտաքսման արգելքը։ Համապատասխան որոշումը հրապարակվել է դատարանի կայքում։ Դատարանի հինգ անդամ քվեարկել է արգելքը հանելու օգտին, իսկ չորսը՝ դեմ։ Այսպիսով, վերաքննիչ դատարանի որոշումը, որն ուժի մեջ է թողել ստորադաս դատարանի որոշումը, բեկանվել է։ Գերագույն դատարանը նաև պարտավորեցրել է գործադիրին «ողջամիտ ժամանակ» […] ...

BACK_TO_TOP