11:36 15.07.2019
ԱՄՆ-ում մարդկանց մեծ մասը նախագահ Դոնալդ Թրամփին շարունակում է ընկալել ոչ միայն որպես քաղաքական գործիչ, այլև հաջողակ գործարար: Այդ առումով հարկավոր է ականջալուր լինել նրա խորհուրդներից մի քանիսին, քանի որ Դոնալդ Թրամփը կարողանում է ոչ միայն գումար վաստակել, այլև կառավարել ԱՄՆ հզոր պետությունն ու դուրս գալ ամենադժվար իրավիճակներից:
Մի առիթով Դոնալդ Թրամփն ասել է, որ կարիերա կառուցելու շատ ուղիներ կան, բայց ամենակարևորը՝ ճիշտ ընտանիքում ծնվելն է, իսկ հաջողության հասնելու համար, ըստ նրա, «պետք է առանձնացնել քեզ մոլորակի բնակչության 98%-ից»:
«Ամենաանհավանականը, որ կարող եք անել ձեր ֆինանսական բարօրության համար՝ « հիասքանչ գաղափար հորինելն է ու դա իրացնելը»,-համոզված է նա: Թրամփը միշտ աշխատանքի է վերցնում այն մարդկանց, որոնք ցանկանում են աշխատել հենց իր ընկերությունում: Ըստ նրա՝ պետք է աշխատել այնտեղ, որտեղ ձեզ դուր է գալիս: Իսկ եթե աշխատանքը հաճույք չի պատճառում, պետք է փոխել այն:
Թրամփը պնդում է, որ հարստանալու միակ միջոցը «ռեալիստական մոտեցումն է և ամենակարևորը՝ առավելագույն ազնվությունը»:
«Անհրաժեշտ է հրաժարվել ամսագրերի և հեռուստատեսության ստեղծած պատրանքներից: Չէ՞ որ ամեն ինչ այդքան հեշտ չէ: Կյանքը շատ դաժան է, և եթե ցանկանում եք հաղթել, պետք է լինել պինդ, ինչպես քարը: Պետք է հաղթել ոչ միայն ուղեղով, այլև բռունցքներով»,- ասել է նա:
ԱՄՆ նախագահը համոզված է, որ առավելագույն հաջողությունը գալիս է այն ժամանակ, երբ լողում ես հոսանքին հակառակ, ու նշանակություն չունի, թե որքան խելացի և համակողմանի զարգացած ես: Նա հպարտությունը համարել է ամենամեծ հիմարությունը, որը խանգարում է մարդուն տնտեսել սեփական միջոցներն ու ռեալ գնահատել դրանք: Վստահ է, որ պետք է ծախսել այնքան, որքան համարում եք անհրաժեշտ, բայց ոչ ավելի, քան կարող եք: Ամենակարևորը՝ չպետք է երեխաներին երես տալ հարստությամբ, քանի որ դա կարող է նրանց մոտ վերացնել աշխատելու, ինչպես նաև սեփական ուժերով հաջողության հասնելու ցանկությունը:
Ըստ Թրամփի՝ հաջողակ գործարարի համբավ ձեռք բերելու պայմաններից մեկը՝ բիզնեսի պարզ կանոններից մեկին հետևելն է՝ հագնվել համապատասխան այն պաշտոնի, որը ցանկանում եք ունենալ:
Նա խորհուրդ է տալիս սկսնակ գործարարներին միշտ ձեռքի տակ ունենալ իմաստունների խելացի մտքերով գրառումների գրքույկ, որոնք կոգեշնչեն դժվար րոպեներին: Թրամփը կյանքում հետևում է իր իսկ սահմանած՝ «Վարձել լավագույններին, սակայն չվստահել նրանց և ոչ մի բանի» սկզբունքին: Նա համոզված է, որ վատ ժամանակները կարող են սեփական բիզնեսը ստեղծելու լավագույն հնարավորությունը տալ: Նա խաղատան օրինակով հետաքրքիր խորհուրդ է տվել սկսնակ գործարարներին՝ հայտարարելով, որ կարողության հասնելու լավագույն սկզբունքներից մեկը խաղատան տնօրենի պաշտոնը զբաղեցնելն է, քան այդ սարքերի դիմաց նստելը: Միլիարդատերը խոստովանել է, որ կյանքն իրեն ևս մի շատ կարևոր դաս է տվել. «Նա, ով մի անգամ դավաճանել է դժվար պահին՝ կդավաճանի կրկին»:
«Ցանկացած ապրանք ձեռք բերելիս կամ ծառայություն ստանալիս՝ մի՛ վախեցեք սակարկելուց՝ ձեզ համար առավելագույն բարենպաստ պայմանների հասնելու համար… Ցանկացած «լավ ժամանակներ» անցյալում ծանր աշխատանքի և նվիրվածության արդյունք են: Վաղվա արդյունքները կախված են այն բանից, թե ինչ եք անում այսօր: Եթե ցանկանում եք բերքը հավաքել վաղը, սերմեր ցանեք ամեն օր: Եթե գեթ մի պահ դադար առնեք կամ թուլանաք՝ կսկսեք ցած սահել»,- ասել է նա:
ԱՄՆ նախագահը մտորել է նաև աշխարհի ու մարդկանց մասին: «Աշխարհը միայն թվում է քաղաքակիրթ, իրականում դաժան է, մարդիկ՝ անխիղճ: Առերես կարող են ժպտալ, բայց այդ ժպիտի տակ թաքնված է ձեզ վերացնելու ցանկությունը: Գիշատիչները սպանում են սնվելու համար, մարդիկ՝ զվարճանալու: Նույնիսկ ընկերները կարող են ձեզ մեջքից հարվածել՝ թշնամիներից ավելի վատ: Անհրաժեշտ է կարողանալ պաշտպանվել»,- գտնում է նա:
23:44 09.04.2025
Թրամփը վստահեցրել է, որը պատրաստ է կնքել արդար առևտրային համաձայնագրերՎաշինգտոնի վարչակազմը պատրաստ է արդար առևտրային համաձայնագրեր կնքել ինչպես Չինաստանի, այնպես էլ այլ կողմերի, այդ թվում՝ ԵՄ պետությունների հետ։ Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Հնարավոր է գործարք կնքել բոլորի հետ», – վստահեցրեց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն հնարավոր է համարում ԵՄ երկրների հետ առևտրի ոլորտում փոխշահավետ համաձայնագրերը։ «Չինաստանի […] ...
23:35 09.04.2025
Հյուսիսային Օսիայում արտակարգ դրություն է հայտարարվել վատ եղանակի պատճառովՀյուսիսային Օսիայում արտակարգ դրություն է հայտարարվել վատ եղանակի պատճառով։ Այս մասին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունից։ «Անբարենպաստ եղանակային պայմանների և Հյուսիսային Օսիայում Վրացական Ռազմավիրական ճանապարհի փակման պատճառով, 2025 թվականի ապրիլի 9-ի, ժամը 14:00-ից հայտարարվել է արտակարգ դրություն։ Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետի ուղղությամբ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների անցումը ժամանակավորապես սահմանափակվում է 2025 թվականի […] ...
23:27 09.04.2025
Նոր Նորքում ծառը պոկվել և ընկել է կայանված «Toyota»-ի և «Opel»-ի վրաԱպրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Գայի պողոտայում՝ Բաղյան և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է կայանված «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաների վրա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Պարզվել է, որ ծառը շրջվել և ընկել է Ռուբեն Շեղոյանին պատկանող «Opel» մակնիշի […] ...
23:15 09.04.2025
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համարՈՒԵՖԱ-ն Վրաստանի ազգային հավաքականի նկատմամբ պատիժ է կիրառել: Պատճառը Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպն է: ՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով: Բացի այդ, Վրաստանն Ազգերի լիգայի նոր՝ 2026/27 մրցաշրջանի առաջին տնային հանդիպումը կանցկացնի առանց հանդիսականների։ Այս մասին հայտնել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ «ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է […] ...
23:06 09.04.2025
Թրամփը 90 օրով կասեցրել է որոշ երկրների նկատմամբ մաքսատուրքերըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 90 օրով կասեցնում է մի շարք երկրների նկատմամբ փոխադարձ հիմունքներով սահմանված լրացուցիչ ներմուծման մաքսատուրքերը։ Truth Social-ում ամերիկացի առաջնորդը նշել է, որ «ավելի քան 75 երկիր դիմել է ԱՄՆ ներկայացուցիչներին՝ բանակցելու առևտրի, առևտրային արգելքների, մաքսատուրքերի, արժութային մանիպուլյացիաների և ոչ դրամական սակագների հետ կապված հարցերի շուրջ»։ Այդ պետությունները, ըստ Թրամփի, […] ...
22:56 09.04.2025
Մեծամորում բախվել են «Jeep»-ն ու «Opel»-ըԱպրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաներում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Սերոբ Գասպարյանի վարած «Jeep» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 65-ամյա Արկադյա Նանյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել […] ...