Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ վրաց-ադրբեջանական վեճը նոր երանգներ է ստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+19.09 oC

Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ վրաց-ադրբեջանական վեճը նոր երանգներ է ստանում

18:16 16.07.2019

Վրաստանի ու Ադրբեջանի միջև կռվախնձոր դարձած Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Մերթ ընդ մերթ տեղի ունեցող միջադեպերն էլ ավելի են սրում իրավիճակը: Օրեր առաջ Ադրբեջանի սահմանապահների հրահրմամբ հերթական միջադեպն էր տեղի ունեցել համալիրի տարածքում:

Իրավիճակը կրկին սրվել էր այն բանից հետո, երբ ադրբեջանական տարածքում գտնվող վրացական Հարության տաճարից ադրբեջանցի սահմանապահները հանել ու  վրացի հոգևորականներին էին հանձնել սրբապատկերները՝ հայտարարելով, որ դրանք իրենց տարածքում տեղ չունեն, մինչդեռ հետո արդարացել էին, թե սրբապատկերները հանել են եկեղեցի լցվող անձրևաջրերից չփչանալու մտահոգությամբ:

Այս առնչությամբ միջադեպ էր տեղի ունեցել ադրբեջանցի սահմանապահների ու վրացի հավատացյալների միջև: Վերջինները պնդում են, որ ազերի սահմանապահներն իրենց սրբությունները զուգարանի են վերածել ու պղծել դրանք:

Միջադեպի հետևանքով երեկ հանդիպել էին երկու երկրների սահմանային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները: Ժամեր տևած բանակցություններից հետո Վրաստանի սահմանային ոստիկանության պետի տեղակալ Թեյմուրազ Կուպատաձեն հանրությանը տեղեկացրել էր, որ կողմերը պայմանավորվել են վերադառնալ սահմանային վերահսկման հին ռեժիմին, երբ վրացի հոգևորականներին ու հավատացյալներին, ինչպես նաև զբոսաշրջիկներին թույլ կտրվի այցելել վանական համալիր առանց սահմանափակումների այնքան ժամանակ, մինչև խնդրի շուրջ որոշակի համաձայնություն կկայացվի:

Միջազգային փորձագետ Վասո Կապանաձեն կարծում է, որ Վրաստանն ու Ադրբեջանը պետք է  արագացնեն վիճելի տարածքների շուրջ բանակցությունները:

«Մարդիկ, ովքեր պաշտոնական բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ, պետք է ավելի շատ տեղեկություններ հաղորդեն բնակչությանը, թե ինչպես են դրանք ընթանում և ինչ խնդիրներ են առաջանում… Անհրաժեշտ է, որ բանակցային գործընթացը դառնա ավելի դինամիկ և որոշակի արդյունքներ ձեռք բերվեն` ելնելով  Վրաստանի ու Ադրբեջանի շահերից»,- ասել է Կապանաձեն:

Ստեղծված իրավիճակի շուրջ իշխանություններին տեսաուղերձով դիմել է նաև Դավիթ Գարեջի վանական համալիրի վարդապետ Իլարիոնը:

«Պարոնա՛յք, կտրականապես պահանջե՛ք զենքով մեր տարածք ներխուժած ադրբեջանցիներից լքել մեր տարածքները: Դիմակայությունը կլինի էլ ավելի կտրուկ, իրավիճակն էլ ավելի կսրվի: Կարող են ավելի վատ հետևանքներ լինել, եթե ադրբեջանական կողմից խստությամբ չպահանջվի լքել մեր տարածքները»,- ասել է վանահայրը:

Նրա խոսքերով՝ տարածքները, որոնք այսօր համարվում են վիճելի, բոլշևիկների կողմից Ադրբեջանին չեն փոխանցվել: Ըստ նրա՝ չկա դա հաստատող փաստաթուղթ և փաստը, որ տարածքները փոխանցվել են, հասարակությանը ապակողմնորոշող կարծիք է: Ծայրագույն վարդապետի խոսքերով` զենքը ձեռքին կանգված ադրբեջանցի զինվորը բռնազավթիչ է, որը պետք է լքի Վրաստանի տարածքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծը

12:14 10.04.2025

Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: […] ...

Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն

12:05 10.04.2025

Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է The Atheltic-ը։ Նրա հետ բանակցություններում ակումբի ղեկավարները առաջընթաց են գրանցել։ Նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կլինի 2 տարով։ Սալահի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։ ...

SHANTNEWS

12:00 10.04.2025

SHANTNEWS

Գլխավոր դատախազությունը պահանջում է վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք, 59 միլիոն դրամ

11:57 10.04.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք, 59 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ վառելիքի ներկրմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 14 անշարժ գույք, որից 10-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում. Երևանում գտնվող […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ը

11:53 10.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ը

Բացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հոգեկան ներգործության, 4 դեպք՝ խուլիգանության, 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության […] ...

Լևանդովսկիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

11:46 10.04.2025

Լևանդովսկիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

4 անպատասխան գնդակ է ուղարկել Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը: Կատալոնական թիմի կազմում դուբլ է ձևակերպել Ռոբերտ Լևանդովսկին, իսկ Ռաֆինյան աչքի է ընկել գոլով ու 2 ասիստով: «Բարսելոնայի» հարձակվող Լևանդովսկին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը գլխավոր եվրագավաթի մեկ մրցաշրջանում երկնիշ թվով գոլ է խփել 3 տարբեր թիմերի կազմում, հայտնում է Opta-ն: Լեհ հարձակվողն այս մրցաշրջանում աչքի […] ...

BACK_TO_TOP