Շիրակի մարզի որոշ բուժհաստատություններում պետպատվերի գումարներն արդեն սպառվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Շիրակի մարզի որոշ բուժհաստատություններում պետպատվերի գումարներն արդեն սպառվել են

19:50 15.07.2019

Շիրակի մարզի բուժհաստատությունների մեծ մասը գերակատարել է պետպատվերով բուժսպասարկման ծավալները, ինչը, ըստ ամենայնի, կհանգեցնի ժամկետներից շուտ սպառման, ինչպես նախորդ տարիներին։ Ախուրյանի բժշկական կենտրոնի ստացիոնար բաժանմունքում արդեն պետպատվերի գումարներն սպառված են, հիվանդանոցն էլ անցել է հիվանդների հերթագրմանը։ Իսկ Արթիկի բժշկական կենտրոնում քիչ ֆինանսավորման հետևանքով շտապօգնության ծառայությունն է ոչ լիարժեք աշխատում։ Ունեցած 4 մեքենաներից միայն 1-ն է կանչի դուրս գալիս։

Ախուրյանի բժշկական կենտրոնը տարածաշրջանի 36 գյուղ է սպասարկում։ Վեցուկես մլն դրամ պետպատվերի գումարը հունիսին սպառվել է: Սա վկայում է բարձր դիմելիության մասին ու նաև, որ այստեղ են աշխատում մարզի գլխավոր պրոկտոլոգն ու գլխավոր անոթային վիրաբույժը։ Պետպատվերից օգտվող հիվանդներին բուժհաստատությունը 1 ամիս է՝ չի սպասարկում, անվճար վիրահատություններ չեն անում։

Տնօրեն Զավեն Մանուկյանի խոսքերով՝ հիվանդներին հերթագրում են, որ եթե լրացուցիչ ֆինանսավորում լինի, ապա կանչեն։ 20-ից ավելի հիվանդ արդեն հերթագրել են, բայց ունեցել են դիմողներ, որոնք անվճար բուժօգնությունից օգտվելու արտոնությամբ չեն կարողացել սպասել, առողջական վիճակը թույլ չի տվել, դրա համար տեղում ստիպված վճարովի վիրաբուժական ծառայությունից են օգտվել: Դիմել են առողջապահության նախարարություն՝ լրացուցիչ ֆինանսավորման խնդրով, խոստացել են 2-րդ կիսամյակում բյուջեն վերանայել։

Պետպատվերի գումարի խնդիր ունի նաև Արթիկի բժշկական կենտրոնը։ Ամբողջ տարվա համար հատկացված գումարի 80 տոկոսը սպառել են: Մնացած 20 տոկոսը մինչև հոկտեմբեր սպառելուց հետո նույն պահանջով՝ լրացուցիչ ֆինանսավորման, իրենք էլ են ստիպված դիմելու նախարարությանը:

Ըստ տնօրեն Բաբիկ Մարտիրոսյանի՝ պետպատվերով առաջնահերթ սպասարկում են անհետաձգելի դեպքերը, վիրաբուժական և թերապևտիկ ծառայությունները, աշխատում են պետպատվերով նեղ մասնագիտական ծառայությունների մեծ ծավալ չիրականացնել։ Ֆինանսական խնդիրներից անկախ, հիվանդանոցը չի կարող դադարեցնել շտապօգնության ծառայության աշխատանքը։ Քիչ ֆինանսավորման պատճառով մեկ մեքենա են կանչերին ուղարկում՝ ունենալով 4-ը: Բուժկենտրոնին տրամադրված նոր մեքենաներն այդպես էլ չեն շահագործել:

Ըստ տնօրենի, եթե 2-րդ բրիգադն աշխատեր, ապա հատկացումները տարվա կեսին սպառված կլինեին։ Երբ ծառայության միակ մեքենան հանկարծ որոշվեց, որ ծանր հիվանդ է տեղափոխելու Երևան, ուրեմն Արթիկն ու տարածաշրջանի 23 գյուղերը կմնան առանց շտապօգնության սպասարկման։ Իսկ հետևանքները ավելի վատն են լինում, բուժքույրն ու վարորդը ամեն անգամ կանչի վայր ուշացած հասնելու համար կռիվների մեջ են հայտնվում։

Շտապօգնության ևս մեկ բրիգադ ավելացնել տնօրենը չի կարող, ծառայությունը չորսուկես մլն դրամի գերակատարում արդեն ունի։ Ըստ տնօրենի՝ մինչև տարեվերջ այն կկրկնապատկվի: Վստահ էլ չեն, որ նախարարությունը գերակատարածը կփոխհատուցի։

Բժշկական կենտրոնը նախկին տարիներից մոտ 19 մլն դրամի պարտքեր էլ ունի: Տարեցտարի հիվանդանոցի դիմելիությունը նվազել է շենքային վատ պայմանների պատճառով։ 15 տարի առաջ կատարված վերանորոգումները լուրջ թերություններով են, որոնց գումարվել են նոր խնդիրներ: Վիրահատարանը չի օգտագործվում, պատերն ախտահանել անհնար է, ներկի շերտն ինքն իրեն պոկվում է:

Անցած տարի հաստատված հրատապ խնդիրների լուծման ծրագրով հիմա են վերանորոգումներ արվելու: Վերանորոգման մեկնարկից մեկ ամիս չանցած էլ աշխատանքները հիվանդանոցում դադարեցվել են: Հիմա էլ կազմված նախագիծն է փոխվելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP