Սամվել Բաբայանի գրասենյակի պատասխանը՝ ԱՀ և ՀՀ պետաիրավական հանձնաժողովների նախագահներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Սամվել Բաբայանի գրասենյակի պատասխանը՝ ԱՀ և ՀՀ պետաիրավական հանձնաժողովների նախագահներին

09:51 17.07.2019

Հուլիսի 14-ին ՀՀ և ԱՀ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովների համատեղ նիստից հետո հանձնաժողովների նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որտեղ անդրադարձել են նաև Արցախում անցկացվող ստորագրահավաքին և հնչեցրել մի միտք,  թե նախաձեռնած ստորագրահավաքը  իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում՝ պարզաբանելով, որ եթե ՀՀ քաղաքացին Արցախում ստանա ընտրվելու իրավունք, ապա վերջինս պիտի ստանա նաև ընտրելու իրավունք։

Հաշվի առնելով այս հայտարարության հիմքում ընկած անտեղյակությունը շտապենք հուշել, որ ազգությամբ հայ յուրաքանչյուր ոք, հաշվառվելով ԱՀ-ում, ձեռք է բերում ընտրելու իրավունք՝ ընտրելու իրավունքի ակտիվ ձև։ Մտահոգությունը տեղյակ և մտահոգ մարդկանց համար կայանում է նրանում, որ այս մարդիկ հաշվառվելով ձեռք չեն բերում ընտրական իրավունքի պասիվ ձևը։ Մանրամասնենք, ըստ ԱՀ սահմանադրության գլուխ 2  հոդված 48 2,3 կետերի ԱՀ նախագահ կարող է ընտրվել  միայն վերջին տասը տարում  ԱՀ  քաղաքացի հանդիսացող և վերջին տասը տարում  ԱՀ մշտական բնակություն ունեցող յուրաքանչյուր ոք, նույնը պատգամավորի դեպքում՝ հինգ տարվա ժամկետով։

Գործող խմբագրությամբ, Սահմանադրական նորմով ընտրական իրավունքի պասիվ և ակտիվ տեսակների իրականացման ազատությունների միջև առկա է անհավասարակշիռ բեռնվածություն և արդյունքում` իշխանություններ ընտրելու, անձի իրավունքի իրականացման համար անհրաժեշտ և բավարար պայման է դիտվում Արցախի հաշվառում ունենալու փաստը (տարիքային սահմանափակումը սույնով քննարկման առարկա չէ), իսկ նույն ընտրական գործընթացի միջոցով պասիվ ընտրական իրավունքն իրացնելու համար, հավասարակշռության խախտմամբ, ներմուծվել են «վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող» և «միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու» սահմանափակումները, մինչդեռ Արցախի Հանրապետության քաղաքացիներն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և դա ուղղակիորեն (իրավական տեսանկյունից) անհնարին է դարձնում ցանկացած Արցախցու մասնակցությունը, այն պարզ պատճառով, որ չի ապահովվում միայն Արցախի քաղաքացի լինելու Սահմանադրական նորմի իմպերատիվ պահանջը:

2007 թ․ Բակո Սահակյանը վերջին տասը տարում, նույնիսկ հինգ տարում մշտական բնակություն չունենալով ԱՀ  առաջադրվեց նախագահի թեկնածու, ավելին` ընտրվեց նախագահ, պաշտոնավարեց երկու շրջան, ապա խախտելով ԱՀ սահմանադրության գլուխ 4 հոդված 88. 2 կետով սահմանված օրենքը այն մասին, որ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել Հանրապե­տու­թյան նախագահի պաշտոնում, առաջադրվեց երրորդ անգամ։ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ-ում նախագահական  ընտրություններում առաջին անգամ առաջադրվեց՝ կրկին չունենալով մշտական բնակություն ՀՀ-ում՝ հղում տալով ԼՂՀ հռչակագրին։ Այսպիսի նախադեպերը մեզնում շատ շատ են։ Ի վերջո, պետք է այս անօրինականությանը վերջ դրվի և այս ամենը բերվի օրինական դաշտ։ Ի վերջո, արցախցին այսօր ստորագրում է այն նախագծի տակ, որով թույլ է տրվում ՀՀ քաղաքացուն մասնակից դառնալ իր զավակի պաշտպանած հողում ներքին և արտաքին քաղաքական կյանքի կայացմանը։

Կարծեմ նույն Նիկոլ Փաշինյանը ուներ այդպիսի ծրագրեր, Սահմանադրությունը փոխել և հնարավորություն տալ արտերկրում ապրող մեր հայրենակիցներին ՀՀ-ում պաշտոններ զբաղեցնել և իրենց բարձրակարգ մասնագիտական ծառայությունները մատուցել հայրենիքին։ Հետաքրքիր է հանձնաժողովի իմքայլական նախագահը տեղյակ չէ՞ր այդ մոտեցումից։

Կեղծ իրավաբանական, սարքովի և կարովի այս սահմանդրության իրական գործածման նպատակները միանշանակ իշխանության վերարտադրման նպատակ է հետապնդում։ Եվ որպեսզի վերարտադրման այս ձևը կիրառելի լինի նաև այսօր փորձում եք կեղծ իրավական-բարեպաշտական ու ժողովրդավարական տեսանկյունից հոխորտալ՝ անտեղյակ վկաներ բերելով։

Դուք խոսում եք մի սահմանադրական կարգի մասին, որը 20 տարի շարունակ անընդմեջ, ամեն ընտրությունից ընտրություն, պատեհ  ու անպատեհ տապալվում է։ Փաստ եք ուզում, փաստերն ավելի խոսուն են։ Արցախ ի ամբողջ տարածքում հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիները ունեն միայն ընտրելու իրավունք, ոչ ընտրվելու, այսինքն այս մարդիկ այս սահմանադրությունը հորինողներին պետք են միայն որպես ընտրազանգված։ Նրանք ընտրվելու իրավունքից զրկված են՝ չնայած նրան որ նրանցից շատերը արդեն ունեն հինգից տասը տարի բնակության ժամկետ։

Այսօր Շահումյանի շրջանում  հաշվառված մեր 3100 հայրենակիցներից մնացել են գրեթե 1400-ը, Լաչինում հաշվառված 6000 քաղաքացիներից միայն 2900 են մնացել,  սակայն ընտրությունների ժամանակ 70-80 տոկոս մասնակցություն է ցույց տրվում։ Սարսափելի պատկեր է ներկայացնում իրենից ամբողջ Արցախի ժողովրդագրական պատկերը։

Ընտրելու իրավունք ունեցող 102 000 քաղաքացիներից գրեթե 30 000 վաղուց արտագաղթել է և դիմում է ներկայացրել ԱՀ հաշվառումից դուրս գալու և այլ երկրում քաղաքացի դառնալու համար, 10 000 վաղուց անվերադարձ մեկնել են, ու վստահաբար մի օր էլ նրանք կներկայացնեն այդ դիմումները, մնացած արցախցիների կեսից ավելին ծերեր են։ Պարզ մաթեմատիկական հաշվարկներով կարելի է հասկանալ, թե Արցախում ինչքան մարդ է մնացել, ով ունի ընտրական իրավունք, մոտ 62000։

Վերջին հանրաքվեի ժամանակ 2017թ․ 79․428 քաղաքացու մասնակցություն եք ապահովել այսինքն 110-120 տոկոս, մինչդեռ ապրիլյան դեպքերից հետո աննախադեպ արտագաղթ է եղել։ Սա ինչ է, եթե ոչ դավաճանություն, նույնիսկ պատերազմի տարիների ժողովրդագրական այսպիսի պատկեր չի եղել։

Մինչ այժմ այդ 30 000 արցախցիների դիմումները չի մակագրվել, ինչի՞, կարծում եմ հասկանալի է, որովհետև ԱՀ սահմանադրությունը ծառայում է իշխանություններին, բայց ըստ նախասիրության, 30 000 անուն ազգանունները պետք են լցոնումներ ապահովելու համար, իսկ այն մարդը ով խանագրում է նրանց իրենց իղձերը իրականացնելու իրենց իշխանությունը պահելու համար, նրան կարելի է նաև առանց դիմումի հանել հաշվառումից։ Ազգային շահերից ելնելով շատ բաներ չենք ներկայացնում, գնացեք գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք ու ինքներդ կհամոզվեք, սակայն մի բան լավ հիշեք․ թե ԱՀ, թե ՀՀ այն ուժերը, ովքեր թաքցնում են ԱՀ այս օրհասական վիճակը, գիտակցելով, անուղղակի կամ ուղղակի կոչերով են հանդես գալիս այս իշխանություններին կամ նրանց ածանցյալներին աջակցելու դիրքերից, նրանք ինքնաբերաբար դառնում են ԱՀ տիրող այսօրվա վիճակի պատասխանատուներից մեկը, նրանք դառնում են այս հանցագործության մասնակիցը, քանզի սա դավաճանություն է սեփական ազգի ու պետականության նկատմամբ։ Ուստի կոչեր անելուց առաջ գիտակցեք նաև դրանց հետևանքները։ Սահմանադրական կարգը Արցախում վաղուց տապալված է, ուստի նախագիծ ներկայացնելը մեր իրավունքն է, իսկ իրավական ու սահմնադարական համապատասխանեցման սահմանումը ձերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP