15:46 16.07.2019
Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո տեսակետներ հնչեցին, թե երթևեկության կանոնակարգման համար պետք է բոլորին համատարած զրկել վարորդական իրավունքներից և նոր քննություն անցկացնել:
«Մի՛ արեք այսպես» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Լևոն Հարությունյանը դա անիմաստ է համարում, որովհետև, ըստ նրա՝ եթե 5-6 տարեկան երեխան գիտի խոսել, գիտի նաև, որ կարմիր լույսի տակ անցնել չի կարելի, ցանկացած վարորդ գիտի, որ հանդիպակաց երկու գիծն անցնել չի կարելի։
«Դա խախտող վարորդները 5-10%-ն են, ինչի՞ պիտի էդ 90%-ը ժամանակ ծախսի, պետությունը գումար ծախսի, որ էդ քննությունն անիմաստ տեղը նորից հանձնեն: Կրկնում եմ՝ անպատժելիություն է տիրում, դրա համար համատարած այսպես է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Ինչ վերաբերում է Երևանում նոր գծանշված 3D անցումի մասին, ապա բանախոսը նշեց, թե ինքը վախենում է այդ 3D անցումներից։
«Չգիտեմ՝ ինչ ռեակցիա կլինի, մի քիչ վտանգավոր բան ա»,- կարծում է Լևոն Հարությունյանը:
Իսկ «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի ղեկավար Պողոս Շահինյանի խոսքերով՝ կան չափանիշներ, որ լինում են նաև զգուշացնող նշաններ, որ վարորդը տեսնի՝ կան խոչընդոտներ և նվազեցնի արագությունը:
«3D-ի դեպքում վարորդը չի տեսնում դա, և մոտենալիս ինքը կարող է պատկերացնել, որ այդտեղ խոչընդոտ է և անմիջապես արգելակի, ինչը կբերի ավելի վթարային իրավիճակի»,- ասաց Պողոս Շահինյան:
20:40 17.04.2025
Կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ գործադիրի որոշումներըԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկով ստեղծվելու է «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ, որի շահառուն հեռուստադիտողն է: Մեկ այլ ծրագրով պետությունը տարբեր ուղղություններով կաջակցի տեխնոլոգիական ընկերություններին: Կառավարության այսօրվա նիստի մանրամասները։ ...
20:28 17.04.2025
Տղաները հիանալի էին. Ինձագին` «Ինտեր»-«Բավարիա» դիմակայության մասին«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է իր տպավորություններով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Բավարիայի» հետ ոչ-ոքիից հետո, որը թույլ է տվել իր թիմին դուրս գալ կիսաեզրափակիչ։ «Հրաշալի երեկո էր։ Մենք մեր երկրպագուների աչքի առաջ հաղթահարեցինք շատ ուժեղ թիմի արգելքը։ Մենք երկու հիանալի հանդիպում անցկացրինք և ամեն ինչ տվեցինք։ Տղաները հիանալի էին։ «Բավարիան» շատ […] ...
20:17 17.04.2025
Ավագ սերնդի համար շարունակում են գործել ֆիզիկական ակտիվության խմբակներըԱյս տարի ևս առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ավագ սերնդի համար շարունակում են գործել ֆիզիկական ակտիվության խմբակները: Ակտիվ և առողջ ապրելակերպին ուղղված խմբակները նպատակ ունեն ավագ սերնդի համար ձևավորել առողջ կենսակերպ` խթանելու ֆիզիկական ակտիվությունն ու կյանքի որակը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
19:54 17.04.2025
Նեյմարը նորից վնասվածք է ստացելԲրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը նորից վնասվածք է ստացել, հայտնում է ESPN-ը: 33-ամյա Նեյմարը «Աթլետիկո Մինեյրոյի» դեմ Բրազիլիայի առաջնության հերթական տուրի խաղի 34-րդ րոպեին վնասվածք ստանալուց հետո արտասվելով հեռացել է խաղադաշտից: Հիշեցնենք, որ Նեյմարը վերջերս էր ապաքինվել վնասվածքից: Նա 6 շաբաթվա ընդմիջումից հետո նախորդ տուրում էր վերադարձել խաղադաշտ: ...
19:48 17.04.2025
Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է․ կանցկացվեն մի շարք միջոցառումներՀուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ՝ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանի, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրեն Արմեն Հովհաննիսյանի ասուլիսը։ Ներկայացվել են Հուշարձանների և տեսարժան վայրերի […] ...